Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լսումներ՝ առանց պատգամավորների

24/06/2022
- 24 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2018-ի քաղաքական վերադասվորումներից հետո Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների մասին խոսում է պատեհ ու անպատեհ բոլոր առիթներով: Եթե ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, քարը քարին չթողնելով, քննադատում էր ԸՕ-ի, օրինակ, այսպես ասած, «ռեյթինգային», համակարգը, ապա արդեն իշխանության եկած Փաշինյանի թիմը 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններն առանց այդ համակարգից հրաժարվելու անկացրեց: Ոչ միայն «ռեյթինգային» ընտրակարգի, այլ «Ընտրական օրենսգրքի» տարբեր դրույթների մասին այժմյան իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր ժամանակներում հաճախ իրար հակասող հայտարարություններ են արել, ու այդպես էլ հասկանալի չէ՝ Փաշինյանն ու թիմակիցներն իրականում ԸՕ-ի վերջնական ինչիպիսի՞ տարբերակ են ուզում ունենալ:

Օրենսգրքում հերթական փոփոխութուն անելու նպատակով երեկ՝ հունիսի 23-ին, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ էր հրավիրել, ինչին սակայն հաշված թվով պատգամավորներ էին մասնակցում: Քննարկմանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից զատ ներկա էին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը, պատգամավոր Արթուր Դավթյանն ու եւս երկու-երեք պատգամավոր: Օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի բոլոր հեղինակներն անգամ ներկա չէին խորհրդարանական լսումներին: Օրենսդրական փոփոխությունները շրջանառել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, Արփինե Դավոյանը, Հակոբ Ասլանյանը, Արմեն Խաչատրյանը: Բացի Վահագն Հովակիմյանից, որ նախագահում էր լսումներն ու Հակոբ Ասլանյանից, որ կիսատ-պռատ էր մասնակցում քննարկմանը, մյուս համահեղինակները դահլիճում չէին:

Սա ոչ այլ ինչ է, քան վերաբերմունք խորհրդարանի աշխատանքին: Իշխանության պատգամավորներին փաստորեն, չի հետաքրքրում, թե վաղը, մյուս օրը, երբ օրինագիծը լիագումար նիստերի օրակարգում ներառվի, ինչի՞ն են կողմ կամ դեմ քվեարկելու:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գյումրիում բարձրահարկեր են սկսում կառուցվել ու նաեւ… «էլիտար» բնակհամալիր

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը՝ Իսրայելի աչքն ու ականջը Իրանի դեմ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը՝ Իսրայելի աչքն ու ականջը Իրանի դեմ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական