Լույս է տեսել Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երեւանի մասնաճյուղի գիտական հոդվածների հերթական ժողովածուն՝ «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ»՝ 453 էջ ծավալով:
Ժողովածուն ընդգրկում է Համալսարանի եւ այլ կազմակերպությունների հետազոտողների հոդվածներ: Այն օգտակար կլինի տնտեսագետների, գիտական հետազոտությամբ զբաղվողների, ինչպես նաեւ կառավարման համակարգում աշխատողների համար:
Ժողովածուում ներկայացված են բազմաթիվ գիտական հոդվածներ նվիրված մեր երկրի տնտեսության զարգացման խնդիրներին: Մասնավորապես` «Շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության բացասական ազդեցությունների շուրջ», «Արհեստական բանականության կիրառման հնարավորությունները ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում», «Գյուղատնտեսության ապահովագրությունը աշխարհի տարբեր երկրներում եւ հնարավոր տարբերակների կիրառումը ՀՀ-ում» եւ այլն:
Տողերիս հեղինակը հիմնավորել է Վանաձորի ջերմային էլեկտրակայանի վերազինման անհրաժեշտությունը, որի դեպքում հնարավոր է տարեկան արտադրել շուրջ 700 միլիոն ԿՎտժ էլեկտրաէներգիա: Արդյունքում կունենանք նաեւ շրջակա միջավայրի բարելավում եւ վառելիքի տնտեսում:
Հարկ է նշել,որ ժողովածուն երաշխավորվել է հրատարակության Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երեւանի մասնաճյուղի գիտական խորհրդի որոշմամբ: Առաջարկությունների կիրառման դեպքում անտարակույս կունենանք մեր երկրի տնտեսության զգալի աճ:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ