Երեւանի «Զանգակ» հրատարակչատունը օրերս հրատարակել է ամերիկահայ (նախկին լիբանանահայ) հայտնի գրող Վեհանուշ Թեքյանի հերթական ժողովածուն՝ «Կին՝ ատեան եւ մատեան» խորագրով:
Ինչպես խորագիրն է հուշում, արձակ էջերից ու բանաստեղծություններից կազմված գրքի գլխավոր թեման կանայք են՝ տարբեր աշխարհամասերում ու տարբեր ազգությամբ կանայք՝ իրենց յուրօրինակ, երբեմն դժվար ըմբռնելի, երբեմն՝ միայն մտերմաբար ընկալելի կանայք, որոնց գրքի հեղինակը բացահայտում է իրենց զրկանքների ու կրքի մեջ, իրենց երջանկության ու ցավի, իրարից տարբեր, բայց իրար նման:
355 էջանոց ժողովածուն վայելք է, մանավանդ շքեղ արեւմտահայերենի սիրահարների համար: