Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լյուք Բաղդասարյան. Երաժշտության, պարի, հայ լինելու մասին

Արծվի Բախչինյան
23/08/2024
- 23 Օգոստոսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
59
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ – Դիրիժոր, խմբավար եւ դաշնակահար Լյուք Բաղդասարյանը ծնվել է Ժնեւում, ուսանել Ժնեւի բարձրագույն երաժշտության կոնսերվատորիայում, որտեղ արժանացել է դաշնամուրի վիրտուոզության առաջին մրցանակին Մարիա Տիպոյի դասարանում եւ առաջին մրցանակի՝ կամերային երաժշտության ասպարեզում: Դիրիժորական հմտությունները կատարելագործել է Կարլ Օեստերայխերի եւ Էրվին Ասելի հետ Վիեննայում, ինչպես նաեւ Կառլո Մարիա Ջուլինիի հետ՝ Ֆլորենցիայում եւ Միլանում: Բազմաթիվ համերգները Եվրոպայում, Կանադայում եւ Արգենտինայում (որպես համերգային արտիստ, կամերային երաժիշտ եւ դիրիժոր) Լյուք Բաղդասարյանին մեծագույն համբավ են բերել: Ղեկավարել է հեղինակավոր բազմաթիվ նվագախմբեր եւ երգչախմբեր տարբեր երկրներում (Շվեյցարիա, Հայաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Ռումինիա, Իտալիա, Ռուսաստան եւ այլն): 2002 թվականին Գրենխենում (Շվեյցարիա) եւ 2005 թվականին Վիեննայում դիրիժորության միջազգային մրցույթներում արժանացել է առաջին մրցանակների :

Իմ զրույցը Լյուք Բաղդասարյանի հետ տեղի ունեցավ անցած հուլիսի 6-ին, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ Հայաստանի ազգային կամերային նվագախմբի հետ նրա համերգից մեկ օր անց: Ներկա էր նրա մենեջերը՝ Սելին Դալլ Ալլիոն, որը երբեմն կարեւոր լրացումներ էր կատարում մեր զրույցի ընթացքում:
 

–Հարգելի՛ մաեստրո, հաշվե՞լ եք, թե քանի անգամ եք համերգներով հանդես եկել Հայաստանում:

-Կոնկրետ չգիտեմ, բայց 25-ից 30-ի միջեւ է:

–Ես ձեզ հիշում եմ որպես երգչախմբի խմբավար…

-Այո՛, իմ առաջին համերգը որպես դիրիժոր՝ երգչախմբի եւ նվագախմբի հետ, եղել է այստեղ՝ Կոմիտասի անվան այս համերգասրահում, 1998 թվականին: Իսկ երկու տարի առաջ ես պատիվ ունեցա Հայաստանի հրաշալի «Հովեր» երգչախմբի հետ ղեկավարելու Ֆորեի «Ռեքվիեմը», որն իսկապես հրաշալի էր:

–Ձեզ համար հե՞շտ է երգչախմբից նվագախումբ գնալը եւ հակառակը: Նախընտրո՞ւմ եք դրանցից մեկնումեկը:

-Հետաքրքրական հարց է: Գոյություն ունի երկու տարբեր տեխնիկա: Եթե   նվագախումբը ղեկավարում ես երգչախմբի տեխնիկայով, դա, իհարկե, լավ չէ նվագախմբի համար եւ՝ հակառակը: Այսպիսով, պետք է խառնեք երկու տեխնիկան՝ երգչախմբի եւ նվագախմբի հետ ստեղծագործություն ղեկավարելու համար:

–Իսկ ի՞նչ կասեք ձեր երրորդ սիրո՝ դաշնամուրի մասին: Շարունակո՞ւմ եք դաշնամուրային համերգները:

-Այո, բայց ոչ որպես մենակատար, քանի որ դա շատ ժամանակ է պահանջում: Նվագում եմ տրիոյի հետ: Ինձ համար խիստ կարեւոր է կապը պահել գործիքի հետ, քանի որ դա տարբեր գույների եւ մթնոլորտի փորձարկում է: Դաշնամուրը նման է փոքրիկ նվագախմբի՝ մեծ հզորությամբ եւ բազմաթիվ հնարավորություններով: Նվագախումբն ազդել է ինձ վրա՝ որպես դաշնակահարի, իսկ դաշնամուրը՝ որպես դիրիժորի:

–Մաե՛ստրո, գիտեմ, որ դուք, ինչպես ես, պարարվեստի երկրպագու եք:

-Դա ժառանգել եմ իմ ծնողներից: Հայրս Բեթհովենի մեծ երկրպագու էր, մայրս՝ Շուբերտի, բայց երկուսն էլ երկրպագում էին բալետը` Նուրեեւ, Բարիշնիկով, նաեւ ամերիկյան երաժշտական   կատակերգությունը՝ Ֆրեդ Ասթեր, Ջին Քելի: Նրանք մեկնել էին Սանկտ Պետերբուրգ միայն մեկ պատճառով՝ դիտելու Կիրովի թատրոնի ներկայացումները: Քսան տարեկանում հայրս պրոֆեսիոնալ պարահանդեսային պարող էր՝ տանգո, վալս: Ես նույնպես հիանում եմ պարողներով, ինձ համար պարն ամենաուժեղ արվեստն է՝ մարմնի համար այնքա՜ն դժվարին: Որպես երաժիշտ երկու հիմնական ոգեշնչում ունեմ՝ հնչյունն ու պարը: Եթե   ինչ-որ մեկը կարողանում է պարել երաժշտության ուղեկցությամբ, նշանակում է՝ դա լավ երաժշտություն է: Ցանկացած երաժշտության մեջ կա շարժում, ուղղություն, կառուցվածք: Նույնիսկ Սուրբ Պատարագի երաժշտության մեջ շարժում կա (Մաեստրոն սկսեց երգել «Խորհուրդ խորին» մեղեդին՝ հայկական պատարագի սկիզբը): Եթե   այս շարժումը կոտրված է, երաժշտությունը լավը չի կարող լինել:

–Իսկ համագործակցե՞լ եք պարողների հետ:

-Այո, երկու անգամ շվեյցարական «ԱԴՆ դիալեկտ» խմբի պարողների համագործակցությամբ կատարել ենք Վերդիի «Ռեքվիեմը»:

–Իսկ հայկական պար եւ երաժշտությո՞ւն…

-Պապս շատ ձայնասկավառակներ ուներ, եւ առաջինը, որը ես լսել եմ, հայ ավանդական երաժշտություն էր, որի հնչյունների ներքո ես պարում էի: Եթե  ասեմ, որ չեմ սիրում հայկական երաժշտություն, նույնը կլինի, եթե ասեմ, որ չեմ սիրում մորս: Դա անհնար է: Այս ամբողջ երաժշտությունը հիմնված է բացարձակապես հրաշալի ռիթմիկ մեղեդիների վրա: Եվ երեկ երեկոյան ես տեսա մարդկանց, որոնք ավանդական պարեր էին պարում փողոցներում եւ Կասկադում, ինչը եւս մեկ հիանալի մշակութային արտահայտություն է…

–Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել երեկվա համերգի համար: Ես բազմիցս լսել եմ մեր կամերային նվագախմբին, սակայն երեկ հնչողությունը բոլորովին այլ էր, այնքա՜ն նրբագեղ, թեթեւ, թափանցիկ, հմայիչ՝ իր պիանոներով եւ պիանիսիմոներով: Անշուշտ, դիրիժորի դերը շատ կարեւոր է նման զգացականության եւ նրբագեղության ձեռքբերման գործում: Դա բխում է ձեր անհատականությունի՞ց:

-Դա սկսվում է երաժշտության հանդեպ բացարձակ սիրուց: Ամենակարեւոր բանը, որ պիտի իմանալ, այն է, որ երաժշտությունը նպատակ չէ, նպատակը սերն է, հարգանքը մարդկանց նկատմամբ եւ պարտիտուրի բոլոր նոտաները սիրելը: Ամեն ինչ մարդկային շփման, այլոց հետ հաղորդակցվելու հարցի մասին է: Ես չէի կարող ճանաչել նվագախմբի բոլոր երաժիշտներին, բայց երաժշտությամբ կարելի է խոսել նրանց բոլորի հետ: Եթե  չունենամ այս շփումը, ես չեմ կարողանա ղեկավարել: Առաջին փորձից առաջ պատկերացնում եմ ստեղծագործության մթնոլորտն ու բնավորությունը: Այս աշխատանքի կախարդանքն այն է, որ ձեռքերով, մարմնով եւ երաժիշտներով մենք ստեղծում ենք յուրահատուկ պահեր:

Երեկ երեկոյան բոլոր գործերը հիասքանչ էին, բայց ինձ համար «Կավատինան» մի պարգեւ էր, որը նվագախումբն ինձ նվիրեց: Այս երաժշտությունն անհնար մի բան է, չի կարելի գրել այդպիսի երաժշտություն: Ինչո՞ւ: Քանի որ այն չափից ավելի գեղեցիկ է, ինձ համար այս երաժշտությունը մարդկային ստեղծագործության ամենաբարձր մակարդակն է, որից վեր, անշուշտ, Աստված է:

–Կարծում եմ՝ հայ եք միայն հայրական կողմից:

-Այո՛: Մայրս շվեյցարուհի էր՝ Շվեյցարիայի ֆրանսիական մասից: Հայրս ծնվել է Ֆրանսիայում, նրա ֆրանսիական անունը Շառլ էր, իսկ հայկականը՝ Վազգեն: Իմ ամբողջ հայրական կողմն ապրում էր Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Մեծ եղեռնից հետո պապս հեռացել է Մուշից, ինչից հետո տասը տարի ապրել է Սալոնիկի գաղթականների ճամբարում:

–Երեկ բեմից հայտարարեցիք, որ թեեւ հայերեն չգիտեք, բայց ձեր սիրտը հայ է: Իսկ ի՞նչ կար ու կա հայկական ձեր ընտանիքում:

-Կոմիտա՛ս: Խաչատրյա՛ն: Ազնավո՛ւր: Այվազո՛վսկի: Ի դեպ, ես շատ էի սիրում Այվազովսկու նկարները՝ մինչեւ իմանալս, որ նա հայ է: Եվ, իհարկե, խոհանոցը: Տատիկս մայրիկիս սովորեցրել է իսկական Մշո տոլմա պատրաստել, այնպես որ շվեյցարուհի մայրս պատրաստում էր աշխարհի ամենալավ տոլման: Եվ մի շատ յուրահատուկ ուտեստ Մշից, որը կոչվում է Մշու կլուլիկ…

–Իսկ հայկական երաժշտություն պիտի ղեկավարե՞ք:

-Կոմիտասը եւ Խաչատրյանը լավագույն եւ ամենահայտնի հայ կոմպոզիտորներն են: Անցյալ ապրիլի 24-ին իմ շվեյցարական «Օ Վե Էս» նվագախմբով կատարեցինք Կոմիտաս-Ասլամազյանի ութ մանրանկարները, եւ հանդիսատեսը հուզվեց այդ երաժշտությունից. այնքա՜ն պարզ (արտաքուստ) եւ կատարյալ է այն: Իսկ սեպտեմբերին կրկին կղեկավարեմ Հայաստանի ազգային կամերային նվագախումբը՝ Ժնեւի «Վիկտորիա» սրահում: Դա մեծ հաճույք եւ պատիվ է:

-Համոզված եմ, որ Ձեր համերգը Ժնեւում կլինի նույնքան հիանալի, որքան երեկ էր: Շատ շնորհակալություն եւ ամենայն բարիք ձեզ, հարգելի՛ Մաեստրո:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Լուսանկարները՝ Սելին Դալլ Ալլիոյի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիրք՝ անցյալի, ներկայի եւ ապագայի մասին

Հաջորդ գրառումը

Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությունները

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությունները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական