Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերվել է առաջին բնակատեղիներից մեկը

Ստեփան Պապիկյան
07/06/2024
- 7 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
111
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստանի վաղ պատմական փուլի հնագիտական հետազոտություն» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ Ճապոնիայի Տոկայի համալսարանի միջեւ 2017թ. կնքված համաձայնագրով:

Աշխատանքներն իրականացվում են Ճապոնիայի Կրթության, մշակույթի, սպորտի եւ գիտության նախարարությանը կից Գիտության զարգացման ճապոնական ֆոնդի (JSPS KAKENHI Fostering Joint International Research), ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ «Արենի-1 քարայր» կոնսորցիումի ֆինանսավորմամբ:

ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգ-1 հնավայրի հետազոտությունները ցույց են տվել, որ Ք.ա. VIII-VII հազարամյակների սահմանին այստեղ ապրել է համայնք, որի բնակիչները տիրապետել են վաղ անասնապահությանը եւ կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային: Սա ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում հայտնի վաղ անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից է: Լեռնագոգ-1-ի պեղումներն անշուշտ ունեն կարեւորագույն նշանակություն հին աշխարհում առաջին նստակյաց համայնքների հետազոտության գործում:

«Հայաստանի նեոլիթացման գործընթացի ամենակարեւոր խնդիրը լեռնային գոտիներից հայտնի վաղհոլոցենյան հնավայրերի եւ Արարատյան դաշտի բնակատեղիների միջեւ փոխհարաբերությունն է: Ժամանակագրական տեսանկյունից գոյություն ունի որոշակի ժամանակագրական բաց այս երկու խմբի հնավայրերի միջեւ:

Հայաստանի վաղհոլոցենյան փուլի համար բազային հնավայրերից մեկի՝ Ափնագյուղ 8 (Քմլո – 2) քարայրի համար ստացված ռադիոածխածնային տվյալները ցույց են տալիս Ք.ա11 – 8-րդ հազարամյակների սահմանը:Հնավայրի համար ստացված ամենաերիտասարդ տարեթիվը Ք.ա7400 է: Այս տարեթվի եւ Արարատյան դաշտի նեոլիթյան բլուր-բնակատեղիներից ստացված տարեթվերի միջեւ, որոնք թվագրվում են Քա 6-րդ հազարամյակով, գոյություն ունի 1000 տարվա ժամանակագրական դադար: Մասնագետները պարզել են, որ Լեռնագոգում ապրել է համայնք, որը տիրապետել է կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային: Այն գալիս է լրացնելու եւ փոխելու տարածաշրջանի նեոլիթ-էնեոլիթյան շրջափուլի մշակույթների մասին առկա պատկերացումները:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պրոֆ. ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «Հայաստան պետությունը լինելու է միշտ»

Հաջորդ գրառումը

Միջազգային գիտաժողով Երեւանում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Միջազգային գիտաժողով Երեւանում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Հիմնական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր կլինի 7 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է բնակչության...

ԿարդալDetails

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական