Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լենդրուշ Եղիկյան. մարդ, որն օտար ափերում պահպանում է հայ լինելու բարձր առաքելությունը

Գոհար Բոտոյան
25/07/2025
- 25 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
67
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանում ապրող ու այստեղ արմատներ գցած հայերի հանդիպելը ինձ համար միշտ էլ եղել է հպարտություն ներշնչող իրողություն: Եվ ամեն անգամ ուրախությամբ եմ լցվում, երբ հայրենակցիս դեմքից ճառագում է հայրենասիրությունը, երբ զրույցի ընթացքում համոզվում եմ, որ նա բարեխղճությամբ եւ մեծ պատասխանատվությամբ աշխատելով դրսում՝ ոչ միայն բարձր է պահում հայի եւ Հայաստանի անունը, այլ նաեւ հոգով ու սրտով իր ժողովրդի հետ է:

Ինձ վրա այդպիսի տպավորություն թողեց ՌԴ Մոսկվայի մարզում մեծ ճանաչման արժանացած գործարար ու բարերար, մերձմոսկովյան Դոլգոպրուդնի քաղաքի Ադմինիստրացիայի Բարեկարգման վարչության պետ, Ռուսաստանի հայերի միության Դոլգոպրուդնիի մասնաճյուղի ղեկավար Լենդրուշ Լենինի Եղիկյանը:

Հոր եւ որդու անունները պարզապես անուններ չեն. դրանք մի ամբողջ դարաշրջանի պատմություն են: Հայրը, ում անունը ի պատիվ հեղափոխության առաջնորդի կնքել էին Լենին, իր որդուն կոչեց Լենդրուշ՝ Լենինյան դրոշ, կարծես չմարող հավատքի ու գաղափարի փարոս անցյալի ու ներկայի խաչմերուկում:

Ու թեեւ գաղափարախոսությունները ժամանակի ընթացքում վերափոխվում են, Լենդրուշ Եղիկյանի կենսակերպում կարելի է տեսնել անսասան արժեքներ՝ աշխատասիրություն, կազմակերպվածություն, հավատարմություն եւ նվիրվածություն իր ժողովրդին ու այն երկրին, որտեղ ինքը արդեն երկար տարիներ ապրում է: Եթե անունը կարող է դառնալ խորհրդանիշ, ապա Լենդրուշն այն մարդն է, որն իր անունը կրել է որպես գործունեության ու նվիրումի ուղեցույց:

Մեր հայրենակիցը ծնվել է 1960 թ. հունվարի 16-ին՝ Վրաստանի Ախալքալաքի տարածաշրջանի Գոման գյուղում: 1977-ին ավարտելով հայկական դպրոցը՝ ընդունվել է առեւտրի տեխնիկում: 18 տարեկանում դարձել է կոմերիտական կազմակերպության քարտուղար: Ակտիվ աշխատանքի համար նրան ընդունել են ԽՄԿԿ շարքերը: 1979-1981 թթ. ծառայել Խորհրդային բանակում, ծառայությունն անցել է Ղազախստանում:

Ծառայությունից հետո աշխատանքային ուղին սկսեց Տուլայի մարզում, որտեղ ոչ միայն զբաղվեց առեւտրով, այլեւ գյուղատնտեսական նպատակներով վարձակալեց հողամաս: Այս քայլը դարձավ այն կետը, որտեղ գործարար մարդը ձեւավորվեց:

1997-ին նա տեղափոխվեց Մոսկվայի մարզ՝ Դոլգոպրուդնի քաղաք, որտեղ հիմք դրեց ճանապարհաշինարարական ընկերությանը: Այդ օրվանից մինչ այսօր Լենդրուշ Եղիկյանը ոչ միայն բարեխղճորեն իրականացնում է պետական պատվերներ, այլեւ լայն գործունեություն է ծավալում բարեգործության ոլորտում՝ աջակցելով եկեղեցուն, հիվանդանոցներին, դպրոցներին ու մանկապարտեզներին:

Լենդրուշի անունը կապվում է նաեւ սփյուռքահայ համայնքի կազմակերպչական եւ մշակութային կյանքի հետ: 1997-ից ի վեր նա սերտ կապերի մեջ է Դոլգոպրուդնիի հայ համայնքի հետ: Իսկ 2016-ին, երբ համայնքային ֆինանսավորումը դադարեց, Լենդրուշը անձամբ ստանձնեց հայկական դպրոցի ֆինանսավորումը՝ երկու տարի շարունակ հոգալով դրա բոլոր ծախսերը: Նույն շրջանում նա հիմնեց «Ռուսաստանի հայերի միության» մասնաճյուղն ու տրամադրեց տարածք հայերեն սովորել ցանկացողների համար:

Նրա ջանքերով բացվեց նաեւ ազգային պարերի խումբ, կազմակերպվեցին ցուցահանդեսներ, ծառատունկեր, մարզական մրցույթներ: Հիմնադրվեց նաեւ «Դոլգոպրուդնի քաղաքի հայկական ազգային-մշակութային ինքնավարություն» հասարակական կազմակերպությունը: Նրա նախաձեռնած պարային խմբերը բազմաթիվ մրցանակների են արժանացել Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում:

Նա շարունակում է իր առաքելությունը՝ սերունդներին փոխանցելու հայկական լեզուն, մշակույթն ու արժեհամակարգը: Իր բարեկամությունը հոգեւոր արժեքների հետ պայմանավորված է վստահությամբ, ազնվությամբ եւ հավատարմությամբ, իսկ դավաճանությունը՝ նրա արժեքային դաշտից բացարձակապես դուրս է:

Լենդրուշն ունի գեղեցիկ հայկական ընտանիք՝ 3 տղա, մեկ աղջիկ եւ ինը թոռ: Երեխաները հայերեն ազատ գրում եւ կարդում են: Լենդրուշը Ռուսատանաբնակ իր հայրենակիցներին նույնպես կոչ է անում ուշադրություն դարձնել իրենց զավակների եւ թոռների հայեցի դաստիարակությանը: Նա բոլոր ցանկացողներին հրավիրում է Մոսկվայի մարզի Դոլգոպրուդնի քաղաքում իր հիմնած հայկական դպրոցում ուսանելու՝ առանց տարիքի սահմանափակման:

Հայաստանի ճակատագիրն ու Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումները մշտապես եղել են Լենդրուշ Եղիկյանի ուշադրության կենտրոնում: Վերջին տարիների իրադարձությունները, ցավոք, որոշ լարվածություն են ստեղծել Ռուսաստան-Հայաստան քաղաքական շփումներում: Սակայն դա չի փոխում ամենակարեւորը՝ մեր երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը, որը ժամանակի ընթացքում կոփվել է ոչ միայն խոսքով, այլ նաեւ կոնկրետ եւ փոխադարձ օգնությամբ: Լենդրուշ Եղիկյանը հավատում է, որ պետական մակարդակի վերադասավորումները երբեք չպետք է կոտրեն ժողովուրդների միջեւ եղած անկեղծ ջերմությունն ու փոխադարձ հարգանքը:

Նա միշտ ակտիվորեն ներգրավված է հայրենիքին առնչվող նախաձեռնություններում: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ Լենդրուշ Եղիկյանը քննարկել է Հայաստան ուղղվող ներդրումային ծրագրեր, մշակութային կապերի խորացման եւ սփյուռք-հայրենիք համագործակցության ամրապնդման հեռանկարներ:

Լենդրուշը խորին հարգանքով է խոսում Արա Աբրահամյանի մասին՝ նրան անվանելով մեծ հայրենասեր եւ հայ ժողովրդի ապագայով լրջորեն մտահոգ անձնավորություն: Նա համոզված է, որ հենց այդ մտահոգությունն է Արա Աբրահամյանին մղում ջանքեր գործադրելու՝ միավորելու Ռուսաստանի տարածքում բնակվող հայությանը, պահպանելու մեր ինքնությունը եւ սերնդեսերունդ փոխանցելու ազգային արժեքները: Արա Աբրահամյանը բազմաթիվ հայանպաստ ծրագրեր է կյանքի կոչել եւ մշտապես ուշադիր է իրենց նկատմամբ:

Լենդրուշը կարոտով հիշում է, որ Ախալքալաքի տարածաշրջանի իր հարազատ Գոման հայաբնակ գյուղում, երբ գնում էին գյուղից դուրս հանգստանալու, ուրախանալու, կամ ինչպես սիրում ենք ասել՝ խորոված անելու, մարդիկ մշտապես ջուր էին վերցնում իրենց հետ, քանի որ այնտեղ ջուր չկար: Շատ տարիներ հետո Լենդրուշը շտկեց այդ «բացթողումը»՝ իր որդիական սիրով գյուղից դուրս աղբյուր եւ հանգստի փոքրիկ գոտի կառուցելով, որին ժողովուրդը տվել է «Լենդրուշի աղբյուր» անվանումը:

 Լենդրուշը իր սիրելի եղբոր ՝Նորիկի հետ նաեւ հայրենի գյուղի հին, իր դարն ապրած բուժկետի տեղում կառուցել է նորը՝ հագեցված սարքավորումներով, որին համագյուղացիները նույնպես անվանում են տվել՝ «Լենդրուշի բուժկետ»:

Լենդրուշը նաեւ հպարտորեն նշում է, որ Ռուսաստանում բնակվող ախալքալաքցիներով հաճախակի դրամական հանգանակություն են կազմակերպում եւ հավաքված միջոցներն ուղարկում են Հայաստան՝ 2020 թ. 44-օրյա պատերազմում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին:

 Տոն օրերին սեղան են բացում, հայկական ուտեստներ են անվճար հյուրասիրում բոլորին՝ ներկայացնելով նաեւ հայկական խոհանոցը:

Հայրենակիցները շատ հարցերով են դիմում Լենդրուշին, նա ունի 100 տեղանոց սեփական հանրակացարան, եւ գիշերակացի հարցերով շատ է օգնում իր հայրենակիցներին:

Լենդրուշի համոզմամբ՝ իսկական հայրենասերն այն մարդն է, որն սրտով ու գործով է կապված իր հայրենիքին, ակտիվ մասնակցություն է ունենում իր համայնքի կյանքին եւ ձգտում է միավորել ազգը: Իսկական հայը, ըստ նրա, հպարտանում է իր լեզվով, պատմությամբ ու մշակույթով եւ երբեք չի մոռանում Հայոց ցեղասպանության նման պատմական ճշմարտությունները:

Ներկայումս նա մեծ ջանքեր է գործադրում հայկական դպրոցի գործունեության ամրապնդման եւ համայնքի համախմբման ուղղությամբ:

Լենդրուշ Եղիկյանի օրինակը վկայում է, որ եթե արտերկրում ապրող յուրաքանչյուր հայ ունենա նույն նվիրումը, հետեւողականությունը եւ արժեհամակարգը, ապա ոչ մի ուժ չի կարող խաթարել մեր ազգային ինքնության պահպանման, հայրենասիրության եւ արժանապատիվ սփյուռքահայ լինելու ձգտումը:

Իր գործով, վարքով ու ապրած կյանքով Լենդրուշ Եղիկյանը ցույց է տալիս, որ սփյուռքը կարող է ոչ միայն պահպանել կապը հայրենիքի հետ, այլեւ դառնալ հայրենիքի հզորացման եւ զարգացման կայուն հենասյունը: Եվ որքան էլ իր առանցքի շուրջը պտտվում է Երկիր մոլորակը եւ աշխարհը փոխվում է՝ մեր հայրենակիցը մնում է իր ժողովրդի նույն հավատարիմ որդին, որն օտար ափերում պահպանում է հայ լինելու բարձր առաքելությունը:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս է տեսել

Հաջորդ գրառումը

«Ակադեմիական քաղաք» ծրագիր

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

«Ակադեմիական քաղաք» ծրագիր

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ղարաբաղի ժողովուրդը փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինեն ՀՀ հպարտ քաղաքացիությամբ. Փաշինյան

20/09/2025

Ղարաբաղի ժողովուրդը փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինեն ՀՀ հպարտ քաղաքացիությամբ։  Այս մասին Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ասել է...

ԿարդալDetails

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա

19/09/2025

Տեղի ունեցածը ոչ միայն արտաքին ագրեսիայի արդյունք էր, այլև հետևանք` Հայաստանի իշխանության և ՊԲ հրամկազմի դավաճանական, անմիջական և անպատասխանատու քայլերի.Արշակ Կարապետյան

19/09/2025

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում. ի՞նչ է պատահել, պարոնայք սպաներ, գեներալներ.

19/09/2025

Տեսանյութ. Մալխաս Ամոյանն` աշխարհի կրկնակի չեմպիոն 

19/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական