Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լավրովի այցն Անկարա եւ Պուտինի զգուշավորությունը

14/04/2023
- 14 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԴ նախագահը անտեսելու գնով իր լավագույն ընկերոջ՝ Էրդողանի հրավերը, հրաժարվում է Թուրքիա այցելությունից

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 6-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Անկարա: Հաջորդ օրը նա այնտեղ թուրք գործընկերոջ՝ Չավուշօղլուի հետ քննարկել է հանդիպման օրակարգի խնդիրները, ապա մասնակցել  մամուլի համատեղ ասուլիսին, որի ավարտին ՌԴ արտգործնախարարին ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Լավրովի այցին անդրադարձել էին միջազգային լրատվամիջոցների հետ նաեւ հայաստանյան տպագիր եւ էլեկտրոնային մամուլն ու «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, իսկ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել՝ «Ի՞նչ կարելի է ակնկալել այդ այցից, չգիտեմ, բայց որ ուշադիր հետեւում ենք դրա ընթացքին, ակնհայտ է»:

Մամուլի ասուլիսում Չավուշօղլուն եւ Լավրովն իրենց ելույթներով լրագրողներին պարզաբանումներ են տվել հանդիպմանը քննարկված հարցերի մասին: Հայկական լրատվամիջների ուշադրությունը, ինչ խոսք, սեւեռվել էր ելույթների՝ Հայաստանին, առավել եւս հայ-թուրքական եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հատվածների վրա: Այս հարցերում Մոսկվայի եւ Անկարայի ադրբեջանամետ  մոտեցումները ոչ միայն համընկնում են, այլեւ դրանց շուրջը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համագործակցում է Էրդողանի հետ, ինչպես համագործակցել էր 44-օրյա պատերազմին, այնպես էլ դրան հաջորդող տարիներին՝ 2021-ի մայիսին եւ 2002-ի սեպտեմբերին, երբ հազար տարում հազիվ մարդասպան դարձած ադրբեջանցի հրոսակը ներխուժեց Սյունիք, պատճառելով հարյուրավոր զոհեր մեզ, որ ս.թ. փետրվարի 2-ին Լավրովն ի լուր աշխարհի  որպես ագրեսոր հռչակի Հայաստանը:

Որքան էլ հայաստանյան մամուլն անդրադառնա, այնուամենայնիվ հիշեցման կարգով նշենք, որ հանդիպմանը Չավուշօղլուն Լավրովի հետ մանրամասնորեն քննարկել է Հարավային Կովկասում համագործակցության (հավանաբար ռուս-թուրքական) խորացման հարցերը, տրանսպորտային կապերի եւ հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետպատերազմյան վերակառուցումը, Թուրքիայի արտգործնախարարն դրանց թվին ավելացրել է նաեւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ (հատուկ ներկայացուցիչների մակարդակով ծավալվող) բանակցությունների վերսկսումը, ապաեւ, ինչպես  Sputnik -ն է վկայում, հայտարարել , թե Թուրքիան անհրաժեշտ է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը:

Գալով Լավրովին, նա էլ, ըստ Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, ասել է. «Ինչ վերաբերում է Կովկասին, մենք կողմ ենք, որ շարունակվի հարավկովկասյան հանրապետությունների համագործակցությունը: Կողմ ենք նաեւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացմանն ու տարածաշրջանում  հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը խոչընդոտող ամեն տեսակի արգելքների վերացմանը: Հատուկ ուզում եմ ընդգծել, որ տարածաշրջանում Ռուսաստան- Թուրքիա համագործակցության հիմքը մեր երկրների նախագահների ստորագրած հայտարարություններն են: Ոչ տարածաշրջանային պետությունները չպետք է միջամտեն այնտեղ ծավալվող գործընթացներին: Եվ բոլոր կողմերը եռակողմ ձեւաչափի հարցում պետք է հաշտվեն գործողությունների մեր համաձայնեցվածության հետ, ինչի մասին հարկ եմ համարում մեկ անգամ եւս արտահայտվել»:

Համաձայնեցվածության պարագային Լավրովի խոսքը վերաբերում է Հայաստանին, իսկ եռակողմ ձեւաչափի`տխրահռչակ 3+3-ին, որն իրականում որեւէ հարց չի լուծում, այլ պարզապես Սյունիքը ռուսական զորանոցի վերածելու նպատակ է հետապնդում: Բայց ապարդյուն:  Դրա իրականացման անհրաժեշտ նախապայմանը «Զանգեզուրի» միջանցքի բացումն է, որ Արցախի օրինակով Պուտինը ռուսական զորանոցի վերածի նաեւ Սյունիքը, ներգրավելով այդ հարցում Թուրքիային, ինչպես ներգրավեց 44-օրյա պատերազմում, սակայն ԱՄՆ-ից բացի, Հարավային Կովկասում հետզհետե ակտիվանում է Եվրոպական միությունը, տիրանալով ինչպես Փաշինյան-Ալիեւ հանդիպումների, այնպես էլ Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացի նախաձեռնությանը:

Եթե Ուկրաինայում պարտության մատնվի, Ռուսաստանը ոչ միայն կկորցնի վերոնշյալ գործընթացների նախաձեռնությունը, այլեւ ամբողջովին դուրս կմղվի դրանցից, իսկ գործընթացներից օտարման դեպքում ակամա կկանգնի Հարավային Կովկասից հեռանալու սպառնալիքի առջեւ: Այդ դեպքում Պուտինին, որքան էլ լավագույն ընկերը լինի, Էրդողանը չի փրկի այնպես, ինչպես առաջիկա մայիսի 14-ի նախագահական ընտրություններին ընդառաջ Պուտինի աջակցությունը Էրդողանին` վարկանիշի անկումից:

Համենայնդեպս, Չավուշօղլու-Լավրով հանդիպմանը քննարկվել են նաեւ բազմաթիվ այլ հարցեր, մասնավորապես Բաշար Ասադ-Էրդողան  հաշտեցման, թուրքական զորքերի Սիրիայից դուրս բերման, Թուրքիայի բնական գազի մատակարարման կենտրոնի վերածելու  եւ Աքքույու ատոմակայանի գործարկման հարցերը, բայց շրջանցել են գործարկմանը ՌԴ նախագահի մասնակցության հարցը:

Ի դեպ՝ թուրքական ատոմակայանի գործարկումը նախատեսվում է ապրիլի 27-ին: Քանի որ Էրդողանը մարտի 25-ին հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ, իսկ 29-ին թուրքական
ATv էկրանից խոսել էր ատոմակայանի գործարկմանը Պուտինի մասնակցելու հավանականության մասին, պայմանավորելով դա «Տիրոջ օրհնությամբ», ուստի թվում էր, թե Լավրովն Անկարայում կնախապատրաստի նաեւ ՌԴ նախագահի հնարավոր այցը Թուրքիա, վերջնական տեսքի բերելու համար Էրդողան-Պուտին հանդիպման օրակարգը, մանավանդ որ ռուսական լրատվամիջոցները դրական արձագանք էին տալիս հրավերին:

Լավրովի այցի նախօրեին, սակայն, նույն լրատվամիջոցները սկսեցին գրել, թե Պուտինը Թուրքիա մեկնելու հարցում դեռեւս չի կողմնորոշվել:

 Ըստ ամենայնի ոչ էլ կմեկնի: Ինչո՞վ դա բացատրել: Ամենայն հավանականությամբ Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանի ՌԴ  նախագահ Պուտինին կալանավորելու մասին մարտի 17-ին տված օրդերով: Թեեւ Թուրքիան միացած չէ դատարանի ստեղծման հիմքը կազմող Հռոմի ստատուտին, ոչ էլ Էրդողանը վերջինին կհանձնի քրեական դատարանին, բայցեւայնպես Պուտինը զգուշավորություն է դրսեւորում, մերժելով իր լավագույն ընկերոջ՝ Էրդողանի հրավերը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անվտանգային հարցերի հրատապ քննարկում Թեհրանում

Հաջորդ գրառումը

Ինքնահռչակ  «Արեւմտյան  Ադրբեջան»  համայնքն  ուզում  է  վերադառնալ  «պապերի  երկիրը՝  Հայաստան»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Ինքնահռչակ  «Արեւմտյան  Ադրբեջան»  համայնքն  ուզում  է  վերադառնալ  «պապերի  երկիրը՝  Հայաստան»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական