Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի ՀՈՒՇ. ՍԱՐՔԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ  (1931-2022)

18/02/2022
- 18 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի 10-ին Լոս Անջելեսում վախճանվել է սփյուռքահայ բեմադրիչ, երգահան, դերասան, բանաստեղծ, նկարիչ եւ սցենարիստ Սարքի (Սարգիս) Մուրադյանը: Ծնվել էր 1931-ին Բեյրութում, Մեծ եղեռնից փրկված որբերի ընտանիքում (հայրն Ադանայից էր, մայրը՝ Մարաշից): Հաճախել է Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցու տարրական դպրոցը, այնուհետեւ՝ ֆրանսիական քոլեջը: 16-17 տարեկան հասակից նվագախումբ է ունեցել, նվագել համայնքային միջոցառումներում: 1946-ին ֆրանսիական «Պատենտ մարկոնի» ձայնագրման ստուդիան թողարկել է նրա առաջին ձայնասկավառակը՝ «Սիրեցի քեզ» եւ «Մոռացար զիս» երգերով: 1952-ին Մուրադյանը Բեյրութի երաժշտանոցի հայտարարած պարեղանակների մրցույթում գրավել է առաջին տեղը՝ իր գրած մամբոյի երաժշտությամբ եւ իրավունք ստացել ուսանողական փոխանակման ծրագրով մեկնելու ԱՄՆ:

Ուսանել է նախ Բոսթոնի երաժշտանոցում, ապա 1961-1964 թթ.՝ Լոս Անջելեսի թատերարվեստի, կինոյի եւ հեռատեսիլի ակադեմիայում: Լոս Անջելեսում 1963-1973 թթ. ղեկավարել է «Հայ թոնզ» նվագախումբը: 1967-ին նրա ջանքերով բացվել է Լոս Անջելեսի առաջին հայկական հեռուստածրագիրը, իսկ 1968-ից ղեկավարել է «Հայկական ռադիոժամը»:

Իր բանաստեղծությունների հիման վրա Սարքի Մուրադյանը գրել է 150-ից ավելի երգ, ձայնագրել՝ 60-ից ավելի երգ, որոնցից ամենից տարածվածը «Երջանկության արցունքներն» են: 1978-ին Նյու Յորքի երգի համաշխարհային փառատոնում «Լիբանան» երգի համար արժանացել է հատուկ մրցանակի: Բաղդոյի դերով նկարահանվել է «Արյունապարտը» հայկական ֆիլմում (ԱՄՆ, 1964): Որպես բեմադրիչ նկարահանել «Երջանկության արցունքները» (1974), «Սիրո խոստովանություն» (1978), «Սասունի քաջեր» (1975) հայալեզու կինոֆիլմերը:

Հեղինակ է նաեւ անգլերեն ֆիլմերի՝ «Գործակալությունը» (1969), «Աբդուլլահ» (1976), «Ոստիկանը, որ Աստված էր խաղում» (1977), «Մուսա լեռան քառասուն օրը» (1982), «Ալիսիա» (2001) եւ այլն: Նրա ֆիլմերում նկարահանվել են ամերիկացի ճանաչված դերասաններ Ջեք Փալանսը, Լանա Վուդը, Փամելա Շափը: 2016-ին պարգեւատրվել է ՀՀ Մշակույթի նախարարությոան ոսկե մեդալով:

Սարքի Մուրադյանի որդին է երգիչ Քեւին Ջորջ Մուրադյանը, որը 1989-ին Երեւանում հանդես է եկել համերգներով, կատարել նաեւ հոր «Իմ Հայաստան» երգը:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայազգի երգիչը կներկայացնի Էստոնիան «Եվրատեսիլում»

Հաջորդ գրառումը

Խաղաղության հեռանկար Վիեննայում, պատերազմի տագնապ Ուկրաինայում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Խաղաղության հեռանկար Վիեննայում, պատերազմի տագնապ Ուկրաինայում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական