Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի հիշատակ կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանի

24/02/2023
- 24 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Պետք է միշտ սկսել Կոմիտասից: Կոմիտասն առվակ է, որից կարելի է սնվել: Թե հետո ծով կդառնաս, թե կցամաքես՝ խնդիրն ուրիշ է: Բայց ակունքը պետք է լինի Կոմիտասը, հաստատ գիտեմ: Էդ մաքրությունը, էդ հստակությունը, ակադեմիզմը, որ կարելի է ձեռք բերել երաժշտության մեջ՝ դա Կոմիտասն է եւ մեր մոդալ երաժշտությունը:[1]»

Աշոտ Զոհրաբյան

Հունվարի 24-ին ի Տեր ննջեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը: Արվեստի ժամանակագրական պրիզմայով նրան կարելի է դասել հայ կոմպոզիտորական սերնդի ավագ ներկայացուցիչների շարքին: Կոմպոզիտոր, որը բառիս լավագույն իմաստով զերծ էր ամեն ցուցադրականից՝ զատվելով իր զուսպ, առաքինի մարդկային կերպարով եւ խորունկ էությամբ: Մարդ, ուսուցիչ եւ կոմպոզիտոր. այս երեքը զարմանալիորեն բնականորեն էին մեկտեղվում նրա վառ անհատականության մեջ:

Ծնվել է Երեւանում, 1945 թվականի հունվարի 29-ին: Սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում: Այնուհետեւ երկար տարիներ դասավանդել է կոնսերվատորիայում որպես գործիքավորման եւ երաժշտության տեսության ու կոմպոզիցիայի դասախոս, ստացել նաեւ պրոֆեսորի կոչում:

Հեղինակ է բազմաթիվ կամերային, գործիքային, վոկալ-գործիքային ստեղծագործությունների:

2012 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: Կամերային ստեղծագործությունների համար արժանացել է Արամ Խաչատրյանի անվան մրցանակի: Համաշխարհային Հայկական կոնգրեսի մրցանակաբաշխության դափնեկիր է: 2017 թ. պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Նրա ստեղծագործությունները կատարվել են աշխարհի ամենատարբեր անկյուններում (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեցարիա, Իտալիա, Իսպանիա, ԱՄՆ, Ուկրաինա, Բելոռուս, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան եւ այլուր):

Ականավոր  կոմպոզիտորին այսպես է նկարագրել հանրահայտ թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը. «Աշոտը հաճախ է խորասուզվում լռության մեջ՝ խոսակցության մեջ չմտնելով ոչ մեկի հետ: Նա առանձնահատուկ հոգեկերտվածք ունի, նույնիսկ ռացիոնալ ճշտություն, ոչ սովորական էներգետիկա. նա կարծես խուսափում է իրեն մինչեւ վերջ վատնելուց: Զոհրաբյանի լռակյացությունն ու առեղծվածային էությունը պարզապես հմայում են: Ես միշտ մտածում եմ, որ նրան պետք է հասնել, հասկանալ: Աշոտն ազգային մեղեդայնության զարգացման նոր ուղիների բացահայտման վրա հիմնված իդեալի իր մոտեցումն ունի[2]»:

Ստեղծագործել է մեծամասամբ կամերային երաժշտության բնագավառում, որն առանձնանում է իր ուրույն գեղագիտական միջավայրով, կերպարային եւ հնչողական անհատականությամբ: Նրա ստեղծագործությունը սնվում է ազգային պրոֆեսիոնալ արվեստի ակունքից եւ հարստանում ժամանակակից կոմպոզիտորական արտահայտչամիջոցներով: Իր ստեղծագործական ժառանգության մեջ փոքր մաս են կազմում սիմֆոնիկ երաժշտությունը, «Վարիացիաները» եւ «Սիմֆոնիկ պոեմը»:

Երաժշտագետ Սվետլանա Սարգսյանի խոսքով՝ Աշոտ Զահրաբյանը ոգով նորարար է, չնայած նրա ստեղծագործության մեջ մենք չենք հայտնաբերի արտասովոր երաժշտական միջոցներ:[3]

Ուսանողական տարիների կամերային անսամբլների մեջ առանձնանում են դաշնամուրային կվինտետը, փողային գործիքների եւ դաշնամուրի համար գրված սեպտետը, Միսաք Մեծարենցի եւ Դանիել Վարուժանի խոսքերով գրված վոկալ շարքերը, որոնցում արդեն ի հայտ են գալիս կոմպոզիտորի անհատականության վառ գծերը:

70-ականների ստեղծագործությունների թվին են պատկանում գործիքային կազմի համար գրված «Բումերանգների խաղ»  ստեղծագործությունը՝ բաղկացած երկու տետրերից, որը հեղինակին բերեց ճանաչում, կատարվեց խորհրդային եւ  եվրոպական մի շարք երկրներում:

Պուանտիլիստական գրելաոճը արտահայտվել է հետագա կամերային եւ գործիքային ստեղծագործություններում, ինչպիսիք են  թավջութակի երկու եւ դաշնամուրի համար գրված սոնատները:

Հետագա տարիներին ստեղծվել են «Էլեգիան» (1979), կամերային նվագախմբի համար գրված «Նվիրում Մեծարենցին»-ը (1981), «Սերենադը» տասներեք գործիքների համար (1982), «Chant matinal» փողային կվինտետը (1990):

1990-ականներին Զոհրաբյանը ստեղծել է «Rituel» ստեղծագործությունը ֆլեյտաների տրիոյի համար, այնուհետեւ՝ «Նարցիս» թիվ 1 կվարտետը (1994),  թիվ 2 կվարտետը «Քրոնոս» քառյակի պատվերով (1998), «Պարաբոլ» ստեղծագործությունը փոքր նվագախմբի համար: Այդ տարիներին իր վոկալ երաժշտության մեջ հայերենից զատ  օգտագործում է օտարալեզու տեքստեր. «An den knaben Elis» վոկալ շարը մեցցո-սոպրանոյի, կլառնետի, թավջութակի եւ դաշնամուրի համար Գեորգ Թրակլի տեքստերով (1994), «Նոր Տաղերը» Դանիել Վարուժանի եւ Մեսրոպ Մաշտոցի տեքստերով (1995), «Lux fulgebit» շարը Ղուկասի Ավետարանի 92 Սաղմոսի լատիներեն տեքստերով (1997):

Վերջին շրջանի ստեղծագործություններից են «Նովելետ» դաշնամուրային կվարտետի համար (2009), «Stanzas in August» թիվ 3 լարային կվարտետը (2016): Ամենավերջին ստեղծագործությունը դաշնամուրային տրիո է (2023), գրված Armenian National Music-ի պատվերով, որն ապրիլին կներկայացվի երաժշտասերների դատին:

Ինչպես Զոհրաբյանն է նկարագրել իր երաժշտությունը, դրանում լարվածություն կա, եւ վերջին տասնամյակում ինքն աշխատում էր թուլացնել այդ լարվածությունը: Գտնում էր, որ 21-րդ դարում երաժշտությունը բարիացել է, ինքն էլ փորձում է գնալ այդ ուղղությամբ[4]:

Ըստ հայազգի ռուսական կոմպոզիտոր Յուրի Կասպարովի՝ «Բազմաշերտ պոլիֆոնիկ ֆակտուրաներում, շնորհիվ նորովի հնչող ժողովրդական ինտոնացիաների  յուրահատուկ միաձուլման, Զոհրաբյանը ստեղծում է զարմանալի (չեմ համարձակվում բառերով նկարագրել՝ ինչպիսի) հնչողական մթնոլորտ: Նրա բոլոր ստեղծագործություններում առաջանում է յուրահատուկ հնչողական տարածություն, որտեղ անխափան  «աշխատում է» այս  տարածության բոլոր բազմազան տարրերը կարգավորող ինչ-որ տրամաբանական գործառույթ եւ հաղորդում նրան կատարյալ ձեւ: Իմ մեջ անընդհատ տպավորություն է առաջանում, որ Զոհրաբյանի ստեղծագործություններում երբեք եւ ոչ մի տեղ չկա ոչ մի ավելորդ նոտա, եւ ամեն նոտան ծանրակշիռ քանակությամբ կարեւոր ինֆորմացիայի մի աշխարհ է, եւ նոտաների հաջորդականությունը նման է նախադասության մեջ բառերի հերթականությանը, որը մեզ է հասցնում մի կարեւոր միտք»[5]:

Հիրավի, Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործական ժառանգությունը կարեւոր եւ ուրույն տեղ է զբաղեցնում 20-21-րդ դարաշրջանի հայ ակադեմիական երաժշտության սահմանագծում եւ, անկասկած, շարունակելու է սերունդներին փոխանցել հայ կոմպոզիտորական մտքի լավագույն գաղափարները:

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ

[1] Զրույց կոմպոզիտորի հետ «Նարեկացի» արվեստի միությունում, 2010: https://www.youtube.com/watch?v=hXRfZP-1608

[2] Մեդեա Աբրահամյան,Կատարողի մտորումներ, Երեւան, 2014:

[3] Светлана Саргсян, Поэтическая исповедь Ашота Зограбяна, На рубеже веков. Музыка и ее сферы, Москва, 2014, стр.77-87.

[4] Զրույց կոմպոզիտորի հետ «Նարեկացի» արվեստի միությունում, 2010: https://www.youtube.com/watch?v=hXRfZP-1608

[5] Յուրի Կասպարով, Աշոտ Զոհրաբյան, 2017, https://specialradio.ru/sk/ashot-zograbyan/?fbclid=IwAR2pXYOmR

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Հաջորդ գրառումը

«…Հիմա ես ձեզ հետ բարձրաձայն մտածում եմ. նկարչություն ես եկել եմ գրականության միջոցով»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«...Հիմա ես ձեզ հետ բարձրաձայն մտածում եմ. նկարչություն ես եկել եմ գրականության միջոցով»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական