Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրարից անտեղյակ ե՞ք

13/09/2024
- 13 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
103
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբեմն նույնիսկ ես եմ զարմանում մեր պաշտոնյաների չհամակարգված ու բախտի-բրախտի մտքերից: Ահավասիկ` Սյունիքով անցնող ճանապարհի, արտաքին խաղացողների հայացքով` միջանցքի թեման: Շշմել կարելի է, թե ամենաբարձր պաշտոնյաներն իրարից տարբեր ինչ մտքեր են արտահայտում նույն թեմայով: ԱԳ փոխարտգործնախարարն ասում է` ճանապարհի վերահսկողությունը կարող է հանձնվել երրորդ երկրի լիցենզավորված-մասնագիտակցված կազմակերպության: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է` դա ընդամենն առաջարկներից մեկն է, որ քննարկվում է, եւ այդ տարբերակը, երկրի ինքնիշախանության զիջման մեր մտահոգությանն ի պատասխան, ՀՀ դրոշի ներքո եւ ՀՀ օրենքներով է լինելու, ի՜նչ ինքնիշխանության զիջում, եւ բացի այդ` քանի որ հակամարտությունը դեռ թարմ է, ապա կոմֆորտ կլինի, որ անցնելիս բեռները միջնորդ զննի:

Որպեսզի մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մի աստիճանով էլ ավելանա, մենք կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ (Հայաստանում եւ Ադրբեջանում) արտոնագրված մասնավոր պահնորդական ընկերությունների, որոնք գնացքի մեջ կարող են ուղեկցել բեռները կամ ուղեւորներին, այս տեսակետն արտգործնախարար Արարատ Միրզոյանն է հայտնել: Իսկ Ալեն Սիմոնյանի ասածից ընդամենը ժամեր անց ե՛ւ միջազգային համաժողովում, ե՛ւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին վարչապետ Փաշինյանը պնդեց, որ Սյունիքով անցնողը ճանապարհ է, այն բացառապես ՀՀ վերահսկողության տակ պետք է լինի, ոչ մի միջազգային երրորդ կողմ չի վերահսկելու, այդ թվում ռուսական սահմանապահ ծառայության մարմինները:
Ի՞նչ է ստացվում` ՀՀ առաջին ռանգի չորս պաշտոնյա միաժամանակ տարբեր կարծիքներ են հայտնում նույն բանի մասին: Եթե կարծիք հայտնողները լինեին զրուցարանում նարդի խաղացողները` կարելի էր մի կերպ կուլ տալ, բայց ո՞նց կլինի, որ երկրի թիվ երկու պաշտոնյան, արտաքին գերատեսչության ղեկավարները երկրի համար որոշիչ հարցում կարեւոր մանրամասներում տարբեր տեսակետ հայտնեն: Ի՞նչ է դա նշանակում. կա՛մ վարչապետը նրանց պատշաճ չի իրազեկում տեղի ունեցողի մասին, կա՛մ հարցի վերաբերյալ իրոք միասնական մոտեցում չկա, եւ որոշումները ծնվում են հընթացս, արտաքին գործոնների ազդեցությամբ անընդհատ փոփոխվելով:

Որ Սյունիքով անցնող ճանապարհն իրոք մեզ պարտադրվում է եւ ունի աշխարհաքաղաքական նշանակություն, դա բոլորն են հասկանում: Այդ ճանապարհը գործարկելու մեջ շահաբաժին ունեն բոլոր մեծ պետությունները, այդ ճանապահով Միջին Ասիայի պոստխորհրդային պետությունների բնական հարստությունները տեղափոխվելու են ԵՄ անդամ եւ մնացած պետություններ: Աշխարհի գիշատիչները բնական հարստությունների նոր տարածք են գտել, որի եղած-չեղածը Ռուսաստանը շրջանցող ճանապարհով ուզում են իրենցով անել: Բնականաբար` Ռուսաստանն էլ ուզում է ճանապարհի վերահսկողությամբ իր օգուտը քաղել, չնայած բոլոր մնացածի նպատակը տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելն է: Իրանի վերաբերյալ որ հայ վերլուծաբանները համոզված են (համենայնդեպս` Իրանն այդպիսի հայտարարություներ անում է տարբեր պաշտոնյաների շուրթերով), թե Իրանը թույլ չի տա Սյունիքում ինչ-որ տարածքային փոփոխություն, սա մեր կարծիքով միֆ է: Եթե այդ բոլորից Իրանն իր շահաբաժինն ունենա` նա անշուշտ կմասնակցի մեծ սակարկությանը, բնականաբար` ի վնաս Հայաստանի: Եւ անգամ այստեղ Ադրբեջանն է ոչ միանշանակ իրավիճակում, քանի որ նրանից ոչինչ չի կախված` ոնց կորոշեն մեծ պետությունները, նա պետք է համաձայնի: Այդ իմաստով վարչապետ Փաշինյանի ասած խաղաղության պայմանագիրը, որ նա ուզում է շատ արագ կնքել, եւ որի գլխավոր խոչընդոտն ըստ հայկական կողմի Ադրբեջանի անընդունելի պահանջներն են, ըստ Ադրբեջանի` տարածքային պահանջներ պարունակող մեր Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը, իրականում հենց մեծ պետությունների Միջին միջանցք ծրագրի իրականացումն է, խաղաղության պայմանագիր ֆուտլյարով, որից առաջ նույն ծրագրով կազմակերպվել է Արցախի, Լաչինի միջանցքի հանձնումը: Տրամաբանական է եզրակացնելը, որ Հայաստանի հետ պատերազմ Ադրբեջանը չի կարող ինքնուրույն սկսել` ուզենա դա, թե չուզենա: Պատերազմի նրան կդրդեն այն դեպքում, երբ տեսնեն, որ չեն կարողանում համոզել Հայաստանին: Բոլորին պետք է Սյունիքի միջանցքը, եւ ԲՐԻՔՍ-ը, ի թիվս իր առջեւ դրված այլ նպատակների, այդ ծրագիրը այլընտրանքային ճանապարհով իրագործելու խնդիր ունի, դերակատար դարձնելով Թուրքիային, Իրանին:

Այսինքն` սա Հայաստանից տարածք պոկելու եւ այն տնտեսական նպատակով օգտագործելու, նոր տնտեսական շուկաներ գրավելու ծրագիր է կամ մեծ ծրագրի մի դետալ: Այս իմաստով զարմանալի են մեր իշխանությունն ու ընդդիմությունը, որոնք հարցը պրիմիտիացնում են, վերածում խաղաղություն-պատերազմ, հայրենասեր-դավաճան, մենքուդուք կռվի:

Համենայնդեպս` ես ընդդիմությունից երբեք չեմ լսել, որ մենք լուսնի վրա չենք ապրում, եւ Սյունիքի ճանապարհը կռվախնձոր է բոլոր մեծ պետությունների համար, այլ` միայն դավաճան իշխանությունների անկարողության եւ հակառուսականության արդյունք է (հիմա որ Փաշինյանը Պուտինին սիրաշահող հայտարարություններ է անում` խուճապի մատնելով արեւմտամետներին, կարելի է պատկերացնել ընդդիմության վիճակը): Մինչդեռ Սյունիքի ճանապարհի ճակատագիրը կախված է լինելու նրանից, թե մեծ խաղացողների միջեւ ի՞նչ համաձայնություն կկայանա: Ներառյալ Իրանի, որ, անշուշտ, մասնակցելու է աշխարհաքաղաքական առեւտրին, նրա հայացքի ներքո Արցախի անխոչընդոտ հանձնումը վկա, նայած ինչ գին է ստանալու:

Իսկ մերոնք խորհրդարանի այս նստաշրջանն սկսեցին այնպես, կարծես հունիսի տասներկուսին հաջորդող օրն էին ընդամենը եկել աշխատանքի եւ գլխավոր օրակարգն այն էր, թե ով է ավելի հայրենիքի մասին մտածում, բնականաբար` ըստ ընդդիմության` ինքը, ու եթե ներկա ընդդիմության իրար չսիրող թեւերից մեկը լիներ իշխանության, ամեն ինչ O.K. էր լինելու, դավաճան իշխանությունն էլ չէր հանձնելու Սյունիքի միջանցքը: Կամ` իշխանությունն ամեն օր մարդկանց շեղելու նոր հնարներ է գտնում` հեծանիվը նորից հայտնագործելուց սկսած մինչեւ հացուկաց ու ազգային-պետական բառախաղ:

Տղե՛րք եւ աջկե՛րք, Սյունիքում իրոք Հայաստանի ապագայի հարցն են վճռում աշխարհի մեծերը, որոնք մեզ մոլորեցնում են` ԵՄ-ի վիզային ռեժիմի մեղմման խոստումով գայթակղությունից սկսած, ԲՐԻՔՍ-ի խաղերով վերջացրած, գումարած` Ռուսաստանից հղվող մուննաթները: Կամա-ակամա` մենք դարձել ենք աշխարհաքաղաքական խաղերի սուբյեկտ, եւ այդպես էր նաեւ Արցախյան վերջին պատերազմի իրադարձությունների բացվածքը: Իսկ դուք ձեզ պահում եք այնպես, ինչպես արցախյան վերջին պատերազմի եւ Արցախը հանձնելու ժամանակ` անօգուտ եւ անիրազեկ (կամ էլ անիրազեկ եք ձեւանում), զուտ ներքաղաքական պայքարի ծիրից դուրս չգալու կարծրատիպով:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ-իրանական հարաբերությունների զարգացման ճանապարհին

Հաջորդ գրառումը

Օկամպոյի առաջադրանքը գործի կվերածվի՞

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Օկամպոյի առաջադրանքը գործի կվերածվի՞

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական