Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի պաշտոնական դիրքորոշման հասցեականությունը

16/09/2022
- 16 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի գործադրած  ագրեսիային անդրադարձել են մի շարք երկրների ղեկավարներ,  արտահայտելով իրենց պաշտոնական դիրքորոշումներն այդ խնդրի կապակցությամբ: Ոմանք, ինչպես միշտ, իրենց  կոչերն  ուղղել են անհասցե՝ հակամարտող կողմերից որեւէ մեկին սրտնեղություն չպատճառելու համար:   Ոմանք էլ գերադասել են սեփական  կոչերին հասցեականություն հաղորդել: Կան նաեւ այնպիսի երկրներ, որոնց ղեկավարների արտահայտած պաշտոնական դիրքորոշումներն   անհասցեի ու հասցեականի միջեւ   դիրքավորված   քավարանում են գտնվում: 

Հիշենք, որ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիության մասին Իրանի Գերագույն առաջնորդի՝ ՌԴ եւ ԹՀ նախագահների ներկայությամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան կանխելու հարցում  արտահայտած թափանցիկ դիրքորոշումը  չափազանցված սպասելիքներ էր առաջացրել մեր հանրության որոշ հատվածների մոտ: Այդ սպասելիքների հաշվառմամբ, շատ կցանկանայի, որ ադրբեջանական ոտնձգությունների  մասին  Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը նույնպես տեղավորվեր  հասցեական կոչերի  տիրույթում, եւ մեզ հաջողվեր  Իրանի բարձր ղեկավարության  դիվանագիտական ձեւակերրպումներում  նկատել  Բաքվի ախորժակը զսպող առավել թափանցիկ  հորդոր:

Իրանական մամուլում տեղ գտած  ԻԻՀ արտաքին գերատեսչության ղեկավար Ամիր-Աբդոլլահիանի եւ   նրա ադրբեջանցի պաշտոնակցի միջեւ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած  հեռախոսազրույցի մասին պատմող  հաղորդագրության  բառացի թարգմանությունը ներկայացնելով,  հույս եմ  հայտնում, որ Բաքվին ուղղված մեր բարեկամ երկրի ԱԳ նախարարի հորդորներում ընթերցողին կհաջողվի  նշմարել հասցեականություն:

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանն, իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ  խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ բախումների նոր շրջափուլի կապակցությամբ եւ հայտնել իր երկրի պատրաստակամությունը՝ քաղաքական միջոցներով եւ խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորելու հարցում:

Ամիր-Աբդոլլահիանն այնուհետեւ նշել է, որ Իրանը մշտապես հանդես է եկել երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի ու Հայաստանի տարածքային ամբողջականության օգտին: ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Մենք Իրանի ու Հայաստանի սահմանը դիտարկում ենք որպես պատմական հաղորդակցական ուղի, որը  չպետք է փոփոխության ենթարկվի:

 Ամիր-Աբդոլլահիանը նշել է, որ տարածաշրջանը չի կարող նոր պատերազմ  հանդուրժել: ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է, որ   Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմերին զսպվածության կոչ  է անում:

Գ.Ա. 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժամանակավոր դադար Իրանի միջուկային ծրագրի բանակցային գործընթացում

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Հայաստանի նորություն չէ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Հայաստանի նորություն չէ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական