Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի ու Ռուսաստանի անվտագության խորհուրդների համագործակցության ակտիվացում

11/11/2022
- 11 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն պահին, երբ Թեհրանում Իրանի ու Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ անվտանգության հարցերի շուրջ քննարկումներ էին տեղի ունենում, բռնազավթված Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հակաիրանական ու հակառուսական հայտարարություններով էր հանդես գալիս՝ Իրանին քննադատելով իր սահմանների երկայնքով անցկացրած հայանպաստ զորավարժությունների համար, իսկ Ռուսաստանին հիշեցնում Արցախում ռուս խաղաղապահ ուժերի ավարտին մոտեցող ժամկետների մասին: 

Իրանի ու Ռուսաստանի միջեւ անվտանգության  ոլորտում  նոր որակի հարաբերությունների հաստատման պայմաններում կանխատեսելի էր ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի այցը Թեհրան, որը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին՝  ԻԻՀ  ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում    Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի  հատուկ  ներկայացուցիչ, նույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հրավերով: 

Այցի առիթով պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել Ռուսաստանի անվտանգության խորհուրդը, նշելով, որ Նիկոլայ Պատրուշեւը    անվտանգության խնդիրներին վերաբերող փաթեթում ներառված հարցերի շուրջ խորհրդակցություններ է անցկացրել իրանցի իր գործընկերոջ հետ: Հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ Պատրուշեւն ու Շամխանին մտքեր են փոխանակել  երկու երկրների ներքին գործերին միջամտելու Արեւմուտքի փորձերին ընդդիմանալու եղանակների շուրջ:

Իսկ իրանական մամուլի տարածած հաղորդագրությունների համաձայն,  տնտեսական մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ Թեհրան ժամանած ռուսաստանցի բարձրաստիճան հյուրը Թեհրան է այցելել  անվտանգության խնդիրների շուրջ  շարունակական բնույթ կրող քննարկումներ անցկացնելու նպատակով:

Իրանական մամուլը գրում է, որ Պատրուշեւն   իր պաշտոնակցից բացի, հանդիպումներ է ունեցել նաեւ Իրանի քաղաքական ու տնտեսական ոլորտը համակարգող  բարձր ղեկավարության հետ: Սակայն մամուլը  չի նշում, որ տնտեսական ոլորտը ներկայացնող ռուս եւ իրանցի գործընկերների միջեւ ինչպիսի քննարկումներ են տեղի ունեցել: Պաշտոնական հաղորդագրություններում միայն նշված է, որ իր գործընկերոջ  հետ հանդիպման ժամանակ, Շամխանին անդրադարձել է տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում տիրող կացությանը: Ըստ իրանական մամուլի,  նա  ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու ելքը համարել է  երկխոսությունն ու միջազգային ու տարածաշրջանային համագործակցությունը: Շամխանին, ըստ պաշտոնական հաղորդագրությունների,   խոսել է նաեւ  Իրանի ժողովրդի դեմ  «ԱՄՆ  սանձազերծած հիբրիդային պատերազմի  ու ԱՄՆ պատժամիջոցների դաժան հետեւանքների» մասին ու հավելել, որ առեւտրատնտեսական ոլորտում երկկողմ ու տարածաշրջանային համագործակցությունը, հատկապես հարեւան երկրների հետ,  հանդիսանում  է Իրանի ռազմավարական առաջնահերթությունը: Շամխանին նաեւ անհրաժեշտ է համարել  ակտիվացնել  երկու երկրների միջեւ համագործակցությունը  էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, առեւտրի, բանկային համակարգի եւ բնապահպանության բնագավառներում, հավելելով, որ նշված ոլորտներում  առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել:   

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրություններում,  կարեւորել է  նաեւ տարածաշրջանային բազմակողմ համագործակցությունը՝ հատկապես Շանհայի Համագործակցության Կազմակերպությունում եւ դրա  անդամ պետոթյունների միջեւ փոխադարձ կապի զարգացումը: 

Ալի Շամխանին  անդրադարձել է  նաեւ տարածաշրջանին ու աշխարհին սպառնացող  ահաբեկչության ու  ծայրահեղականության դրսեւորւոմներին  եւ կարեւորել  այդ երեւույթի դեմ տարածաշրջանային ու միջազգային պայքարի  ակտիվացումը:       

Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին, Շամխանին նշել է, որ Իրանը ողջունում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ  երկխոսության միջոցով զինադադարի ու խաղաղության հաստատման նպատակով ցանկացած նախաձեռնություն, եւ իր հերթին   պատրաստ է ստանձնել  խաղաղարար  դերակատարություն: 

Ինչպես նկատելի է, իրանական մամուլի ուշադրության կենտրոնում  առավելապես տեղ են զբաղեցնում  երկու երկրների անվտանգության ոլորտը համակարգող ներկայացուցիչների՝ Շամխանիի ու Պատրուշեւի միջեւ ծավալված դիվանագիտական բնույթի արտահայտությունները, սակայն Վաշինգտոնում տեղակայված «Ռազմական գործողությունների  հետազոտության» ինստիտուտն իր վերջին զեկույցներից մեկը հատկացրել է Պատրուշեւի Թեհրան այցելությանը,   եւ այցը կապակցել   Ուկրաինայում ընթացող զարգացումների հետ, նշելով, որ Ռուսաստանի զինված ուժերի թուլացման պատճառով, Մոսկվան  շարունակում է  զենք հայթայթելու նպատակով  իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները շրջանցելու  ելքեր որոնել: Նույն զեկույցի համաձայն, Իրանն ամենայն հավանականությամբ, բարձրաստիճան ռուս պաշտոնյաների այցը կօգտագործի քարոզչական նպատակներով, իր տարաշծաշրջանային մրցակիցներին՝ Իսրայելին ու Սաուդյան Արաբիային ուղերձ հղելով, որ Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթի են: 

Նշենք, որ Պատրուշեւը վերջին անգամ Իրան էր այցելել 2019 թվականի դեկտեմբերին, սակայն դրանից հետո  նա իրանցի իր գործընկերների  հետ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, թե՛ Ռուսաստանում, թե՛ այլ երկրներում:

Նաեւ հավելենք, որ Նիկոլայ Պատրուշեւը Իրանի հետ  բազմակողմ հարաբերությունների   զարգացման ջատագովներից է, ինչպես  նաեւ՝  Ուկրաինայի  դեմ հայտարարված պատերազմի  կողմնակիցը: 

Պատրուշեւի  այցը Թեհրան համընկնում  է  երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության մասին վերջին շրջանում  տարածվող  լուրերի հետ: Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի այցի նախօրեին բրիտանական  «Sky News» հեռուստատեսային ալիքը հանդես է եկել  աղմկահարույց  հաղորդագրությամբ այն մասին, որ Ռուսաստանն Իրանից ԱԹՍ-ներ ձեռք բերելու դիմաց,  Իրանին է վճարել 140 միլիոն եվրո, ինչպես նաեւ՝ Ուկրաինային մատակարարված, սակայն Ռուսաստանի կողմից առգրավված ամերիկյան ու բրիտանական  ժամանակակից զենքեր: Սակայն «Նուր-Նյուզ» ինտերնետային կայքը, որն արտահայտում է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի տեսակետները, հերքել է այդ լուրը, եւ այն որակել  է որպես ուկրաինական պատերազմի մեջ  Իրանին ներքաշելու  փորձ: 

Պատրուշեւի Թեհրան այցելության նախօրեին Իրանն առաջին անգամ հաստատեց  Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր   մատակարարելու մասին լուրը, հավելելով, որ առաքումը կատարվել է սահմանափակ քանակությամբ եւ  Ուկրաինայի դեմ պատերազմից առաջ: 

Վերը նշված պաշտոնական եւ կիսապաշտոնական հաղորդագրություններին կարելի է հավելել նաեւ այն տեղեկատվությունը, որ այն պահին, երբ Թեհրանում  Իրանի ու Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ անվտանգության հարցերի շուրջ քննարկումներ էին տեղի ունենում, բռնազավթված Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հակաիրանական ու հակառուսական հայտարարություններով էր հանդես գալիս՝ Իրանին քննադատելով իր սահմանների երկայնքով անցկացրած հայանպաստ զորավարժությունների համար, իսկ Ռուսաստանին հիշեցնում Արցախում ռուս խաղաղապահ ուժերի ավարտին մոտեցող ժամկետների մասին: 

Կարծում ենք,  Ալիեւի հնչեցրած արտահայտությունները նույնպես  իրանցի ու ռուս գործընկերների քննարկման նյութ կարող էին դառնալ: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Իշխանություն-2». գեղարվեստական վավերագրություն

Հաջորդ գրառումը

Դրական քաղաքականության եւ գործողությունների ժամանակը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Դրական քաղաքականության եւ գործողությունների ժամանակը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները՝ քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրել է տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք

13/10/2025

2025 թ. օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը. հայտարարություն է տարածել Սամվել...

ԿարդալDetails

Այս անգամ ո՞ւմ եք մեղավոր «նշանակելու» կիսաքանդված խաղասարքի զոհ դարձած փոքրիկի մահվան համար

13/10/2025

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական