Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի նախագահ Փեզեշքիանը Ստեփանակերտում

Գրիգոր Առաքելյան
04/07/2025
- 4 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
58
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տնտեսական Համագործակցության Կազմակերպության (ՏՀԿ) հերթական գագաթնաժողովն անցկացնելու համար Ադրբեջանը ընտրել է օկուպացված Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, որին մասնակցում է եւ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Անգլերեն հապավմամբ ECO կոչվող այս տնտեսական համագործակցության կազմակերպությանը անդամակցում են 10 պետություններ: Թեեւ կազմակերպության կանոնադրությունում որեւէ նշում չկա անդամ պետությունների կրոնական պատկանելության վերաբերյալ, սակայն ՏՀԿ-ի բոլոր անդամները, առանց բացառության, անդամակցում են նաեւ Իսլամական համագործակցության կազմակերպությանը (OIC): Ավելին՝ ՏՀԿ-ին անդամակցող երկրների թվում քրիստոնեադավան պետություններ չկան:

Հիշեցնենք, որ վերջերս Ստամբուլում անցկացված OIC-ի նախարարական համաժողովի ընդունած «Ստամբուլի հռչակագրում» տեղ են գտել խիստ խեղաթյուրված եւ ծայրահեղ հակահայ ձեւակերպումներ, որոնց առնչությամբ իր «հիասթափությունն» է հայտնել Հայաստանի ԱԳՆ-ը: Պաշտոնական Իրանը եւս հայտարարել է, որ համաձայն չէ «Ստամբուլի հռչակագրում» Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների հետ կապված ձեւակերպումներին:

Թեեւ ՏՀԿ-ը տնտեսական ուղղվածության կազմակերպություն է, այնուամենայնիվ, հաճախ հանդես է գալիս նաեւ քաղաքական հայտարարություններով: Կարծում ենք՝ հաշվի առնելով գագաթնաժողովի անցկացման վայրը, ՏՀԿ-ի այս միջոցառման հռչակագրի հեղինակները չեն խորշի փաստաթղթում ներառել քաղաքական բնույթի հակահայկական ձեւակերպումներ:
Ինչպես նշվեց, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ալիեւի հրավերը մասնակցելու այդ ֆորումին եւ այժմ գտնվում է հայաթափված Ստեփանակերտում ու  ենթադրաբար նա չի օգտագործի  վեհաժողովի ամբիոնը Իրանը ռմբակոծելու նպատակով Իսրայելին տարածք տրամադրելու համար:

Իրան-Իսրայել պատերազմի ընթացքում Ադրբեջանի դիրքորոշման պատճառով Թեհրանը մտահոգություններ ունի, որոնց վերաբերյալ իր նկատառումները փոխանցում է դիվանագիտական խողովակներով:

Հիշեցնենք՝ Ղարաբաղ այցելությունից մի քանի օր առաջ նախագահ Փեզեշքիանը կոչ էր արել Իլհամ Ալիեւին՝ հետաքննել իսրայելական անօդաչու թռչող սարքերի Ադրբեջանի տարածքից Իրան մուտք գործելու փաստը: Ադրբեջանի նախագահն էլ Բաքվում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նման պնդումներն անվանել է «զրպարտություն» եւ «հերյուրանք»: Իսկ Ադրբեջանի պետական լրատվամիջոցները ամենախիստ պիտակավորումներով վիրավորանքներ են հնչեցրել Իրանի հասցեին:

Իրանցի վերլուծաբանների մի զգալի մասը համոզված է, որ մերժելով Ալիեւի հրավերը՝ նախագահի մակարդակով միջոցառմանը մասնակցելու, Թեհրանը կարող էր իր բողոքը հայտնել Բաքվի իսրայելանպաստ քաղաքականության վերաբերյալ:

Իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդիանը «Iranian Diplomacy» կայքում հրապարակված «ՎՏԱՆԳՆԵՐՈՎ ԼԻ ՂԱՐԱԲԱՂ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ ՄՏԵՐՄԻԿ ԶՐՈՒՅՑ ԻԻՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ» վերնագրով հոդվածում անդրադարձել է Իրանին լրտեսելու նպատակով, սակայն առեւտրային եւ տնտեսական գործունեության քողի տակ, Ադրբեջանի կողմից օկուպացված Ղարաբաղում Իսրայելի ակտիվ ներկայությանը: Հոդվածագիրը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք Իրանի նախագահին չի անհանգստացնում հնարավոր վտանգներն ու չի մտահոգում այն փաստը, որ երկու տարի առաջ Ստեփանակերտը հայերի հարկադիր տեղահանությունից հետո ամբողջովին հայաթափվել է:

Մովահեդիանի կարծիքով, այցելելը Ադրբեջան, որը կասկածվում է Իսրայելի հետ Իրանի դեմ դավադրության մեջ, որեւէ արդարացում չունի: Նա հավելում է, որ Իրանի հասարակության մոտ բազմաթիվ կասկածներ կան Բաքվի իշխանությունների հակաիրանական գործունեության վերաբերյալ:

Այդպիսի այցելության աննպատակահարմարության հանգամանքները ընդգծելու համար հեղինակը հիշեցնում է, որ Բաքուն Իրանի մտահոգությունները փարատելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել:

Իրանի բարեփոխականների քաղաքական հոսանքին պատկանող «Շարղ» օրաթերթի հոդվածագիր տիկին Վահիդե Քարիմին՝ նախագահ Փեզեշքիանի Բաքու այցելության կապակցությամբ իր մտահոգությունն արտահայտելու համար ընտրել է «ԱՐԴՅՈ՞Ք ԹԵՀՐԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿՀԱՍՆԻ ԲԱՔՎԻՆ» վերնագիրը:

Հոդվածագրի կարծիքով, հաշվի առնելով կազմակերպության վերջին տարիներին ազդեցության կորստի եւ հեղինակազրկման փաստը, ՏՀԿ-ի գագաթնաժողովին մասնակցության համար Թեհրանը կարող էր ներկայանալ ԱԳ նախարարի մակարդակով: Տիկին Վահիդեն, հաշվի առնելով միջոցառման անցկացման վայրը եւ արարողակարգային առանձնահատկությունները, չի թաքցնում իր մտահոգությունը՝ կապված Փեզեշքիանի Բաքու կատարելիք այցի հետ, նշելով, որ Իրանի նախագահը, ամենայն հավանականությամբ, չի կարողանալու ՏՀԿ-ի ամբիոնն օգտագործել՝ պատերազմի օրերին Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունը քննադատելու նպատակով:

Իրանական «QudsOnline» կայքն էլ իր հերթին չի ողջունում նախագահ Փեզեշքիանի այցը Ղարաբաղ՝ պատերազմի ընթացքում Բաքվի իսրայելանպաստ քաղաքականության պատճառով: «QudsOnline»-ը իր հոդվածն ԻԻՀ նախագահի այցի մասին եզրափակում է հետեւյալ տողերով. «Մտահոգիչ է այն փաստը, որ վերջին տարիներին Ադրբեջանի Հանրապետությունը Իրանի սահմանների մոտ վերածվել է սիոնիստական ռեժիմի անվտանգության եւ օպերատիվ գործողությունների հենակետի»:

Անշուշտ, վեհաժողովի աշխատանքներն ամփոփող փաստաթղթի հրապարակումը հնարավորություն կտա պարզել Փեզեշքիանի այցի նպատակահարմարության աստիճանը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայերը նրան չեն ների եկեղեցուն նվաստացնելը»

Հաջորդ գրառումը

Քսիվներ հանրությանը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Քսիվներ հանրությանը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական