Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի միջուկային ծրագրի մահվան լուրը փոքր-ինչ չափազանցված է

13/01/2023
- 13 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի ԱԳՆ խոսնակ Քանանին, 2023 թ. հունվարի 9-ին տեղի ունեցած   հերթական մամուլի  ասուլիսի ժամանակ, արձագանքելով ԱՄՆ հետ միջնորդավորված կապի մասին լրագրողներից մեկի հարցին՝ ասել է, որ երկու երկրների միջեւ տարբեր եղանակներով տեղի են ունենում տեսակետների փոխանակում:

Մինչ այդ, երկկողմ շփումների վերաբերյալ գրեթե նույն կերպ էր արտահայտվել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, նշելով, որ Վաշինգտոնն  Իրանի հետ տարբեր թեմաների շուրջ քննարկումների նպատակով, պահպանում է փոխադարձ կապը: Սակայն Փրայսը չի հաստատել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակելու ԱՄՆ նախագահ Բայդենի կառավարության մտադրության մասին լուրերը, եւ նշել, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին (ՀԳՀԾ) վերաբերող հարցը նախկինի պես դուրս է մնում Վաշինգտոնի հետաքրքրությունների տեսադաշտից: 

Այդ դեպքում հարց է ծագում՝ Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ ո՞ր հարցերի շուրջ են տեղի ունենում տեսակետների փոխանակում, եւ ո՞րն է այդ գործընթացի գաղտնիության պատճառը:

Դեռեւս չեն մոռացվել ԻԻՀ էքսնախագահ Ահմադինեժադի կառավարության վերջին օրերին Օմանի միջնորդությամբ Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ տեղի ունեցած գաղտնի բանակցությունները, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ 2015 թվականին համաձայնության գալ եւ ստորագրել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, որից 2018 թ. մայիսին հրաժարվեց ԱՄՆ նախագահ Թրամփը: Արդյո՞ք ներկայումս խորհրդապահական պայմաններում ՀԳՀԾ-ին նոր շունչ հաղորդելու համար գաղտնի բանակցություններ են ընթանում Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ:

Դեռեւս չեն մոռացվել ԻԻՀ էքսնախագահ Ահմադինեժադի կառավարության վերջին օրերին Օմանի միջնորդությամբ Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ տեղի ունեցած գաղտնի բանակցությունները, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ 2015 թվականին համաձայնության գալ եւ ստորագրել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, որից 2018 թ. մայիսին հրաժարվեց ԱՄՆ նախագահ Թրամփը: Արդյո՞ք ներկայումս խորհրդապահական պայմաններում ՀԳՀԾ-ին նոր շունչ հաղորդելու համար գաղտնի բանակցություններ են ընթանում Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ:

Փորձագիտական շրջանակներում կա տեսակետ, որ նման գաղտնի բանակցությունների առկայությունը տրամաբանական է, քանի որ ներկայումս Իրանի շուրջ ձեւավորված անբարենպաստ մթնոլորտի պատճառով, նախկինի պես հնարավոր չէ անցկացնել հրապարակային բանակցություններ: Այդ պատճառով էլ, մի կողմից հաշվի առնելով  միջուկային զենքին հասու դառնալու Իրանից սպասվելիք պոտենցիալ վտանգը, իսկ մյուս կողմից՝ նկատի ունենալով  ներքաղաքական խնդիրների պատճառով միջազգայնորեն Իրանին բոյկոտելու միտումները, գաղտի բանակցությունների անցկացումը միանգամայն տրամաբանական է թվում:

Թեեւ Վաշինգտոնն ու ՀԳՀԾ-ին մաս կազմող երեք եվրոպական երկրները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան պաշտոնապես հանդես են եկել հայտարարությամբ, որ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող խնդիրն  իրենց արտաքին քաղաքականության օրակարգի մաս չի կազմում, եւ առայժմ կենտրոնացած են միայն ուկրաինական ճգնաժամի պատճառած հետեւանքների վրա, սակայն  Իսրայելի  նորընտիր վարչապետ Բենյամին Նեթանյահուն, արտաքին քաղաքականության ոլորտում իր կառավարության առաջնահերթությունը հռչակելիս, առանձնացրել է Իրանին ՀԳՀԾ-ով նախատեսված միջուկային ծրագրի իրականացումը կանխարգելելու հարցը: 

Այսպիսով, հունվարի 9-ին ԱՄՆ պետքարտուղարության  խոսնակ Նեդ Փրայսը, արձագանքելով ԻԻՀ միջուկային ծրագրի կանխարգելման հարցի առաջնահերթության մասին Իսրայելի վարչապետ Նեթանյահուի դիրքորոշմանը,  փոքր-ինչ խմբագրել է Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցը Վաշինգտոնի արտաքին քաղաքականության օրակարգից դուրս թողնելու իր նախորդ հայտարարությունը, եւ պարզաբանել, թե, «այնուամենայնիվ, Իրանի հարցում դիվանագիտությունը դեռ չի մահացել»:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրականում ինչ նպատակով է Բաքուն Իրանի քթի տակ «խելացի գյուղեր» կառուցում

Հաջորդ գրառումը

«Արեւմուտքի առաջնորդները գոհ կլինեին, տեսնելով Էրդողանի հեռացումը»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

«Արեւմուտքի առաջնորդները գոհ կլինեին, տեսնելով Էրդողանի հեռացումը»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական