Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի Անվտանգության Գերագույն Խորհրդի քարտուղարի այցը Բաքու

Գրիգոր Առաքելյան
17/01/2025
- 17 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
15
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իլհամ Ալիեւի հակաիրանական կեցվածքի մեջ առկա են նաեւ hակահայկական տարրեր»

Իրան-Ադրբեջան հարաբերությունների պերմանենտ ցնցումների հերթական փուլը հաղթահարելու համար այս անգամ Բաքու էր այցելել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ահմադիանը:

Կասկածից վեր է, որ Ահմադիանն իր այցելության ընթացքում, Իրանից նեղսրտելու մասին Ալիեւի խոսքերին ականջալուր լինելուց բացի, հնարավորություն է ունեցել նաեւ ներկայացնելու «զանգեզուրյան» միջանցքի վերաբերյալ պաշտոնական Թեհրանի մոտեցումները:

Սակայն մինչ այդ, Ահմադիանը ուշադիր լսել է Ալիեւի գնահատանքի խոսքերը ՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը «վերականգնվելու» առիթով Իրանի հնչեցրած շնորհավորանքի կապակցությամբ, ինչպես նաեւ ունկնդրել Արցախում հայերի կողմից «պատմական ու կրոնական հուշարձանների ոչնչացման» մասին Բաքվի բռնապետի բարբաջանքները:

Ալիեւը նաեւ ԻԻՀ անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին պատմել է Հյուսիս-հարավ միջանցքի կարեւորության եւ Աղբանդի երթուղով Պարսից ծոցի հնարավորություններից օգտվելու առավելությունների մասին:  

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերությունների լարվածության ներկա փուլում Թեհրանից դժգոհելու պատճառների հիմնավորմանը, ապա Բաքվի ներկայացրած փաստարկներն, իրենց պատկերացմամբ,  այս անգամ ավելի «լուրջ» էին թվում, քան նախորդ փուլերինը:

Բաքվի սրտնեղության առիթն այս անգամ Սեֆյան Պարսկաստանի ու Օսմանյան կայսրության միջեւ 1514 թվականին տեղի ունեցած Չալդրանի ճակատամարտի ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված՝ իրանական Արդեբիլ քաղաքում անցկացված  սգո արարողությունն էր: Իրանցիների հիշողությունը թարմացնող ճակատամարտի հետեւանքներին նվիրված այս սգո արարողության ժամանակ  մի իրանցի սգակիր հանդգնել էր Ալիեւին ու իր ավագ եղբորը «պիղծ ճանապարհով հաց ուտողներ» անվանել: Միաժամանակ նա  համոզմունք էր հայտնել, որ Շահ Իսմայիլի հետնորդներին ի վերջո կհաջողվի Բաքվում ու Նախիջեւանում իսլամի դրոշ բարձրացնել:

Սգո արարողությանը հանդես եկած Արդեբիլ նահանգի ուրբաթօրյա քարոզապետ Ամելին էլ քննադատել է Ռեզա Փեհլեվիին, որ հանուն Աթաթուրքի հետ բարեկամական կապերի, Իրանից տարածքներ է զիջել Թուրքիային:

Այս հայտարարություններին հետեւել էին Ադրբեջանի՝ դիվանագիտական խողովակներով բողոքի ակցիաներն ու Իլհամ Ալիեւի կոշտ ու դիվանագիտական էթիկային չհամապատասխանող արձագանքները:

Իրան-Ադրբեջան հեղհեղուկ հարաբերությունների ու նույն համատեքստում Բաքվի բռնապետի հակահայկական ու հակաիրանական տրամադրությունների մասին Iranian diplomacy կայքում իր տեսակետներն է արտացոլել իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդիանը: Վերլուծաբանի կարծիքով, Ալիեւի հակաիրանական կեցվածքի մեջ առկա են նաեւ հակահայկական տարրեր: Այդ առիթով հրապարակած հոդվածում նա անդրադարձել է Իրանին ու Հայաստանին ուղղված Ալիեւի հոխորտանքներին ու նշել, որ Բաքվի տիրակալի հայտարարությունները նախեւառաջ հասցեագրված էին ՀՀ իշխանություններին, որոնք տոգորված էին ռազմական սպառնալիքով ու Հայաստանի անվտանգությանն ուղղված անսքող արտահայտություններով: Ըստ հոդվածագրի, Ալիեւն իր խոսքերով կարծես Հայաստանի ոչնչացման ծրագիրն էր ուրվագծում եւ արտահայտում «թուրանական միջանցքին» տիրանալու իր անհետաձգելի ձգտումը:

Հոդվածագրի համոզմամբ, խոսելով «զանգեզուրյան» միջանցքի մասին, Ալիեւն ապացուցում է, որ Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհն իրեն չի հետաքրքրում, եւ այդ ճանապարհի շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին իր հավաստիացումներն անլուրջ էին: 

Այնուհետեւ Մովահեդիանն անդրադառնում է «զանգեզուրյան» միջանցքի գործարկմանն ընդդիմանալու հարցում Իրանին հասցեագրված Ալիեւի զգուշացումներին:

Մովահեդիանն իր հրապարակած հոդվածում փորձում է բացահայտել Ալիեւի հանդգնության պատճառներն ու նշում, որ Ադրբեջանի նախագահի ինքնավստահությանը կարող էին նպաստել  Սիրիայում ծավալված դեպքերն ու ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը: Ալիեւին թվում է, որ այս ժամանակահատվածը տարածաշրջանում իր հավակնոտ ու փառասիրական նկրտումները կյանքի կոչելու լավագույն շրջանն է: Ալիեւը թյուրիմացաբար կարծում է, որ քանի դեռ Սիրիայում «դիմադրության առանցքը» նախկինի պես կայուն չէ, նա կարող է «զանգեզուրյան» միջանցքի հարցում ճնշում գործադրել Իրանի վրա:

Մյուս կողմից, ըստ հոդվածագրի, հակաիրանական կեցվածք ընդունելով Ալիեւը ցանկանում է, որ Թրամփը գերագնահատի Ադրբեջանի դերն ու նշանակությունը, ցույց տալով, որ Բաքուն կարող է ապահովել էներգակիրների նկատմամբ Արեւմուտքի պահանջարկը:

Սակայն, հոդվածագիրը հիասթափեցնում է Ալիեւին ու նշում, որ վերջինիս հաշվարկները սխալ են, քանի որ Իրանի դիրքերը բնավ էլ թուլացած չեն, եւ Իրանը շարունակելու է նախկինի պես վճռականորեն պաշտպանել իր իրավունքներն ու շահերը: Մովահեդիանի համոզմամբ, Թրամփը շահագրգռված չէ, որ Ադրբեջանը էներգակիրներից մեծ շահույթ ստանա, ճիշտ այնպես, ինչպես չի ցանկանում, որ էներգակիրների եկամուտներից օգտվի Ռուսաստանը: Այլ կերպ ասած` Վաշինգտոնը դեմ կլինի, որ պատժամիջոցների ենթարկվող ռուսական գազը Ադրբեջանի միջոցով վաճառքի հանվի միջազգային շուկայում:

Իրանցի վերլուծաբանը նաեւ անհիմն է համարում Բաքվի այն սպասելիքները, որ կկարողանա իրանաբնակ ազերիների շրջանում ազգամիջյան բախումներ հրահրել ու դրանով շեղել Իրանի ուշադրությունը կովկասյան անցուդարձերից:

Կարծում ենք, Բաքու մեկնած ԻԻՀ Անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը մինչեւ Երեւան ժամանելն ու բոլոր բնագավառներում, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում հայկական կողմին համագործակցության առաջարկ ներկայացնելը, Բաքվի սխալ հաշվարկների ու դրանց հետեւանքների մասին Իլհամ Ալիեւին զգուշացնելու առիթներ ունեցել է:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սվանտե Լունդգրեն. «Միշտ ունեմ Հայաստանին վերաբերող նախագծեր»

Հաջորդ գրառումը

ԳԴՀ դեսպանատունը թող վերահսկի այսօր Բաքվում 23 հայ ռազմագերիների դատավարությունը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը

18/06/2025
Հրապարակախոսություն

Պետության կառավարման ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. «Հայաստան» խմբակցություն

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
Հաջորդ գրառումը

ԳԴՀ դեսպանատունը թող վերահսկի այսօր Բաքվում 23 հայ ռազմագերիների դատավարությունը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական