Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի ԱԳ նախարարի հետաձգված այցը Թուրքիա

01/07/2022
- 01 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրան-Թուրքիա հարաբերություների կարգավորման փորձ

Անկարայի  դիվանագիտական  ակտիվության խորապատկերի վրա հնարավոր չէր չնկատել վերջին շրջանում  Իրանի  ու Թուրքիայի միջեւ  երկխոսության նվազեցման միտումները։ Իրանում գորրծադիր իշխանության ղեկը նախագահ Ռայիսիին փոխանցվելուց հետո բարձր մակարդակով երկկողմ շփումները սահմանափակվել էին միայն Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի` 2021 թվականի նոյեմբերի 15-ին  Թեհրան այցելությամբ  եւ նույն թվականի նոյեմբերի 29-ին Շանհայի գագաթաժողովի ետնաբեմերում երկու երկրների նախագահների` Դուշամբեում  կայացած կարճատեւ  արարողակարգային հանդիպումով։

Ենթադրվում  էր, որ երկկողմ շփումների ակտիվության բացակայությունն ինչ-որ կերպ փոխհատուցվելու է ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանի հունիսի 6-ին Անկարա նախատեսված այցով, որը, սակայն կայացավ 20-օրյա հապաղումով՝ Իսրայելի ԱԳ նախարարի Թուրքիա այցելությունից 5 օր անց, հունիսի 27-ին։

Իսկ Իրանի ու Թուրքիայի միջեւ «երկարաժամկետ ռազմավարական համագործակցության համապարփակ ծրագրի» ստորագրման հետաձգումը մինչ այս պահը բացատրվում է  2021 թվականի վերջերին Թուրքիայի նախագահի Թեհրան նախատեսված այցելության հետաձգման փաստով, որի պատճառներից մեկը 44-օրյա ագրեսիայի «ձեռքբերումները  փառաբանելիս» Բաքվում  անցկացված   զինվորական  շքերթի  ժամանակ  ԹՀ  նախագահ Էրդողանի՝ պանթյուրքիստական բարձր ոգեշնչվածությամբ Արաքս  գետին  նվիրված բանաստեղծության արտասանելն ու Արաքսը «երկու ժողովուրդներին  բռնի ուժով  միմյանցից  բաժանող»  գետ անվանելն էր։ Այդ օրվանից  Թուրքիայի նախագահին չի հաջողվում իր եւ ԻԻՀ  նախագահի աշխատանքային օրակարգում  Թեհրան այցելելու գեթ մեկ օր հստակեցնել։  

Նաեւ դժվար չէ նկատել, որ Իրանի հետ վերջին շրջանի  երկխոսության ակտիվության բացակայությունը տեղի է ունենում Պարսից ծոցի երկրների ու Իսրայելի հետ հարաբերությունների ակտիվության հաշվին։ 

Այնուամենայնիվ, հունիսի 27-ին տեղի ունեցավ ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանի այցը Անկարա, եւ Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ ունեցավ իր թուրք գործընկերոջ՝ Չավուշօղլուի, ինչպես նաեւ  երկրի նախագահ Էրդողանի հետ։

Չավուշօղլուի հետ կայացած երկփուլ հանդիպումներից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԻԻՀ ԱԳ նախարարը  խոսել է  այն մասին, որ իր գործընկերոջ հետ հանդիպմանը հստակ շեշտադրումներով անդրադարձ է կատարել Իսրայելի «գործողությունների» կապակցությամբ Իրանի տեսակետով՝  «զգայուն»   հարցերին։

Խոսքը հավանաբար վերաբերում է իրանական «սպառնալիքի» պատճառաբանությամբ Թուրքիա ճամփորդած Իսրայելի քաղաքացիների «կյանքը փրկելու» նպատակով վերջերս Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից Իսրայելին տրամադրված օպերատիվ տեղեկատվություններին ու այդ կապակցությամբ իրանական կողմի արտահայտած դժգոհություններին։

   ԻԻՀ ԱԳ նախարարը նաեւ   հնչեցրել  է  նախագահ Ռայիսիի կառավարության առանցքային հիմնադրույթների, այդ թվում՝ հարեւան երկրների եւ հատկապես Թուրքիայի  հետ երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորացման մասին Իրանի պաշտոնական տեսակետները։  

Թուրքիան,  որպես  Օսմանյան  կայսրության իրավահաջորդ,  իսկ  Իրանը՝ պատմականորեն իր միջավայրի հսկայածավալ  աշխարհամասում ունեցած ազդեցության շնորհիվ,  կարեւոր դիրք են զբաղեցնում  մերձավորարեւելյան տարածաշրջանում,  եւ միեւնույն ժամանակ  հանդես են գալիս թե՛ որպես մրցակիցներ, եւ թե՛  ընդհանուր  շահեր հետապնդող  պետություններ։  

Հակառակ Իրանի ու  Թուրքիայի միջեւ անվտանգային ընդհանուր շահերի ու սպառնալիքների՝ Սիրիայում ու Իրաքում  ընթացող անցուդարձերով  եւ բազմաթիվ այլ գործոններով պայմանավորված, Թեհրանի ու Անկարայի միջեւ առկա է  փոխադարձ անվստահության մթնոլորտ։   

Ասիայի հարավ-արեւմտյան շրջանում Իրանն ու Սաուդյան Արաբիան նույնպես, մրցակցության մեջ մտնելով Թուրքիայի հետ, ձգտում են հասնել  տարածաշրջանային գերիշխանությանը, ինչը  եւ Իրան-Թուրքիա հարաբերությունները պայմանավորող գլխավոր գործոններից է։ 

Իրան-Թուրքիա  հարաբերությունների վրա ներազդող  գործոններից է նաեւ  աշխարհաքաղաքական կոդերն ու գենոմները։ Օրինակ, Թուրքիայի գենոմի մաս են կազմում քրդերը, ինչը կարող է որպես աշխարհաքաղաքական կոդ օգտագործվել Իրանի կողմից իր արտաքին քաղաքականության մեջ։ Եվ ընդհակառակը՝ իրանաբնակ թրքախոս ազերիները Թուրքիայի կողմից կարող են որպես աշխարհաքաղաքական կոդ օգտագործվել Իրանի դեմ։ 

Արցախյան երկրորդ պատերազմը, հօգուտ Ադրբեջանի ու Թուրքիայի, խախտեց  աշխարհաքաղաքական  հավասարակշռությունը,  որի  հետեւանքներից էր նաեւ Իրանի հյուսիսային  սահմաններին սպառնացող վտանգը։ Հայկական կողմի նկատմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական գերակայությունն ապահովելուն  ուղղված  Թուրքիայի գործողություններն անուղղակիորեն դիպչում  էին նաեւ Իրանի անվտանգային շահերին, որի կապակցությամբ  էլ  Թեհրանը,  Բաքվին ու Անկարային  քանիցս ուղղված իր ուղերձներով, ներկայացրել է «միջանցքային տրամաբանության» ու սահմանների անխախտելիության վերաբերյալ իր կարմիր գծերն ու մտահոգությունները։

Այնուամենայնիվ, Իրանի ու Թուրքիայի հարաբերություններում կուտակված բազմաթիվ խնդիրներով հանդերձ, այսօր Թեհրանն ու Անկարան ստիպված են  երկկողմ  շփումներն ակտիվացնելու  ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել։

Այսօր տնտեսական ծանրագույն պայմաններում գտնվող Իրանին անհրաժեշտ է  միջազգային մեկուսացման հետեւանքները մեղմելուն միտված միջոցներ գտնել, իսկ Թուրքիային՝ ամրապնդել 2023 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Էրդողանի խարխլված դիրքերը։  

Իրանի արտգործնախարարի ներկայիս  այցը Թուրքիա լավագույն առիթներից է երկու հարեւան երկրների միջեւ ընդհատված երկխոսությունը վերականգնելու եւ կուտակված խնդիրները քննարկելու համար։  

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բերձորը, Սուսն ու Աղավնոն կարող էին մնալ «Լաչինի միջանցքի» 5 կմ-ոց հատվածում և չհանձնվել Ադրբեջանին

Հաջորդ գրառումը

Աղմկահարույց ցնցումներ Հայաստանի դատական համակարգում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. Վարդան Ոսկանյան

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
Հրապարակախոսություն

Եթե չես կարողանում միտք, նպատակ և ուղերձ ձևակերպել, ապա սկսում եմ թմբուկ զարկել, որ քաղաքական սնանկությունդ աննկատ անցի. Նարինե Մկրտչյան

06/05/2026
Նորություններ

Հիմա էլ հայ հանրությանը շանտաժում են ուկրաինակա՞ն պատերազմով. Հակոբ Բադալյան

06/05/2026
Հաջորդ գրառումը

Աղմկահարույց ցնցումներ Հայաստանի դատական համակարգում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական