Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանին է՞լ կարող ենք «կորցնել»…

14/07/2023
- 14 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մոսկվայում գրանցված  «Եվրասիա դեյլի» (EADaily) լրատվական գործակալությունը հուլիսի 6-ին իր ռուսալեզու էլեկտրոնային կայքում անդրադարձել է «Ազգ» թերթի հունիսի 30-ի համարում տպագված «ԻԻՀ նախագահ-ՀՀ վարչապետ հեռախոսազրույցի տողատակերը» վերնագրով հոդվածին: Իրանում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Առաքելյանի ստորագրությամբ այս հրապարակման մեջ, իրենց իսկ ձեւակերպմամբ, վերլուծվում են Հարավային Կովկասում Իրանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում:

«Ազգ»ի հոդվածի հարցադրումներից հետո գործակալությունը ներկայացնում է Իրան-Հայաստան ներկա հարաբերությունների մասին «Տովարիշչ գեներալ» անվամբ տելեգրամյան ալիքի մտածել տվող մի հրապարակումը, որը վերնագրված է «Իրանը զգուշանում է Հայաստանի երկդիմությունից»:

Ադրբեջանի հետ հակամարտություններում Արեւմուտքի միջնորդության օգտին Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության ճակատագրական հետեւանքներից մեկն այն է, ասվում է այդ հրապարակման մեջ, որ հզոր հարևան և պոտենցիալ քաղաքական դաշնակից Իրանը հարաբերություններ է կառուցում թուրքերի հետ՝ առանց Երևանի հետ համաձայնեցնելու: Իսկ Իրանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցում ամեն ինչ շատ որոշակի է. Ռուսաստանը գլխավոր դաշնակից է, Իսրայելն ու անգլո-սաքսերը՝ թշնամի, Ադրբեջանն ու Թուրքիան՝ հարեւաններ, որոնք վտանգ են ներկայացնում, ինչը պետք է հաղթահարել նաեւ դիվանագիտությամբ: (Այս մասին կարդալ Գր. Առաքելյանի նոր հոդվածը ներկա համարի 2-րդ էջում: Խմբ.):

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, ինչպես հայտնի է, հուլիսի 5-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որը համարյա միաժամանակ Չմիավորման շարժման մասնակից երկրների արտգործնախարարների գագաթնաժողովում հայտարարել է, թե «Հայաստանը խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի հետ»: Աբդոլլահիանի այցի նախօրեին Ադրբեջանում տեղի է ունեցել «իրանական լրտեսների» ձերբակալությունների հերթական ալիքը: Այդ ամենը Աբդոլահիանին չի խանգարել Ալիեւի հետ պայմանավորվել Իրանի տարածքով դեպի Նախիջեւան միջանցքի ակտիվացման շուրջ: Եվ հայտարարել, թե «ադրբեջանական կողմը հավատարիմ է եռակողմ հայտարարության իրականացմանը», կապված 2020թ. մոսկովյան փաստաթղթի հետ, նշել է տելեգրամյան ալիքի վերլուծաբանը:

«Ում-ում, բայց իրանցի քաղաքական գործիչներին չես կարող միամիտ անվանել,- ասվում է հրապարակման մեջ,- նրանք ապրում են ավելի կոշտ իրականությունում, քան հայ գործիչները: Եվ այս առումով համընկնում են պուտինյան Ռուսաստանի հետ: Բայց Հայաստանն այս շարքում չկա: Ընդհակառակը, այն քանի գնում, այնքան ավելի խորթ է դառնում Թեհրանի ու Մոսկվայի համար, երբ ջուր է լցնում  Արեւմուտքի ջրաղացին: Թեհրանում տեսնում են այդ երկդիմությունը եւ զգուշանում են դրա հետեւանքներից: Այդ պատճառով էլ պատվաստվում են «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր բացման դեմ, ինչ պատճառով էլ որ դա տեղի ունենա՝ ռազմական զավթման, թե Փաշինյանի լիակատար համաձայնության: Իրանի տարածքով Նախիջեւանի հետ հաղորդակցությունը փաստարկ է այդ էքսկլավի շրջափակվածության պնդումների դեմ: Իսկ եռակողմ հայտարարության հիշատակումները հայ-ադրբեջանական հարաբերություններում ռուսական միջնորդությանն աջակցություն են»:

Ալիեւը, ինչպես նշվում է, կցանկանար անտեսել Իրանի դիրքորոշումը, բայց չի  կարող. Իրանի թիկունքում կանգնած է Ռուսաստանը, Իրանի հետ հաշվի է նստում նաեւ ԱՄՆ-ը: «Բայց ահա Հայաստանի դիրքորոշումը Ալիևը հաճույքով անտեսում է, քանի որ Փաշինյանի թիկունքում ընդհանրապես ոչ ոք չի կանգնած…»:

Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ. Պետքարտուղար Բլինքենի եսապաշտությունը հայերի կյանքն է արժենալու

Հաջորդ գրառումը

Քյոլնի քաղաքապետ Ռեքերը թուրք ժխտողների կամակատարն է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
Հաջորդ գրառումը

Քյոլնի քաղաքապետ Ռեքերը թուրք ժխտողների կամակատարն է

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու՝ Խաչիկ Մանուկյանը, հայտարարություն է տարածել:

ԿարդալDetails

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական