Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը եւ Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների նոր դրսեւորումները

24/06/2022
- 24 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 6-ին նախապես հայտարարված Իրանի արտգործնախարար Ամիր-Աբդոլլահիանի այցը Թուրքիա անորոշ ժամանակով հետաձգվել է:  Իրանական լրատվամիջոցները, ներկայացնելով ԻԻՀ պաշտոնական աղբյուրները, հայտնել են, որ «այցը հետաձգվել է երկու արտգործնախարարների միջեւ հանդիպման ծրագիրը չհամաձայնեցնելու պատճառով»: 

Փոխարենը, հունիսի 23-ին, նախատեսված է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի այցը Թուրքիա: Մի քանի օր առաջ էլ՝ հունիսի 20-ին, ըստ Թուրքիայի նախագահության պաշտոնական կայքի,  տեղի է ունեցել  Թուրքիայի ու Իսրայելի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  ու  Իցհակ Հերցոգի հեռախոսազրույցը՝  երկկողմ ու տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարին նվիրված  համագործակցությանը շարունակական բնույթ հաղորդելու հարցերի շուրջ: Նույն աղբյուրի համաձայն` Իսրայելի նախագահը շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում հետեւողականություն ցուցաբերելու համար:

 Խոսքն անշուշտ, իրանական «սպառնալիքի» պատճառաբանությամբ Թուրքիա ճամփորդած Իսրայելի քաղաքացիների «կյանքը փրկելու» նպատակով  Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից Իսրայելին տրամադրված օպերատիվ տեղեկատվությանն է վերաբերում, որի կապակցությամբ, ըստ իսրայելական աղբյուրների,  Թուրքիայում ձերբակալվել են  «կասկածելի գործողություններին»   մասնակցելու  մեղադրանքով   Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻԻՀՊԿ) վերագրվող  իրանցիներ:

Երկու երկրների միջեւ բնականոն հարաբերությունների առկայության դեպքում դիվանագիտական  այցերի հետաձգումը   սովորական  երեւույթ է:  Սակայն,  նույնը   չի կարելի ասել Իրան-Թուրքիա հարաբերությունների պարագայում: Երկու հարեւան երկրների միջեւ գոյություն ունեցող  բազմաթիվ չհամաձայնեցված հարցերի լայն օրակարգի պայմաններում, այդ թվում՝  Իրանի բնապահպանությանն աղետալի հետեւանքներ  պատճառած հիդրոէներգետիկ  ռեսուրսների անխնա օգտագործման ու ջրամբարտակների լայնածավալ  շինարարության, Սիրիային ու Իրաքին վերաբերող հարցերի ու տարածաշրջանային խոշորածավալ այլ իրադարձությունների հաշվառմամբ, արտաքին գերատեսչության ղեկավարների միջեւ  հանդիպումների պերմանենտ  հետաձգումն անտրամաբանական է թվում:

Թեեւ Իրանն ու Թուրքիան իրենց ազդեցության ոլորտը համարվող երկրներում սեփական ազդեցությունը վերահաստատելու հարցում տեւական  մրցակցության մեջ են եղել, սակայն, այդ կարգի կառավարելի մրցակցությունները երբեք լուրջ ճգնաժամերի  չեն  վերածվել:

Հունիսի 20-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Խաթիբզադեն, մեկնաբանելով մամուլի ասուլիսին մասնակցող լրագրողներից մեկի՝ թուրքական զանգվածային լրատվամիջոցների կողմից քրդական ՊԿԿ զորամիավորումներին աջակցելու  հարցում Իրանին ներկայացվող մեղադրանքները, այդ կարգի լուրերն անվանել է հիմնազուրկ,  եւ հարկ չի համարել ընդհանրապես անդրադառնալ դրանց: Փոխարենը Խաթիբզադեն խոսել է Իրան-Թուրքիա հարաբերությունների բազմաշերտ ու ռազմավարական բնույթի մասին, եւ սիրիական թղթածրարի հարցում  Իրանի ու Թուրքիայի միջեւ առկա տարաձայնությունները համարել է կառավարելի, իսկ եկկողմ  հարաբերությունները՝ օրինակելի: ԱԳՆ խոսնակի վկայությամբ՝ առաջիկայում երկու մայրաքաղաքներում նախատեսվող բարձր մակարդակի հանդիպումներն իր ասածի պերճախոս վկայությունը կարող են լինել:

Հակառակ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Խաթիբզադեի լավատեսական գնահատականների, այսօր Իրան-Թուրքիա հարաբերությունները բարիդրացիության առումով օրինակելի համարելը ճիշտ չէ: Թուրքիան իր հարաբերությունները կարգավորում է Սաուդյան Արաբիայի,  Էմիրությունների ու Իսրայելի հետ, ինչը լրջորեն մտահոգում է  Թեհրանին՝ ԱՄՆ-ի կողմից ձեւավորվելիք նոր հակաիրանական կոալիցիային մաս կազմելու  Անկարայի ձգտումների պատճառով:

Իսրայելցի վերլուծաբան Զվի Բարելը  (Zvi Bar՛el), բացահայտելով Անկարայի ու Թել Ավիվի միջեւ, անգամ երկկողմ հարաբերությունների բացակայության պայմաններում, Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության (MIT) նախագահ Հաքան Ֆիդանի  (Hakan Fidan) ղեկավարությամբ Իսրայելի հետ անվտանգային ոլորտին վերաբերող տեղեկատվության փոխանակման  հարցերի շուրջ  համագործակցությանը,  անդրադառնում է հակաիրանական նոր կոալիցիայի ձեւավորման նկատմամբ Անկարայի  հնարավոր հակազդեցությանը:

Իսրայելական «Հաարեց» թերթի վերլուծաբան Զվի Բարելի վկայությամբ՝  տարածաշրջանի երկրների ու Իսրայելի հետ Անկարայի նոր որակի հարաբերությունների, ինչպես նաեւ Իրանի հետ Թուրքիայի հարաբերությունների լարվածության պատճառով, Անկարան վերածվում է Իրանի  դեմ Իսրայելի   ծավալած  պայքարի  գլխավոր դերակատարներից մեկի: Զվի Բարելի հավաստմամբ՝  Իսրայելի հետախուզական ծառայության («Մոսադ») կողմից Անկարային փոխանցված տեղեկատվության շնորհիվ, հնարավոր է դարձել Թուրքիայում հայտնաբերել «ահաբեկչական կենտրոն», որի անդամներն իբր նախապատրաստվում էին, ի պատասխան իրանցի գիտնականների ու Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻԻՀՊԿ) անդամների դեմ իրականացված ահաբեկչությունների,  թիրախավորել Թուրքիայում գտնվող իսրայելցիների: 

Զվի Բարելը նաեւ հավելում է, որ Թեհրանն այնուամենայնիվ Անկարայի արտաքին քաղաքականության մեջ նշանակալի  տեղ է զբաղեցնում եւ Թուրքիայի կարեւորագույն տնտեսական գործընկերներից է, որը ձգտում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ ամուր  կապեր հաստատել: Սակայն, երբ Անկարային հայտնի է դառնում, որ Վաշինգտոնը մտադրվել է Իրանի դեմ տարածաշրջանային պաշտպանական կոալիցիա ձեւավորել, ամեն կերպ ձգտում է իր տեղն ապահովել  այդ կոալիցիայում, եւ Թել Ավիվից էլ ակնկալում է  պայմաններ  ստեղծել   նշված հակաիրանական դաշինքի մեջ Թուրքիայի մասնակցությունն  ապահովելու  հարցում, ինչը ենթադրում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավում: Վկայակոչելով սեփական աղբյուրները՝ Զվի Բարելը տեսակետ է հայտնում, որ «Թուրքիայի պատկերացմամբ, Վաշինգտոնի հետ Անկարայի նոր հարաբերություններն անցնելու են Թել Ավիվի դարպասով»: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Միամտություն է ակնկալել, թե Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցին իրավական հետեւանք կհաջորդի»

Հաջորդ գրառումը

Ընդդիմադիրները չեն կողմնորոշվում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հաջորդ գրառումը

Ընդդիմադիրները չեն կողմնորոշվում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական