Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը եւ գայլերի սպառնալիքը

Գրիգոր Առաքելյան
21/02/2025
- 21 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
60
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի18-ին Թավրիզի մշակութային օրերին նվիրված միջոցառմանն ամփոփիչ ելույթով հանդես եկած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանն արտասանել է իրանցի ժամանակակից բանաստեղծ Շահրիարի թուրքերեն բանաստեղծությունը:

Իրանի ազերիախոս ու քրդաբնակ Մահաբադ քաղաքում ծնված ու կրթություն ստացած, ազերիների ու քրդերի հետ արյունակցական կապ ունեցող ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի արտասանած թուրքերեն բանաստեղծության հիմնական շեշտադրումն այն է, որ «պետք է ջարդուփշուր անել տմարդի ու ապաշնորհ մարդկանց քիթ-մռութը, խեղդել լեռնանցքների վրա թափառող գայլերին»:

Կարելի է ենթադրել, որ գայլերին ոչնչացնելու մասին Իրանի նախագահի ընտրած բանաստեղծությունը չէր կարող պատահական լինել:

Ազգ հռչակվելու հավակնություն ունեցող ցեղախմբերի մոտ արհեստականորեն ինքնություն կերտելու ցանկությունը բնական պահանջ է: Այդ հարցում նման ցեղախմբերին աջակցող վճարովի հեղինակներ միշտ էլ եղել են ու կլինեն:

Հարավային Կովկաս ներթափանցած քոչվոր ցեղախմբերով բնակեցված տարածքում նոր պետական միավոր ստեղծելու ծրագիրը կյանքի կոչվեց 1918 թվականի մայիսի 27-ին,  եւ աշխարհի քարտեզի վրա հայտնվեց  «Ադրբեջանի Հանրապետություն» անվամբ նոր արհեստածին պետություն, որը հետագայում պետք է հռչակվեր որպես Խորհրդային Ադրբեջանի Հանրապետություն, իսկ Խորհրդային կայսրության փլուզումից հետո՝ դարձյալ Ադրբեջանի Հանրապետություն:

Այդ փաստը ժամանակին լուրջ մտահոգություններ էր առաջացրել ո՛չ միայն Իրանի կենտրոնական իշխանությունների, այլ նաեւ՝ իրանական Ատրպատականի մտավորականության շրջանում:

Առաջին աշխարհամարտից հետո Ադրբեջանի Հանրապետություն հռչակելու ծրագրի մեջ  Թեհրանն իր անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված  հեռագնա սպառնալիքներ էր տեսնում, քանի որ Իրանի հյուսիս-արեւմտյան նահանգներում բնակվող  ատրպատականցիները կարող էին հայտնվել թյուրքական ցեղերով բնակեցված նորաթուխ հանրապետության անջատողականություն հրահրող քարոզչամեքենայի թիրախում: 

Թեհրանին մտահոգում էր նաեւ այն փաստը, որ Ադրբեջանի Հանրապետությունն իր ձեւավորման սկզբնական շրջանում հատնվել էր Մեծ Բրիտանիայի խնամակալության ներքո, որն Ադրբեջանի նորընծա հանրապետության վրա ունեցած իր քաղաքական ազդեցության բերումով կարող էր Իրանի համար անվտանգային խնդիրներ առաջացնել: Հետագայում էլ Իրանի տարածքային ամբողջականությանն ուղղված քարոզչամեքենայի լիիրավ ժառանգորդը պիտի դառնար Մոսկվան:

Պատմության ընթացքը ցույց տվեց, որ այդ մտահոգություններն անհիմն չէին, ու Իրանին ուղղված պերմանենտ սպառնալիքները դրա վկայությունն էին:

Այսօր՝ նոր աշխարհակարգի ձեւավորման նախաշեմին, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը պաշտոնապես հանդես է գալիս «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, Իրանին ուղղված նոր տիպի սպառնալիքները միս ու արյուն են ստանում, որոնցից չի կարող զերծ մնալ նաեւ Հայաստանը:

Այս ուղղությամբ տարվող աշխատանքների դրսեւորումներից է նաեւ ատրպատականցիների մշակույթում գայլի, հատկապես «գորշ գայլի» սրբացումը: Ըստ այդմ՝ գայլը թյուրքական ցեղերի, այդ թվում՝ Ադրբեջանի ժողովրդի տոտեմն է, ուստի եւ հատուկ տեղ ու հարգանք ունի Ատրպատականի ժողովրդի հավատալիքներում:

Ադրբեջանի ժողովրդի մշակույթում գայլի տոտեմացման հարցին նախկինում էլ են անդրադարձել ու  դրա շուրջ վաղ անցյալում էլ ակտիվ քննարկումներ են եղել: Եվ դա ոչ այնքան մշակութային, որքան քաղաքական արմատներ ունի:  

Իրանի հյուիս-արեւմտյան շրջաններում բնակվող ատրպատականցիների համար թյուրքական ինքնություն կերտելու մոլուցքով տարված վճարովի հեղինակները ջանք ու եռանդ չեն խնայում ապացուցելու, որ ատրպատականցիների ավանդապատումները, առասպելներն ու էպոսները, ծեսերն ու հավատալիքները ոչնչով չեն տարբերվում թյուրքականից:

Պարզից էլ պարզ է, որ նման աշխատանքներ տարվում են  «ադրբեջանական ազգ» հայեցակարգի ձեւավորման համար տեսական հիմքեր ստեղծելու նպատակով:

Իրանի պատմության ու մշակույթի հետ որեւէ կապ չունեցող «Դեդե Կորկուտ» գրքի շուրջ ծավալված լայնածիր  քննարկումներն ու այն որպես «Ատրպատականի ժողովրդի էպոս» ներկայացնելը նույնպես դրա վառ օրինակներից է:

Պանթուրքիզմի քարոզիչները ջանք ու եռանդ չեն խնայում ատրպատականաբնակ իրանցիների մշակույթում գայլը ներմուծել որպես իմաստության եւ խոհեմության խորհրդանիշ: Այնինչ, իրանական դիցաբանության մեջ գայլը հանդես է գալիս որպես դիվային ու ավազակային հատկություններով օժտված,  կործանիչ ու գիշատիչ արարած: Պատահական չէ, որ Ավեստայում (նախաիսլամական Իրանի սուրբ գիրք), ինչպես նաեւ  պահլավերեն տեքստերում գայլին ու ավազակին նույն գործառույթներն են վերագրվում:

Այսօր, առավել քան երբեւե լեռնանցքների վրա թափառող գայլերին ոչնչացնելու  հրամայականն Իրանի օրակարգային հարցերից է դարձել:

Գրիգոր Առաքելյան

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք՝ ուղեծիր որոնելիս

Հաջորդ գրառումը

Քաղաքական ուրվագծումներ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Քաղաքական ուրվագծումներ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել երկու պաղեստինցի բժիշկների՝ մանկաբույժ, բժիշկ Հուսամ Աբու Սաֆիային, որը Գազայի հյուսիսում գտնվող Կամալ Ադվան հիվանդանոցի...

ԿարդալDetails

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական