Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանահայությունն ընտրեց իր պատգամավորներին

Կարեն Մկրտչյան
07/03/2024
- 7 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
46
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս ավարտվեց Իսլամական խորհրդարանում հայ համայնքի պատգամավորների թեկնածուների քարոզարշավը: Կարող ենք ասել, որ Իրանի խորհրդարանում հայերին հատկացված երկու տեղի համար ընտրության արդյունքներն ունեն հետեւյալ պատկերը. Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության ընտրատարածքում ձայների ընդհանուր թիվը կազմել է 6193, որից Արա Շահվերդյան՝ 5097 կամ 83.21%, Ժոզեֆ Ամիրյան՝ 596, Սեւան Սոհրայի՝ 424, անվավեր՝ 76: Ինչ վերաբերում է Նոր Ջուղայի եւ հարավային իրանահայության ընտրատարածքին, ապա այստեղ ձայների ընդհանուր թիվը կազմել է 1397, որից Գեղարդ Մովսիսյան՝ 1033 կամ 75.10%), Էմին Հովսեփ՝ 350, անվավեր՝ 14: Հաղթողները ՀՅԴ կուսակցության թեկնածուներն են: Ընդ որում Ժոզեֆ Ամիրյանը, Սեւան Սոհրային եւ Էմին Հովսեփը հանդես են եկել որպես անկախ թեկնածուներ, որոնք ըստ էության զրկված էին համայնքային կառույցների աջակցությունից: 

Խնդիրն այն է, որ իրանական խորհրդարանում հայ պատգամավորները ներկայացնում են ոչ միայն հայ համայնքն ու հետամուտ լինում նրա բազմաթիվ խնդիրների լուծմանը, այլ նաեւ որոշակի դերակատարում ունեն հայ-իրանական միջպետական հարաբերությունների գործընթացում: Ուստի, անկախ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներից, անհրաժեշտ է, որ այդ պատգամավորները դառնան կարեւոր օղակներից մեկը Երեւանի ու Թեհրանի միջեւ: Մինչդեռ հայտնի է, որ դեռեւս 1990-ական թթ. կեսերին, ինչպես նաեւ վերջին տարիներին, ցավոք, նրանք պաշտոնական Երեւանի իշխանությունների հետ ունեն գաղափարական տարաձայնություններ: Սակայն հարկ է նշել, որ եթե 1990-ական թթ. կեսերին Արցախի ռազմաճակատում հաղթանակած ՀՀ իշխանությունները կարող էին իրենց թույլ տալ նման «քաղաքական պերճանք», ապա այսօր նման վարվելակերպը արդարացի չէ, քանի որ ցանկացած տեսակի եւ չափի աջակցություն, մանավանդ իրանական ուղղությամբ, խիստ կարեւոր է Հայաստանի համար:

Թերեւս հետաքրքրականն այն է, որ 1990-ական թթ. ՀՀՇ-ՀՅԴ դիմակայությունը ներկայումս փոխակերպվել է ՔՊ-ՀՅԴ-ի, որն իր անուղղակի ու ինչ-որ կերպ արտացոլումն է գտնում փաստորեն իրանահայ համայնք – ՀՀ իշխանություն փոխհարաբերություններում: 
Մինչդեռ անհրաժեշտ է Իսլամական խորհրդարանում հատկացված երկու մանդատները դիտարկել հայ համայնքի վերջին ավելի քան 100 տարվա ձեռքբերումը, ավելին՝ նրա գնահատված քաղաքական մշակույթն ու ներկայությունը իրանական հասարակական կյանքում եւ բարեկամական կապերի ամրապնդման համար կարեւոր միջոց, քաղաքական թանկ կապիտալ:          

Հետաքրքրական է, որ բարեկամական կապերի համատեքստում նախընտրական օրերին Թեհրանում տեղի ունեցավ Արցախին նվիրված «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները եւ համայնքային գործիչները: Ավելին՝ իրանցի փորձագետների մասնակցությամբ կազմակերպված հաջորդ խորհրդաժողովում քննարկվել են Իրանի ու Հայաստանի ազգային անվտանգության հարցերը: Կովկասի հարցերով վերլուծաբան Մաջիդ Քարիմին անդրադարձել է ՀՀ Սյունիքի մարզի աշխարհաքաղաքական դիրքի կարեւորությանը: Տեղին է նշել, որ Իսլամական խորհրդարանի նախկին պատգամավոր, դոկտոր Կարեն Խանլարյանը եւս կարեւորել է այն, որ խորհրդարանի հաջորդ պատգամավորները անհրաժեշտ է ուշադրության առանցքում պահեն Սյունիքի անվտանգության կարեւորությունը: Իսկ քաղաքական հարցերի վերլուծաբան, դոկտոր Ահմադ Քազեմին ներկայացրել է Իրանի ազգային անվտանգությունը Կովկասում՝ կարեւորելով Իրանի, Հայաստանի, Չինաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները:

Այսպիսով, իրանական կողմը պաշտոնական Երեւանին իրանահայ համայնքային հարթակներից հուշում է երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների կառուցման վերաբերյալ իր պատկերացումները: Այն է՝ ռուս-չինական համագործակցություն տարածաշրջանում եւ Սյունիքի անվտանգության ապահովում հայ-իրանական հարաբերությունների համատեքստում: Եվ ահա աշխարհաքաղաքական այդ կարեւոր խնդիրների լուծման գործում է, որ իրենց նպաստը կարող են բերել նաեւ իրանահայ պատգամավորները, որոնց աշխատանքային օրակարգում են քաղաքացիական-իրավական, կտակա-կալվածային, դպրոցների եւ այլ հարցերը, ինչպես նաեւ դրանց իրավական լուծումներ տալն ու Իսլամական խորհրդարանի մակարդակով հայության իրավունքներին հետամուտ լինելը: 

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջազգային ուսանողական գիտաժողով

Հաջորդ գրառումը

Ո՞վ պետք է Ադրբեջանի մեղադրանքներին պատասխանի, ասի՝ մե՛նք չենք վտանգում խաղաղության գործընթացը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ո՞վ պետք է Ադրբեջանի մեղադրանքներին պատասխանի, ասի՝ մե՛նք չենք վտանգում խաղաղության գործընթացը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական