Ուրբաթ, Հունվարի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանական անցքերին արձագանքում են հարեւանները

Գրիգոր Առաքելյան
23/01/2026
- 23 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
2
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի ներքաղաքական ցնցումներն իրենց արտացոլանքն են գտել նաեւ հարեւան երկրներում:

Իրանին վերաբերող հայաստանյան արձագանքների մասին մեր հանրությունը տեղեկացավ Երեւանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց տեղի ունեցած ակցիաների, դրանց առիթով Երեւանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիի մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած դժգոհությունների, ինչպես նաեւ ՀՀ իշխանությունների արձագանքների միջոցով:

Ցուցարարները հանդես եկան հակաիրանական կարգախոսներով, ԻԻՀ դեսպանը դժգոհեց, որ ՀՀ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում ցույցերը կանխելու ուղղությամբ, իսկ Հայաստանի իշխանությունները հակադարձեցին, որ երկրում գործում են ժողովրդավարական սկզբունքներ, եւ «թավշյա հեղափոխությունից» հետո ցույցերի անցկացումը որեւէ անգամ չի արգելվել: Միաժամանակ ՀՀ իշխանությունները վստահեցրին, որ Հայաստանը ամեն ինչ անելու է բարեկամական եւ եղբայրական Իրանի բոլոր մտահոգությունները փարատելու համար:

Կարելի է արձանագրել, որ Իրանում ընթացող հակակառավարական ցույցերի վերաբերյալ պաշտոնական Երեւանի գնահատականներն առայժմ բավականին զուսպ են:

Նույն օրերին, երբ Երեւանում Իրանի դեսպանատան դիմաց հավաքված հայաստանաբնակ իրանցիները բողոքի ակցիաներ էին անցկացնում եւ դատապարտում Իրանի իշխանություններին ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառելու համար, Ստամբուլում՝ ԻԻՀ գլխավոր հյուպատոսության մոտ հավաքված բազմությունն իր աջակցությունն ու համերաշխությունն էր հայտնում Իրանի իշխանություններին:

Ըստ Mideast News-ի, Ստամբուլում պրոիրանական պաստառներով հանդես եկող հանրահավաքի մասնակիցները վանկարկումներով դատապարտում էին այլ երկրների՝ Իրանի ներքին գործերին միջամտելու փորձերը, այրում ԱՄՆ-ի ու Իսրայելի դրոշները, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերները:

Թուրքիան նույնպես սկզբնական շրջանում զսպվածություն էր ցուցաբերում իրանական իրադարձությունների վերաբերյալ հայտարարություններում, սակայն Թեհրանի շուկայում նախորդ տարվա հունվարի 28-ից սկսված բողոքի ցույցերից մոտ երկու շաբաթ անց սկսեց հնչեցնել արդեն պաշտոնական դիրքորոշում արտահայտող հայտարարություններ:

Առաջինը Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն էր, որ, ըստ Reuters գործակալության, հունվարի 12-ին հայտարարել է, որ Թուրքիան չի ցանկանում Իրանում քաոսի ականատեսը լինել՝ ընդգծելով, որ այդ երկրի խնդիրները պետք է լուծվեն բացառապես ներքին գործիքակազմերի միջոցով, Իրանի ազգային կամքին համապատասխան:

Մի քանի օր անց, հունվարի 17-ին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն էլ հանդես եկավ հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով, որ բողոքի ցույցերը կարող են տարածաշրջանում ավելի լայնածավալ անկայունության հանգեցնել: Նա ընդգծեց, որ Իրանի ներքին խնդիրների կարգավորումը պետք է վերապահված լինի բացառապես Թեհրանին:
Հատկանշական է, որ Ֆիդանն Իրանի վերաբերյալ իր տեսակետները հնչեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարի, տարածաշրջանային այլ գործընկերների, ինչպես նաեւ Անկարայում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումներից հետո:

Երկու օր անց, հունվարի 19-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստի ավարտից հետո ունեցած ելույթում նշեց, որ հարեւան Իրանը, Իսրայելի հարձակման ենթարկվելուց հետո, այսօր կանգնած է երկրի խաղաղությունն ու կայունությունը թիրախավորող նոր մարտահրավերների առջեւ:

«Մենք համոզված ենք, որ Իրանին կհաջողվի հաղթահարել այս՝ ծուղակներով լի ժամանակաշրջանը»,  ասել է Էրդողանը՝ հավելելով, որ խաղաղության եւ կայունության վրա հիմնված արտաքին քաղաքականությամբ Թուրքիան կշարունակի ընդդիմանալ տարածաշրջանը դեպի անորոշություն տանող բոլոր փորձերին:

Մինչ այս պահը Ադրբեջանում հակաիրանական կամ իրանանպաստ հանրահավաքների վերաբերյալ տեղեկատվություն չկա: Չի բացառվում, որ Ադրբեջանը, հաշվի առնելով Իրանական Ատրպատականի հետ կապված իր ծավալապաշտական հաշվարկները, շահագրգռված չի եղել Իրանի իշխանություններին քննադատող ցույցերի անցկացման թույլտվություն տրամադրել, ինչը բնորոշ է ավտորիտար Ադրբեջանի քաղաքական գործելակերպին:

Այնուամենայնիվ, չխախտելով զգուշավորության սահմանները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իրանի վերաբերյալ իր մտահոգությունները հնչեցնելու համար ընտրեց Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի հարթակը: Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հունվարի 20-ին նշել է, որ յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, պետք է մտածի ինչպես իր սահմանների ներսում, այնպես էլ դրանցից դուրս կայունության պահպանման մասին:

Ալիեւը վստահեցրել է, որ Ադրբեջանը ներքին պոտենցիալ ռիսկեր չունի, իսկ հնարավոր վտանգները կարող են ներմուծվել դրսից, ինչի պատճառով էլ կարեւորել է Ադրբեջանի հարեւանությամբ տիրող կայունությունը: Նա հավելել է, որ Ադրբեջանին մտահոգում է Իրանում առկա անկայունությունը՝ ընդգծելով, որ կայունությունը, կանխատեսելիությունն ու տարածաշրջանային խաղաղությունը Ադրբեջանի համար առանցքային նշանակություն ունեցող գործոններ են:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սուրբ Պյոլթենը եպիսկոպոսաց ժողովի այլընտրանքային վայր

Հաջորդ գրառումը

Տեղեկություններ Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում պատճառված վնասների մասին

Համանման Հոդվածներ

23 Հունվարի, 2026

Ընկեր Փաջունին… ի Հայաստան

23/01/2026
23 Հունվարի, 2026

ՌԱԿ-ի Համադրուած Մամուլ. ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

23/01/2026
23 Հունվարի, 2026

Գնացքի հետեւից

23/01/2026
23 Հունվարի, 2026

Մյունխենի դատարանում Ադրբեջանին էլ դատապարտեցին

23/01/2026
Հաջորդ գրառումը

Մյունխենի դատարանում Ադրբեջանին էլ դատապարտեցին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական