Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսահակյա՛ն կխոսի

18/03/2022
- 18 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք պատմության դառը փորձ ունենք. երբ աշխարհի «գլուխը խառն է», միջնադարից մեզ հետապնդող ու մեր հայրենիքը ծվատելու հարմար առիթ որոնող թշնամին անցնում է գործի՝ հերթական կտորը պոկելու եւ յուրացնելու։ Այսօր էլ, երբ ընթանում է ռուս-ուկրաինական պատերազմը, որը չնայած որոշ հերքումների, համաշխարհային է, մեր անբարյացակամ հարեւանները կրկին փորձում են ինչ-որ բան պոկել մեզանից, եւ կրկին-կրկին արեւմուտքի դրդմամբ, որ անծայրածիր Ռուսաստանին ուղիղ հարվածելու փոխարեն՝ դարձյալ հարմար է գտնում մեր պարանոցն ու թուրքական յաթաղանը։ Նրանք ռուսներին թուլացնելու համար փորձում են հարվածել հարավային Կովկասում նրանց ամենակուռ հենարանին, այսինքն՝ մենք տուժում ենք երկու պատճառով եւ երկու ձեւաչափով։ Առաջինն այն է, որ թուրքերն ուղղակի մեր  կենսաբանական թշնամիներն են։ Երկրորդն այն է, որ թուրքերը մեր բարեկամի (եւ դեռ հարց է մնում այս բարեկամության բուն բովանդակությունը) թշնամիների բարեկամներն են։ Այսինքն՝ վերջին օրերին սահմանում տեղի ունեցածի համատեսքտում թշնամական Թուրքիային ու նրա լակոտին՝ Ադրբեջանին պետք է դիտարկել ո՛չ միայն որպես ահաբեկիչ-զավթիչներ, այլեւ՝ միջազգային վարձկաններ, որոնք բացի սեփական աղտոտ իղձերից, նաեւ երրորդ կողմի պատվերով են գործում մեր դեմ։

Այս համատեքստում ստորեւ մեջբերում եմ մեծանուն Ավետիք Իսահակյանի նամակներից մի քանի հատված, որոնք գրված լինելով ավելի քան մեկ դար առաջ, այսօրվա դեպքերի պատճառները մատնանշում են ավելի պարզ ու հասկանալի։ Այսպիսով՝ Իսահակյա՛ն կխոսի։

1920 թվականի մարտի 14-ին բանասեր Սիմոն Հակոբյանին գրած նամակում Իսահակյանը գրում է.

.«Ուրեմն` նորից Զանգեզուրի շուրջ պատերազմ։ Անգլիան ուզում է անպայման ունենալ Ջուղայի բերանը։ Հնար չկա, կորած է թե՛ Ղարաբաղը, թե՛ Զանգեզուրը եւ թե՛ Նախիջևանը։

…Դուք հավատու՞մ եք Թուրքահայաստանի ազատությանը, ես դրան չեմ հավատում, հրաշք պիտի լինի, եթե ազատվի։ Իտալիան անվերջ զինում է Մուստաֆա Քեմալին, Ֆրանսիան գիտենք ինչ է… Անգլիան էլ մյուս կողմից Ադրբեջանին է զինում, խաբում են մեզ։ Բոլշևիկներից էլ հույս չկա, նրանք էլ պանթուրքիստ են դարձել, շատ մռայլ եմ տեսնում գործերը…»։ («Նամականի», կազմեց Արփիկ Ավետիսյան, Երեւան, ԵՊՀ հրատ, 2016, էջ 90)

Մեկ այլ տեղում՝ «…Մեզ մնում է ռուսը… վերջիվերջո ռուս եւ թուրք բախվելու են իրար, Անատոլիան գրավվելու է ռուսների կողմից ուշ կամ կանուխ… ֆրանկո – անգլիական նպատակն է մուսուլմաններին կանգնեցնել ռուսների դեմ, ինչպես եւ ռուսների նպատակն է, բայց էության մեջ թուրքը Եվրոպային համակիր է… Անգլիան եւ Ֆրանսիան հնարքներ են մտածում թուրքին հասցնել մինչեւ Բագու։ Ռուսը նրանց համար հազար անգամ վտանգավոր է, քան իսլամը … Տեսնո՞ւմ ես, թե ի՞նչ է խորհում Եվրոպան. թուրքերով պատնեշ ստեղծել ռուսի դեմ։ Եվ եթե մեր ղեկավարները հասկանային այս՝ Ղարսը կորցրած չէին  լինի եւ 6000 հայ հողի տակ դրած…»։

Իսկ Հ. Օհանջանյանին էլ մի առիթով գրում է. «Ձեզ մատաղ, ամեն բան արեք Ղարաբաղը, Լոռին չկորցնեք։ Սեբաստիա, Կեսարիա հայերիս սրտին բան չեն ասի, իսկ Ղարաբաղ, Սյունիք, Դավիթ  Բեկ… Անկարելի է, եւ, վերջապես, ղարաբաղցուն չի կարելի ընկճել։ Մելիքների որդիները նորեն ռուսներին կբերեն, թուրքերը չեն կարող նրանց տեր լինել… Երբեք»։ (Նույն գրքում, էջ 78)

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարտի 2-ից հետո Հայաստանի բանկերում շուրջ 6500 մարդ է գրանցվել. ԿԲ

Հաջորդ գրառումը

Վահե Բերբերյանի նոր հատորը առինքնող է

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Վահե Բերբերյանի նոր հատորը առինքնող է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական