Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունն ինքն իրեն կքննի

11/02/2022
- 11 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին։ Սա Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ պատերազմի դետալներն ուսումնասիրող թվով երկրորդ հանձնաժողովը կլինի։ Առաջինը, հիշեցնենք, Ապրիլյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն էր, որ ձեւավորվել էր 2018-ի քաղաքական վերադասավորումներից անմիջապես հետո։ Հասարակությունն ու ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները մեծ ոգեւորությամբ էին ընդունել նոր-նոր իշխանության եկած «հեղափոխական» Փաշինյանի՝ նախկինների ժամանակ տեղի ունեցած պատերազմի հանգամանքները պարզելու համար ստեղծված հանձնաժողովի ստեղծումը։ Բայց այն, ինչ պարզվեց հանձնաժողովի աշխատանքներից հետո, մեղմ ասած հիասթափեցնող էր հասարակության լայն զանգվածների համար։ Ի՞նչ պարզվեց. Ապրիլյան պատերազմից հետո այն ժամանակվա ընդդիամդիր քաղաքական ու հասարակական գործիչների շուրթերից հնչած հայտարարությունները, թե ռազմի դաշտում զինվորները փամփուշտ չեն ունեցել, սոված են եղել ու ստիպված են եղել բահերով կռվել կամ խոտ ուտել, մեկը մյուսի հետեւից հերքվեցին արդեն իմքայլական պատգամավորների կողմից։ Թե իրականում ինչ  եզրահանգումներ էր արել այդ հանձնաժողովը կամ ինչ էր ասվում դրա եզրակացության մեջ, այդպես էլ որեւէ մեկին հայտնի չդարձավ, այն որեւէ կերպով չհանրայինացվեց։

Ի տարբերություն Ապրիլյան քննիչ հանձնաժողովի, որի աշխատանքներին նաեւ այն ժամանակվա խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» նույնպես մասնակցում էին, երեկ ձեւավորված հանձնաժողովում բացառապես իշխանական պատգամավորները կլինեն։

«Ազգ»ի հետ զրույցում Ազգային ժողովի «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները նշեցին, որ իմաստ չեն տեսնում մասնակցելու մի հանձնաժողովի աշխատանքների, որի նպատակը ոչ թե իսկապես պատերազմի հանգամանքները պարզելը, գնահատականներ տալն ու վերլուծություններ անելն է լինելու, այլ նախկին-ներկա տրամաբանության մեջ մեղավորներ փնտրելն ու կրկին «սեւերին» մեղադրելը։ Չի բացառվում, որ հանձնաժողովի աշխատանքների ամփոփումից ու գնահատականներից հետո «աղմակահարույց» նոր ձերբակալություններ լինեն, որոնք, ըստ երեւույթին, միայն բարձրաստիճան զինվորականներին, սպայական կազմին կամ  «թալանչի նախկիններին» կվերաբերեն։

Իշխանությունը, փաստորեն, պատրաստվում է քննել իր իշխանության ժամանակ տեղի ունեցած ռազմական ագրեսիան ու դրա ժամանակ նաեւ իր կողմից թույլ տրված սխալները, բացթողումները։ Սակայն պարզից էլ պարզ է, որ իշխող ՔՊ-ն իր իսկ վրա մեղադրական ու հարցական հայացք չի գցելու։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայտնի է դարձել Պուտինին ուղղված Մակրոնի առաջարկները, որոնք համաձայնեցված չեն եղել ՆԱՏՕ-ի հետ

Հաջորդ գրառումը

Լուկաշենկոն գաղտնազերծում է՝ ինչ է սպասում Հայաստանին

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Լուկաշենկոն գաղտնազերծում է՝ ինչ է սպասում Հայաստանին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական