Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ է նախագահ Շթայնմայերը խուսափում իր էջում հրապարակել Ծիծեռնակաբերդ, Սուրբ Էջմիածին իր այցի մասին

Անահիտ Հովսեփյան
04/04/2025
- 4 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
315
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան ԶԼՄ-ները՝մասնավորապես «Արմենպրեսը», ԳԴՀ նախագահի եւ նրա տիկնոջ մարտի 30-ի երեկոյան Հայաստան այցը լուսաբանեցին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջքի պահից: Սակայն որակյալ եւ պատմական լուսանկարն այդ այդպես էլ տեղ չգտավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանի X-ի էջում ո՛չ նույն օրը, ո՛չ էլ այցի ավարտին: Դեսպան Ենգիբարյանն անշուշտ, կարգի համաձայն՝ «Զվարթնոցում» պիտի ողջուներ առաջին անգամ Հայաստան ժամանող Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12-րդ նախագահին, պատվիրակության կազմում նրան ուղեկցեր տարբեր հանդիպումների ժամանակ, որ փաստ են դարձրել առաջին հերթին տեսողական ԶԼՄ-ները, բայց ինչո՞ւ ԳԴՀ նախագահի ՀՀ այցի մասին որեւէ գրառում չկա նրա էջում նույնիսկ ապրիլի 3-ին, դժվար է կռահել: Վերջին գրառումը մարտի 25-ին է:

Սա իհարկե համեմատելի չէ այն հանգամանքին, որ Հայաստան եւ Ադրբեջան այցն ամփոփած՝ ԳԴՀ նախագահի կայքէջն էլ «թաքուն» է պահում, թե Հայաստանում երկօրյա այցի՝ մարտի 31-ի առավոտյան նախագահ Շթայնմայերն առաջին գործողությունը, որ կատարել է, պաշտոնակից Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումը չէ, այլ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշավայր այցը, որին իհարկե ՀՀ պաշտոնատարներ՝ նաեւ տնտեսության նախարարը մասնակցում էին, սակայն նկատելի էր արտգործնախարար Արարատ Միրզոյանի բացական: Փաստորեն, ինչպես մարտի 13-ին ԳԴՀ նախագահի այցի նախնական տարբերակն էր ազդարարել, Ծիծեռնակաբերդ այց չէր նախատեսված, եւ ճնշման հետեւանքով փոփոխված, ավելին՝ իրականացված այցն ու ծաղկեպսակի խոնարհումը, Անշեջ կրակի մոտ լուռ հարգանքի տուրքը կարեւոր է հայերի՛, իսկ գերմանացիների համար կարեւոր չէ՞: Այնինչ 2015-2016-ին Գերմանիայում հանրությունն առաջին անգամ առերեսվում էր Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի քաղաքական բառապաշարով՝ «համապատասխանատվությանը» կամ՝ բարոյաիրավական եզրով՝ «մեղսակցությանը»: Խոսում Ռայխի անփառունակ վարկի մասին… Սա նաեւ իրե՛նց պատմությունն է: Շթայնմայերի ձեռքը սեղմող հայ պաշտոնյաները նրան միգուցե շնորհակալություն են հայտնել Ծիծեռնակաբերդ երկրորդ անգամ բարձրանալու «խիզախումն» ունենալու համար, ես նման էթիկայի, քաղաքավարության ծառան չեմ, լրագրող եմ, վերապրողի զավակ, եւ ահա միակ բառը, որ հնչում է ներսումս՝ ամո՛թ: Զարմանքի կողքին իհարկե:
ԳԴՀ նախագահի կայքում ՀՀ այցի մասին գրառումից առաջ երկու լուսանկար է մատուցվում՝ Խաչատուրյանի եւ Փաշինյանի հետ: Այնուհետ տեքստն է՝ «Երեւանում դաշնային նախագահը հանդիպել, բանակցել է պաշտոնակից Վահագն Խաչատուրյանի հետ: «Խաղաղության համաձայնագրով հակամարտությունը դադարեցնելով՝ երկու պետությունները կարող են աշխարհի համար օրինակ ծառայել»: ՀՀ նախագահ Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո ԳԴՀ նախագահը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության ջանքերը: Նախագահ Շթայնմայերը վարչապետ Փաշինյանի հետ խոսել է հնարավոր՝ գիտության կամ կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության մասին»: Հետո 5 լուսանկար է, որից 3-ը «Թումո» այցի մասին են պատմում, չորրորդը՝ Կոմիտաս թանգարանում նախագահ Շթայնմայերն է ելույթի պահին, հինգերորդը Գյոթե կենտրոնում է, որ նախագահի այցի ընթացքում մկրտվեց՝ ինստիտուտ դարձավ՝ ազդարարելով նախ՝ Հայաստանում գերմանական մշակույթի, լեզվի հանդեպ մեծ հետաքրքրության, ապա Գերմանիայի՝ մեր երկրում աճող ազդեցության մասին:

ԳԴՀ նախագահի կայքում ամփոփված է հետեւյալ գրառումը՝ «Նախագահ Շթայնմայերը «Թումո» այցելության ժամանակ հանդիպեց տեխնոլոգիաների ապագա մասնագետներին: Այստեղ երիտասարդներին անվճար սովորեցնում են ՏՏ գիտելիք:  Կոմպոզիտոր Կոմիտաս վարդապետը հայ երաժշտության հայրն է համարվում, նա է գերմանա-հայկական հարաբերությունների առաջամարտիկը մշակույթի, կրոնի եւ գիտության ոլորտներում: Սովորել է Բեռլինում, երգեր է հորինել գերմանացի բանաստեղծների տեքստերի հիման վրա: Այն, ինչ նախանշեց Կոմիտասը, այժմ բազմաթիվ մարդիկ կիրառում են երկու երկրներում: Երեւանի Գյոթեի ինստիտուտն էլ, ի թիվս այլոց, ապահովում է երկու երկրների միջեւ մշակութային բազմաշերտ փոխանակումը»:

Այնուհետ դարձյալ 5 լուսանկար, որ պատմում են ապրիլի 1-ի այցելությունների ծրագրի մասին: Առաջին ու երրորդ լուսանկարները Դիլիջանի հանդիպումից են, երկրորդը պատմում է Սեւանի չափիչ կայանի մասին, չորրորդը հայ հոգեւորականների հետ Սեւանի եկեղեցի այցն է, իսկ հինգերորդը այցն ամփոփող վերջին կայանն է՝ Սուրբ Էջմիածնում՝ ԳԴՀ նախագահն ու առաջին տիկինը Գարեգին Երկրորդի ուղեկցությամբ են: Կայքում լուսանկարներին կից տեքստում որեւէ գրառում, բացատրություն չկա հինգերորդ լուսանկարի մասին:

«Հայաստանում գտնվելու երկրորդ օրը դաշնային նախագահը մեկնել է Դիլիջան: Այնտեղ նա զրուցեց հայ կին ձեռներեցների հետ, այցելեց մի վայր, որտեղ քաղաքաշինական ծրագիր են նախաձեռնում: Զբոսաշրջիկները շատ են սիրում Դիլիջանը: Գերմանիայի աջակցությամբ փոքրիկ լեռնային քաղաքում ստեղծվել է լեռնագնացության այգի: ԳԴՀ նախագահն այցելել է Սեւանա լճի ափին մերձակա հայկական եկեղեցի եւ հիդրոօդերեւութաբանական չափիչ կայան, որում ներգրավված է նաեւ Հելմհոլց բնապահպանական հետազոտությունների կենտրոնը: Լճի էկոհամակարգը եւ ջրի որակը վերահսկելու համար անհրաժեշտ են հավաստի տվյալներ, որն ապագայում կտրամադրվի Գերմանիայի աջակցությամբ եւ դաշնային նախագահի կողմից հանդիսավորպես բացված չափիչ կայանը: Հայ եւ գերմանացի հետազոտողները աշխատում են լճի պահպանության համար»:

Սրանով ավարտվում է նախագահ Շթայնմայերի կայքում Հայաստան այցի ամփոփումը:

Այն, ինչ մարտի 13-ի այցի նախնական ծրագրում է եղել, փաստորեն պահպանում է գերմանական կողմը՝ խուսափելով կայքում արձանագրել եւ ընդգծել, որ հանդիպել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու կրոնապետին, մանավանդ վերանորոգ Սուրբ Էջմիածին այցելելով: Սա՞ էլ կարեւոր չէ սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի համար: Մայր աթոռի տեղեկատվական համակարգը լուսանկարների շարք է հրապարակել ԳԴՀ նախագահ  Շթայնմայերի եւ նրա տիկնոջ Սուրբ Էջմիածին այցից: Դեպի տաճար ճանապարհին, Մայր տաճարում նրանք ուշադիր լսում են Գերմանահայոց առաջնորդ Սերովբե Իսախանյանի իրազեկ խոսքը, արժանանում Ամենայն հայոց կաթողիկոսի ողջույնին, բայց քրիստոնեական ամենահին տաճար այցի, կաթողիկոսի հետ հանդիպման մասին որեւէ տող չկա Գերմանիայի նախագահի պաշտոնական կայքում՝ միայն Հայոց վեհափառի հետ մի լուսանկար, որն ի դեպ ակնառու էլ չէ՝ նկարաշարը պիտի թերթես, որ նկատես: Ի՞նչ են ուզում հասկացնել Գերմանիայից:

«Ազգի» առաջիկա համարում կներկայացնենք Շթայնմայերի Բաքվում ունեցած հանդիպումների մասին կարեւորը, որ լրացրել ենք նաեւ գերմանացի մեր գործընկերների հայացքով:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Այս լուսանկարը զետեղված է ԳԴՀ նախագահի կայքում՝ առանց մեկնաբանության:
Իսկ Ծիծեռնակաբերդ այցի մասին ոչ լուսանկար կա, ոչ էլ գրառում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրան-ԱՄՆ հակամարտություն

Հաջորդ գրառումը

Հաղթելու եւ պարտվելու տարբերությունը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Հաղթելու եւ պարտվելու տարբերությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական