Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞վ ենք զբաղված մենք

Մարիետա Խաչատրյան
14/02/2025
- 14 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
64
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինչ Ազգային ժողովի վերջին ճեպազրույցներում քաղաքական ուժերի ներկայացուցիչներից փորձում էինք ճշտել, թե տեղյա՞կ են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների` Միջազգային քրեական դատարան ներկայացված Ալիեւին պատժելու հայցից, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան` ընդդեմ Հայաստանի եւ լիարժեք փոխհատուցում է պահանջում Հայաստանից` «իր բնակավայրերի բնության լիարժեք ոչնչացման համար», որպես հիմք մատնանշելով 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության, բուսական աշխարհի եւ բնական միջավայրի պահպանման մասին կոնվենցիան (Բեռնի կոնվենցիա): Հայցը վերաբերում է կենդանատեսակների, անտառների ոչնչացմանը, հանքարդյունաբերության եւ հիդրոկայանների գործունեությամբ իբր պատճառված վնասին:

Թե ինչու է Ադրբեջանը հայց ներկայացրել հիմա, երբ հայկական կողմի ասելով` հայ-ադրբեջանական բանակցվող խաղաղության փաստաթղթի կետերի մեծ մասը համաձայնեցված է, հայկական կողմը վերջին առաջարկներն է արել, որոնց, ի դեպ, ադրբեջանական կողմը երկար չի արձագանքում` ենթադրություններ կարող ենք անել: Մանավանդ Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չի ասել, որ իրեն պետք է անխոչընդոտ միջանցք ` Մեղրիից Նախիջեւան, սպառնալով ուժով վերցնել այն, իսկ հայկական կողմը բազմիցս պատասխանել է (այդ թվում` ԱԺ-ում այս երկու օրը, իշխանության ներկայացուցիչների կողմից), որ Հայաստանը միջանցքային տրամաբանությանը դեմ է եւ կտրամադրի իր կողմից վերահսկվող, մաքսային ստուգում ենթադրող ճանապարհ: Ու մանավանդ` նաեւ խոսակցություն կար համաձայնությունների վերջնական կայացման դեպքում հայցերը հետ քաշելու միջազգային ատյաններից:

Իհարկե, միամտություն է հավատալ, որ ռեալպոլիտիկում որեւէ բանակցություն կարող է զսպել Արցախը, միլիարդավոր դոլարների արժողությամբ հայկական զենքը կուլ տված Ալիեւի ախորժակը, որը հընթացս բացվել է մեր վախվորած քաղաքականության պատճառով, եւ նրանից ամեն ինչ կարելի է սպասել` էսկալացիա, միջազգային հայցեր Հայաստանի դեմ: Ու հավանաբար Հայաստանում էլ միամիտ չեն, որ խորքում հավատան բանակցային պայմանավովածությունների, քանի որ, օրինակ, ԱԳ նախարարի տեղակալի շուրթերով ասում են, թե Հայաստանն իր ողջ պաշտպանական գործիքակազմը կկիրառի հարձակման դեպքում, ԱԺ նախագահն էլ չի բացառում էսկալացիան, բայց չի կարծում, որ Փաշինյանի վերջին` «Արմենպրեսում» արված հրապարակման ոչ լավատեսական տրամադրությունը նշանակում է բանակցությունների դադարեցում:

Բայց եւ օրակարգում է հարցը` Ադրբեջանն ինչո՞ ւ է հիմա դիմել հայցով միջազգային դատարան, արդյոք այդ քայլին նրան կարո՞ղ էր հրահրել այժմ արդեն նրա սերտ գործնկեր Ռուսաստանը (չնայած` մի շարք իբր հակառուսական քայլերի Ադրբեջանի կողմից), որը մի քանի անգամ արդեն նյարդային արձագանքել է Հայաստանի եվրոպական ձգտումներին, իսկ հայցի մասին հայտնի դարձավ Հայաստանի պառլամենտում ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագծի քննարկման եւ առաջին ընթերցմամբ ընդունելու հաջորդ օրը: Կա՞ կապ դրա ու Ադրբեջանի հայցի, կործանիչներ օդ հանելով զորավարժությունների միջեւ: Արդյոք Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մատնանշած` օրինագծի ընդունմամբ Հայաստանին գոյութենական վտանգի սպառնալիքը նաեւ այս տեսքով է:

Մանավանդ` ուշադիր հետեւելով քաղաքացիական նախաձեռնութամբ եւ կառավարության հավանությամբ ԱԺ օրակարգ մտած, ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող օրինագծի քննարկմանը, տեսանք, որ իշխանական մեծամասնության ոչ բոլոր անդամներն էին առանձնապես էնտուզիազմ դրսեւորում նախաձեռնողների, հատկապես այն ներկայացնող Արտակ Զեյնալյանի համար դարակազմիկ եւ Եվրոպական ընտրության քաղաքական կամքի դրսեւորում համարվող օրինագծի քննարկումներում: Օրինակ` Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր գնահատականներում ավելի զուսպ էր, հասկացնել տալով, որ ԵԱՏՄ շուկան Հայաստանի համար շատ կարեւոր է դեռ եւ շատ ժամանակ հետո կգա որոշում կայացնելու պահը, երբ մենք ստիպված կլինենք ըտրել ԵԱՏՄ եւ ԵՄ շուկաների միջեւ: Իսկ ԵՄ գնալու ճանապարհն էլ դեռ շատ երկար է: Անգամ խիստ եվրոպական ելույթով հանդես եկած Մարիա Կարապետյանը հասցրեց նշել, որ այս օրինագծի ընդունումը չի նշանակում վեկտորի փոփոխություն, ի դեպ` նրա ասածն ըմբռնողություն չէր առաջացրել նախաձեռնության հեղինակների մոտ , որոնցից Արման Բաբաջանյանն իր էջում այդ վերաբերմամբ դժգոհ էր մնացել, ու անգամ նրան չէր բավարարել Փաշինյանի`օրինագծի ընդունման փաստը եվրոպական մենյուի ընդլայնման բացվածքով դիտարկելը: Դե իսկ օրինագծի քվեարկությանը չմասնակցած ընդդիմությունն էլ օրինագծի քննարկումն ու ընդունումը համարեց ընտրական տեխնոլոգիա եւ քարոզչական գործիք` իշխանության համար, մոտակա ընտրություններին ընդառաջ, որ գրգռելու է Ռուսաստանին:

Այսպես, թե այնպես` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների հայցը Միջազգային քրեական դատարան իրողություն է, դա հաստատեց Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ըստ որի Սփյուռքի հայկական կազմակերպություններից կարող են համանման հայցեր էլի լինել, եթե իշխանությունները չտորպեդահարեն այդ նախաձեռնությունները եւ պառակտում չմտցնեն այդ առմամբ սփյուռքյան շրջանակներում:
Ադրբեջանի ներկայացրած հայցը նշանակում է, որ այդ երկրում իզուր չեն ծախսում ժամանակը եւ կենտրոնացել են Հայաստանի դեմ իրականացվելիք համալիր միջոցառումների մեծ փաթեթի վրա, որը, չկասկածեք, քայլ առ քայլ գործի է դրվելու:

Այս իրավիճակում ինչո՞վ ենք զբաղված մենք: Մի օրինակով էլ`4,5 ժամ տեւած կառավարություն-ԱԺ հարցուպատասխանով անգամ տեսանելի է մեր հարցի պատասխանը. «Մենք այսպես ենք վարվել, դուք` այնպես», «Դուք եք Մեղրին տալու վերաբերյալ բանակցել, չէ, դուք եք բանակցել» ջուրծեծոցին հենց դրա վկայությունն է: Էլ չասած` գույքահարկի բարձրացմամբ արժեքավոր բնակարանում ապրող տատիկի աննախադեպ հարստանալու փաշինյանական եւ համանման այլ թեզեր, թե բա` «Վարձով տուր բնակարանդ, գնա Ջերմուկում ապրի»: Կարծես մեր քաղաքական ուժերը կա՛ն, գոյություն ունեն, ապրում ու շնչում են միայն նրա համար, որ միմյանց սխալ հանեն, միմյանց դավաճան նշանակեն, մառազմատիկ որոշումներով աննախադեպ թանկացնեն մեր կյանքը, մինչդեռ հենց հիմա, հենց այսօր ահռելի եւ ավելի առաջնահերթ աշխատանք կա անելու բոլորի համար, որը չանելու պատճառով շուտով գլխներիս կթափվեն ե՛ւ միջազգային հայցերը, ե՛ւ Ադրբեջանի նոր պահանջները, ե՛ւ աշխարհը նորից վերաձեւողների` մեր վերաբերմամբ հավակնությունները, ե՛ւ անգամ էսկալացիան: Վկան` բանակցային գործընթացի վերաբերյալ ամերիկյան կողմի բացահայտումներով, իրենից ֆինանսավորվող լրատվամիջոցով այդպիսով, կամա-ակամա մեր ներքին գործերին խառնվելն է: Է, դո՛ւք հրապարակեիք այդ բոլորը, իշխանությո՛ւն եւ ընդդիմությո՛ւն, ինչո՞ւ եք դառնում արտերկրյա լրատվամիջոցի փորձարարաության սուբյեկտ, էլ հիբրիդային պատերազմը ո՞նց է լինում, թե բա` ընդդիմադիրներն են հիբրիդային պատերազմ վարում պետության դեմ այլ պետության թելադրանքով:

Իսկ իրականում ողջ աշխարհը սպասում է Թրամփ-Պուտին բանակցությունների արդյունքին, ըստ որի աշխարհը նորից իրար մեջ կկիսեն` նոր ժամանակի իշխողների պատկերացումներով, ըստ մեծերի շահերի: Մնացյալը ֆունկցիոնալ աղմուկ է, Փաշինյանի ամերիկյան, ֆրանսիական եւ մյունխենյան այցերը վկա: Ուղղակի մեր բախտը չի բերել` ուժեղ ու կազմակերպված իշխանությամբ դիմակայելու նոր աշխարհակարգի մարտահրավերներին: Մենակ ի՞նչ արժե այն, որ Թրամփի եւ Պուտինի մերձ շփումները (առայժմ հեռախոսով եւ միմյանց այցելելու հրավերներով) կարող են նշանակել ղարաբաղյան բանակցային գործընթացի դերակատար Մինսկի խմբի գլխավոր երկրների շփումներ, իսկ միգուցե նաեւ` ձեւաչափի վերականգնում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրան-ԱՄՆ հարաբերություններ. «Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումների  քաղաքականություն»

Հաջորդ գրառումը

Բաց Նամակ՝ Հ.Հ. Վարչապետին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Բաց Նամակ՝ Հ.Հ. Վարչապետին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական