Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում

21/04/2023
- 21 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի նկարիչների միությունում բացված հերթական խմբակային ցուցահանդեսն ուներ «Համակուրսեցիներ. 45 տարի անց» խորագիրը: Նրանում ներկայացված էին Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանում (այսօր՝ քոլեջում) միասին ուսանած ինը գեղանկարիչների աշխատանքները: Նրանց միավորում են ոչ միայն տասնամյակների ընկերությունն ու երիտասարդական տարիների քաղցր հիշողությունները, այլ նաեւ աշխարհի եւ գեղարվեստի հանդեպ աշխարհայացքը, որը ձեւավորվել է իրենց ուսուցիչների ազդեցությամբ:

Ցուցահանդեսի բացմանն առաջին հերթին հենց իրենց դասատուների անունները տվեցին մասնակիցները, հիշեցին նաեւ այն համակուրսեցիներին, որոնք այս կամ հանգամանքով պայմանավորված (կամ արտերկրում են եւ կամ սակավ են ստեղծագործում)՝ չէին ներկայացել թերլեմեզյանցիների այս յուրատիպ հոբելյանական հավաքին: Կարելի է ասել, որ այն նաեւ հանրագումարն էր իրենց երկար տարիների ստեղծագործական ընթացքի, համառոտ արվեստային «հաշվետվությունը»՝ ոչ թե նեղ միջավայրի, այլ լայն հանրության առջեւ:

Եվ իրոք, ինը գեղանկարիչների գործերով հետաքրքվածները շատ էին. ցուցահանդեսը բազմամարդ էր: Աստվածաշնչյան թեմաների նորօրյա արծարծումներ, տիեզերքի առեղծվածների քննություններ, քարեդարյան պատկերագրությունների գործածությամբ մարդկանց նորօրյա փոխհարաբերությունների վերհանում, կնոջ մարմնաձեւերի փոխակերպումներով սիրո եւ հավերժության մասին նկարչական ասույթներ, կոնցեպտուալ արվեստի արձագանքներ, վերացարկումներ՝ գունագծային եւ պատկերային չափումներով, հայկական բնաշխարհի եւ գյուղական կենցաղի իրապաշտական արձանագրումներ, արյան բջջանյութով լեցուն արեւային վառ ժայթքումներ, մանրապատկերների տեխնիկայով կատարված գործեր,- ձեռագրերն ու ասելիքը բնավ նման չէին, նկարելաոճերը՝ իրարից խիստ տարբերվող էին, օգտագործած տեխնիկական միջոցները՝ եւս: Գրաֆիկական գործեր քիչ կային, բայց համարյա բոլորը՝ ուշագրավ: Եվ որքան էլ տարբեր էր նրանց ասելիքը, որքան էլ համաձայն կամ անհամաձայն լինեիր այս կամ այն նկարչի առաջարկած լուծումների հետ, որքան  էլ ընդունեիր կամ չընդունեիր մեկի կամ մյուսի արվեստը, պարզորոշ էր, որ գործերն արված էին հայի կողմից, հայի մասին, հայկական տաք, խիտ գույներով: «Անարյուն» կամ սառն ոչ մի գործ չկար սրահում:

Գեղամ Մալխասյանի աստվածաշնչյան թեմաներին արդրադարձներն արված էին սուրբգրքային կերպարների եւ փարաջանովյան հերոսների, ռեժիսորի՝ ակնդիրին հառված հայացքի սահուն համադրումներով: Խաչելությանը փաթաթված թե դրան գամված կերպարը հայկական իրականության երեկվա եւ այսօրվա մասին խոսույթն էր:

Տիեզերական պայթյուններ, աստղաթափեր, գիսաստղերի հետագծեր, երկնային այլազան մարմինների շրջապտույտներ, սեւ խոռոչներից անդին աշխարհներ էին պատկերված Ղազար Միրզոյանի կտավներում: Իր տիեզերական «փնտրտուքները» ոչ միայն եւ ոչ այնքան աստղային համակարգերի կառույցների երեւակայական արձանագրումներ էին, որքան մթան մեջ վառ ճերմակ, դեղնակարմիր ցայլքերով՝ իր ապրումների, ներքին զգացողությունների, մտածումների արտացոլանքները:

Աշոտ Ավագյանի ստեղծագործություններն հիշեցնում էին մեր ժայռապատկերները. հնադարյան խորհրդապատկերներով նա խոսում էր մարդկային հարաբերությունների, սիրո, սերնդագործության, մայրության, հավերժության մասին:

Ալբերտ Հակոբյանի աբստրահարումները նմանվում էին եդեմական պարտեզների՝ կարմիրի, դեղինի, փիրուզ-կանաչի  եւ նարնջագույնի ներհյուսվածքներով, գունային գամմաների մեջ մարդկային պատկերների թաքնագրված գծագրումներով:

Մամիկոն Նավասարդյանի գեղանկարները ոսկեգույնի գերակայությամբ արված կենդանակերպեր, այլազան-այլաշխարհային էակներ էին, որոշ գործեր էլ, որ կառուցված էին համարյա կետ-կետ, կիպ շարված, գրեթե սերտաճած պատկերների խտությամբ, ինտերիերը հարդարելու համար ակնահաճո պատկերներ էին:

Ահարոն Գրիգորյանի կտավները նախորդ դարի 90-ականներին հայ կերպարվեստի նորագույն ուղղությունների ներմուծման փորձարարական շրջանն էին հիշեցնում՝ անգլերենով արված գրառումներով, դրանց վրա եւ շուրջը՝ գծագրումներով, ուրվանկարներով:

Փիլիսոփայական խորհրդածությունների տեղիք էր տալիս Արթուր Արոյանի կերտվածքը. ննջած կնոջ պատկերն առաջին հայացք խաղաղությամբ էր շնչում. բայց վերը՝ խառնակ աշխարհն էր՝ ննջեցյալների մասին հիշողությամբ, կմախքացած, սահմռկեցուցիչ, խառնակ պատկերներ, որոնք ուղղակիորեն հուշում էին մարդկային անրջանքների եւ իրականության բախման մասին: Եվ ծնվում էր մտածումը՝ արդյոք դա խաղաղ նի՞նջ էր, թե՞ փախուստ իրականությունից, անգիտությո՞ւն, թե՞ մղձավանջ:

Նույն հեղինակի մեկ այլ գործ կամրջով հատված – կիսված հակադիր աշխարհների մասին էր. վարը՝ ջրերի վրա ոտաբոբիկ ընթացող հրեշտակ-արարածն է, վերը՝ իրական աշխարհում զարհուրելի, այլասեռ աշխարհը, սոդոմ-գոմորը: Արթուր Արոյանի այս երկու գործերն արվեստագետի՝ իր համար անընդունելի իրականությանը բախման եւ սեփական ծանր ապրումների խոսուն արտահայտությունն էին: Կնոջ՝ ոչ մանրամասնված դիմանկարը եւ ամպերի մեջ, անձրեւների կարճ ընդմիջմանը հայկական լեռնաշխարհի պատկերը նկարչի արվեստը ներկայացնում էին մի այլ լույսի ներքո՝ հակադիր հոգին կեղեքող մղձավանջներին:
Նարեկ Անթաբյանի հորինվածքներից մեկը ողջ կտավի ծավալով կարմիր – պուրպուր գունդն էր, ասես դուրս մղվող ցայտքերով. արեգակնային ժայթքո՞ւմն էր խորհրդանշում, թե՞ արյան բջիջ էր՝ միլիոնավոր անգամ խոշորացված, շողացող հասուն նու՞ռ էր, թե՞ բոլորը միասին՝ պատմության զոհասեղանին դրված մեր ճակատագրական ընթացքը, արյան հեղումը եւ զոհողությունը, զորությունը եւ արեգնածին արարման ուժը խորհրդանշող…

Իններորդ հեղինակը Դավիթ Դավթյանն էր. կտավներին կանացի մերկ մարմնաձեւերի սահուն փոխակերպումներ էին, մի այլ տեղ՝ դարձյալ ծառ ու կին՝ մի կերպարով ներկայացված: Նատյուրմորտին՝ կենդանի, անկենդան ձկներ էին, ներքո՝ ջրով ու արյամբ լեցուն դույլերը՝ կյանքի եւ մահու մասին լուռ խորհրդածություններ: Սրանց կողքին սարյանական գունաբաշխմամբ հայկական գյուղաշխարհն էր, հասակավոր կինը՝ գոգը լեցուն բերքով դեպի տան շեմն ընթացող, ետեւում՝ աշնանային վառ, զարդարուն բնություն՝ բազմաբղետ գունավորված ծառով, ետեւի պլանում՝ նույնքան  բազմաբղետ շենի տները՝ լեռնագոգին կիպ-կցուն շարված: Այս նկարը լեցուն էր խաղաղ եւ ստեղծագործ կյանքի իդիլլիայով, եւ հենց դրա հաղորդած լավատեսական տրամադրությամբ էլ ավարտենք ցուցահանդեսի մասին պատումը:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիլ Մաքֆերսոն. Ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը բրիտանական բեմում

Հաջորդ գրառումը

Սոթքի հանքը լուծարման է գնում, իսկ ընդդիմությունն իր «վոյաժների» դարդն է լացում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Սոթքի հանքը լուծարման է գնում, իսկ ընդդիմությունն իր «վոյաժների» դարդն է լացում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական