Ադրբեջաներենի «մեգահարուստ» բառապաշարը
Բոլորն էլ, բացառությամբ քոչվոր խաշնարածների ու համաշխարհային մշակույթին ոչինչ չտված ցեղախմբերի, գիր ու գրականության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք են ունեցել։
Ընդ որում, խաշնարած ցեղախմբերի մոտ գիր ու գրականության նկատմամբ վերաբերմունքի բացակայությունը հայելու պես արտացոլված է հենց նրանց լեզվամտածողության ու բառապաշարի մեջ։
«Ադրբեջան» վարչաքաղաքական հասկացողության հաստատումից հետո «ադրբեջանցի» էթնանունն ստացած տարբեր ցեղերն ու ցեղախմբերը մինչեւ քսաներորդ դարի սկիզբը ընդհանրապես չէին կարող իրենց մասնակցությունը բերել քաղաքակրթության զարգացման գործին։
Ադրբեջանցիների մոտ գիր եւ գրականության նկատմամբ վերաբերմունքի բացակայության մասին է վկայում հենց նրանց բառամթերքը, որտեղ այդ ոլորտին վերաբերող բառեր ընդհանրապես գոյություն չունեն։
Օրինակներ՝
Գիրքը ադրբեջաներենով kitab է կոչվում, որն արաբերենից պարսկերենի միջնորդությամբ է խցկվել մեր հարեւանների լեզվի բառապաշարի մեջ։ Պատկերացնո՞ւմ եք, ադրբեջանցիները «գիրք» բառի համար չունեն սեփական համարժեքը։
Հասարակության հոգեւոր կյանքի կարեւորագույն բնագավառներից մեկի՝ գրականության համար էլ ադրբեջանցիները դարձյալ նույն ճանապարհն են ընտրել ու ədəbiyyat (գրականություն) բառի հիմքում տեղադրել արաբերեն adab արմատը։
Այդ ցեղախմբի համար թուղթ ու գրիչ բառերն էլ են խորթ եղել ու այս դեպքում էլ ստիպված ապավինել են արաբերենին ու դարձյալ պարսկերենի միջնորդությամբ իրենց լեզուն հարստացրել kağız եւ qələm բառերով։
Շատ կզարմանայինք, եթե ադրբեջանցիներն ունենային «պատմություն» ու «աշխրահագրություն» բառերի սեփական հոմանիշները։ Եվ քանի որ նման հասկացողությունները նույնպես իրենց համար օտարոտի են, դարձյալ նրանք ապավինել են արաբերենի հարուստ բառապաշարին ու իրենց համար խորթ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ միջավայրում կեղծ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ կերտելու համար արաբերենից փոխառել են tarix եւ coğrafiya բառերը։
Կարծում եմ, այսքանից հետո անիմաստ կլիներ ադրբեջաներենի բառապաշարում «գիտություն» եւ «մշակույթ» բառերի համար բնիկ ադրբեջանական ծագումով հոմանիշներ փնտրել։ Եվ քանի որ ադրբեջաներենում գիտությանն ու մշակույթին վերաբերող բառերը բացակայում են, ադրբեջանցիները արաբերեն elm (գիտություն) եւ mədəniyyət (մշակույթ) բառերի շնորհիվ փորձել են աշխարհին ներկայանալ քաղաքակիրթ կեցվածքով։
Այս ամենը նկատի ունենալով, պատկերացնո՞ւմ եք, միջազգային հանրությունը որքան կզարմանար, եթե պարզվեր, որ Բաքվում կայանալիք բնապահպանությանը նվիրված COP29 գագաթնաժողովը նախաձեռնող կողմն իր բառապաշարում «բնապահպանություն» բառի ադրբեջաներեն հոմանիշն ունենար եւ ստիպված չլիներ եղանակն ու բնապահպանությունը բնորոշելու համար օգտագործել արաբերեն iqlim բառը։
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ