Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
21/03/2024
- 21 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
40
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայի զգայարանները

Մեզ շրջապատող միջավայրի մասին պատկերացում կազմելու, հետեւաբար նաեւ՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար բնությունից մեզ տրված հինգ զգայարաններից ամենաթույլն ու խոցելին  մեր  հոտառությունն է, ավելի ճիշտ՝ «քաղաքական հոտառությունը»՝ «քթածակը», կամ ռուսերենով ասած՝  «նյուխը»  (վþւ):  

Մարդու հոտառության  օրգանը քիթն է:  Բայց հայի մոտ քթի չափն  ու հոտառության աստիճանը հակադարձ  մեծություններ են. որքան քիթը մեծ, այդքան հոտառությունը՝ թույլ: Այդ պատճառով  էլ   միջավայրի մասին պատկերացում կազմելու համար հայը, ըստ կարելույն, ավելի շատ է քիթը խոթում ուր պատահի:

Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ մասը մարդն ստանում է տեսողության միջոցով: Տեսողության վերլուծիչի շնորհիվ մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատի առարկաների նկատմամբ եւ խուսափել վտանգից:

Այստեղ էլ հայի բախտը չի բերել, քանի որ հայի տեսողության վերլուծիչը՝ աչքը,  նույնպես թերի է աշխատում եւ, ինչպես ընդունված է ասել՝ տառապում է «քաղաքական կարճատեսությամբ»: Այդ պատճառով էլ հայի «աչքից» վրիպում են մեր շուրջը ծավալվող աշխարհացունց կարեւոր իրադարձությունները:

Նույնիսկ տեսողական արատի պատճառով,  հաճախ մեր որոշ քաղաքական այրերի տեսլականների տարբերությունը փչացնում է ապագայի  մասին մեր պատկերացումները:
Տեսողական արատը բնորոշ չէ միայն իշխանավորներին: Ընդդիմությունն էլ  կույր լինելու պատճառով  չի կարողանում նկատել  վերջին տարիների ձեռքբերումները, թե՛ կոռուպցիայի դեմ պսեւդո պայքարի, թե՛ տնտեսական շողշողուն աճի եւ թե ժողովրդավարական բաստիոնների կատարելագործման բնագավառներում:

Սակայն հայի դժբախտության  պատճառը միայն տեսողական օրգանի՝ աչքի  տկարությունը չէ: Երբեմն մտքի կուրությունն էլ է մեզ փորձանքի բերում: Եթե այդպես չլիներ,  Եղիշեն հինգերորդ դարում   չէր ասի՝ «Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք»:

Մեր զգայարաններից շոշափելիքն էլ առանձնապես չունի հարկ եղած զգայնությունը: Հայի մաշկը՝ հենաշարժական օրգաններում տեղադրված հատուկ ընդունիչները, որոնց միջոցով մարդն ընկալում է շրջապատող միջավայրի մեխանիկական, ջերմային, ցավային գործոնների կոմպլեքս ազդեցությունը,  մի տեսակ    բթացել է, եւ  չի կարողանում տարբերակել տաքը սառից, լավը վատից, վտանգավորը նվազ  վտանգավորից…

Ակնոցի աղեղնակը ամուր պահելուց բացի,  ականջներն ունեն նաեւ խոսքն ընկալելու, հաղորդակցվելու, տեղեկատվություն ստանալու, խորհրդականների մասնագիտական խորհուրդներին ականջալուր լինելու հատկություն: Բայց մենք թույլ ենք նաեւ այդ կարեւոր հատկությունից: Թերեւս այդ պատճառով են հայերը հորինել «ասողին լսող է պետք» իմաստությունը: Միգուցե հենց այդ պատճառով է ռուսների կողմից  հրապարակ նետվել «ով չի լսում Լավրովին, կլսի Շոյգուին» թեւավոր դառնալու հայտ ներկայացրած ասացվածքը, որը թարգմանաբար նշանակում է «ով որ ականջով չի լսում, թիկունքից լսել կտան (ծեծելով լսել կտան)»:  

Մեզ մնում էր միայն լեզվի ու բերանի խոռոչի մյուս մասերից բաղկացած  մկանային բջիջների օգնությամբ չորս համային հատկություններից զգալ գոնե երեքը՝ քաղցրը, թթուն եւ աղին: Բայց վերջին շրջանում մեր բերանի խոռոչի բջիջները չգիտես ինչու կենտրոնացել են միայն  դառնահամ խոսքերի վրա եւ կարծես ուրիշ համ չեն էլ զգում:  

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր աշխատություն. Արմանուշ Կոզմոյանի «Իրանագիտական հետազոտությունները»

Հաջորդ գրառումը

Գյուղական մանկապարտեզը ջեռուցվում է արեւի էներգիայով

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Գյուղական մանկապարտեզը ջեռուցվում է արեւի էներգիայով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական