Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
14/03/2024
- 14 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
28
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քնենք բաց աչքերով

2008 թվականին մարդիկ աշխարհում  խոր քնից արթնացան, ու հանկարծ որոշեցին, որ  յուրաքանչյուր տարի՝ գարնանային գիշերահավասարին նախորդող ուրբաթ օրը նշելու են   «Քնի համաշխարհային օրը» (World Sleep Day):

Իսկ 2012  թվականին «Քնի խանգարումների հայկական ասոցիացիան»  (Armenian Sleep Disorders Association) մեզ էլ  «քնահարամ» արեց՝  առաջարկելով   միանալ այս կարեւոր արշավին:  Մենք էլ աչքներս տրորելով` միացանք դրան:

Հիմա, երեւի մենք  էլ անքնությամբ տառապող մյուս առաջադեմ  մարդկանց նման,  այս տարի մարտի 15-ին մեծ շուքով ու խանդավառությամբ պիտի նշենք  «Քնի համաշխարհային օրը»: 

Մի տեղ կարդացել եմ, որ քունը բնորոշ է բոլոր կաթնասուններին, թռչուններին, ձկներին, միջատներին, նաեւ մարդկանց: Բայց դրանցից յուրաքանչյուրն իր հանգիստն ապահովելու հարցում  սեփական  նախընտրանքն ունի:

 Օրինակ, ձին կանգնած է քնում, նապաստակը՝ աչքերը բաց:  Աֆրիկյան փղերը նույնպես քնում են կանգնած` բայց կնճիթով փաթաթվում են ծառի բնին: Օձերը քնած ժամանակ  չեն թարթում իրենց թափանցիկ կոպերն ու  նապաստակի նման  բաց աչքերով են քնում:

Նման վարքագիծը պայմանավորված է էվոլյուցիոն պատճառներով. կանգնած դիրքից ու աչքերը բաց վիճակում հնարավոր է լինում միանգամից կողմնորոշվել ու վազել գիշատիչներից պաշտպանվելու համար: Այսպիսով բոլորն էլ քնելիս մտածում են իրենց անվտանգության մասին, բոլորն էլ գոյաբանական հարց են լուծում:

Բայց կա մի ճշմարտություն, որի  մասին ոչ մի «ասոցիացիա» մեզ չի զգուշացնում: Մեզ չեն հուշում, որ գարնանը, եղանակային բարենպաստ  պայմանների սպասող դարանակալ  թշնամին,  գերադասում է չքնել, բայց ոչ թե պաշտպանվելու, այլ իր երազած ծրագրերն իրականացնելու համար: Իսկ մենք ոչ միայն   չենք մտածում միջավայրի գիշատիչներից պաշտպանվելու եւ   երկրում տիրող քաղաքական իրավիճակի մասին, այլեւ   ընդառաջ ենք գնում «Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի» առաջարկին, ու հենց գարնանը  նշում «Քնի համաշխարհային օրը», ձգտելով ապահովել մեր խաղաղ քունը: 

Հիշենք Պարույր Սեւակին, որ խորհուրդ էր տալիս գարնանը չքնել՝

Քունս չի տանում,

Դու էլ մի քնիր,

Հետս էլ կրկնիր,

Որ Հայաստանում

Հիմա գարունը

Բացվել է արդեն…

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանրահավաք՝ մարտի 20-ին՝ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության կողմից

Հաջորդ գրառումը

ԵՐՐՈՐԴ ԱՉՔ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը
Male student writer on desk with typewriter

ԵՐՐՈՐԴ ԱՉՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական