Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

10/11/2023
- 10 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գլուխը

Ուղեղի ողջ ծանրությունն իր մեջ կրող մարդու մարմնի վերին, եւ մի խումբ կենդանիների՝ առաջնային հատվածի, այն է՝  ԳԼԽԻ  մասին  գիտական տրակտատներ ու գեղարվեստական զեղումներ շատ կան: Դրա մասին են գրել կենսաբաններն ու կենդանաբանները,   բժիշկներն ու   հեքիաթասացները: Մի խոսքով՝ ով պատահի: 

Իսկ լեզվաբաններն էլ այդ թեմային անդրադարձել են յուրովի և պարզել, որ  ժամանակակից  հայերենում կա ԳԼԽԻՆ վերաբերող մի դարձված, որը բառացի նշանակությամբ կիրառելի էր հեռավոր անցյալում՝ իբրեւ վկայություն ժամանակի բարքերի ու սովորույթների: Սակայն այսօր այդ դարձվածքի բառացի օգտագործումն անգամ զարհուրանք ու սոսկում է առաջացնում:  

Խոսքը նաեւ վերաբերում է «գլուխ բերել» արտահայտությանը, որն արդի հայերենով  նշանակում է «հաջողացնել, ավարտին հասցնել», երբեմն նաև՝ «շտապողականություն ցուցաբերել»: 
Ոմանք այս արտահայտության ակունքները տեսնում են Արտաշատում բեմադրված  Տիգրան Մեծ  արքայի որդի Արտավազդ Բ-ի հունարեն ողբերգության  մի դրվագի մեջ, որի ժամանակ,  ի նշան մեծ հաջողության, բեմ է բարձրացվել պարտված թշնամու՝  հռոմեացի զորավար Մարկուս Լիցինիուս Կրասուսի գլուխը: Զորավարը պարտություն էր կրել ու սպանվել հայկական հողի վրա:

 «Շտապողականություն ցուցաբերել» իմաստով «գլուխ բերել» դարձվածքը կիրառելի է նաեւ Իրանում: Սակայն մեր դրացիներն այս արտահայտության հիմքում տեսնում են պատմական երկու դրվագ, որոնք այս կամ այն կերպ կապվում  են հայկական իրականության հետ:  

1.   16-րդ դարի սկզբին, մեր օրերի նման, Հայաստանի տարածքը վերածվել էր  Օսմանյան Թուրքիայի ու Սեֆյան Պարսկաստանի միջեւ առեւտրի ուղիների, կամ ժամանակակից լեզվով՝ «միջանցքների» տիրապետման համար մղվող  պայքարի գոտու:  Հայաստանն իր ուսերի վրա էր կրում պատերազմական գործողությունների  ողջ ծանրությունը:

Ըստ պարսիկ արքունական պատմիչ, Շահաբբասի արշավանքները հիպերբոլիկ պատկերներով նկարազարդող Իսկանդարբեգ Մունշի Թուրքմանի, 1604 թվականին Երեւանում տեղի ունեցած մարտերում օսմանցիներն այնպիսի հուժկու պարտություն են կրում Շահաբբասի բանակից, որ թշնամին ստորացած փախուստի է դիմում: Իր հաղթանակն ամրագրելու եւ փառասիրությանը հագուրդ տալու համար, Շահաբբասը գլխատված յուրաքանչյուր թուրք զինվորի գլխի դիմաց մեկական ոսկի է խոստանում: Պալատական պատմիչի վկայությամբ, նույն օրը մինչեւ կեսօր թշնամու գլուխներից սար էր գոյացել: 

2.  Մեկ այլ վարկածի համաձայն, պարսկերեն «մի՞թե գլուխ ես բերել» արտահայտությունը տարածում է գտել հայոց ճակատագիրը կանխորոշած  ռուս-պարսկական պատերազմական գործողությունների ավարտն ազդարարող  Գյուլիստանի հաշտության պայմանագրի կնքումից հետո:   

Սկզբնական շրջանում, ըստ նույն վարկածի, տվյալ արտահայտությունն օգտագործվել է «մի՞թե ԻՇՊԵԽՏՈՒՐԻ գլուխն ես բերել» տեսքով: Իսկ ո՞վ էր այդ տարօրինակ անունը կրող անձը, որին երբեմն թուրքերեն հորջորջմամբ՝ «իշի բոխ դուր» էին անվանում, որը, մեղմասացաբար նշանակում է «բանը բուրդ է»: 

Այդ ժամանակահատվածում կովկասյան ռազմաճակատում  ռուսական զորքերի գլխավոր հրամանատարը գեներալ Պավել Ցիցիանովն էր (Ցիցիշվիլի), որ հայտնի էր նաեւ ԻՆՍՊԵԿՏՈՐ մականվամբ: Ահա ԻՇՊԵԽՏՈՐ անունն առաջացել է ԻՆՍՊԵԿՏՈՐ անվան աղավաղումից: Նա պարսիկների ահուսարսափն էր: Նրա հաղթական արշավանքները խիստ մտահոգում էին պարսից արքա ֆաթալիշահին, որի համար էլ շահը հրամայեց ամեն գնով բերել Ինսպեկտորի գլուխը՝ մեծ պարգեւներ խոստանալով գլխաբերին: Այսպիսով, 1805 թվականի նոյեմբերին Ցիցիանովը շարժվում է դեպի Բաքու, որտեղ  նա 1806 թ-ի փետրվարի 8-ին Բաքվի խանի հետ բերդը հանձնելու շուրջ բանակցությունների ժամանակ դավադրաբար սպանվում է: Ֆաթհալիշահի խոստացած բարձր պարգեւն ստանալու շահագրգռվածությամբ Թեհրան շտապող անձը վայրկյան առաջ տեղ հասնելու նպատակով փորձում էր հաղթահարել բոլոր հնարավոր արգելքները:

Ահա եւ այդ ժամանակներից էլ, ըստ այդ վարկածի,  տարածում է գտել «մի՞թե գլուխ ես բերել» արտահայտությունը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուսումնասիրությունները Սեւանա լճի համար շարունակվում են

Հաջորդ գրառումը

Անտառաստեղծման աշխատանքները շարունակվում են

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Անտառաստեղծման աշխատանքները շարունակվում են

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական