Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

29/09/2023
- 29 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մահակի ու բլիթի քաղաքականություն

Պատժելու միջոցները բազմաթիվ են. կարելի է պատժել մահակով, գավազանով, խարազանով, ականջը ոլորելով, անկյուն կանգնեցնելով, ապտակելով, հանդիմանելով, տնտեսական պատժամիջոցներ կիրառելով, մտրակով, (ասոցացվելով այն միջոցի հետ, որով կարելի է ստիպել համառ ավանակին տեղից շարժվել)…
Իսկ խրախուսման միջոցները խիստ սահմանափակ ու անհրապույր են: Օրինակ՝ անգլոսաքսոնները խրախուսման համար ընդամենը ստեպղին, գազար (carrot) են առաջարկում, սլավոնները՝ քաղցրաբլիթ (), իսկ իրանցիները՝ նավթ ու գազ:

Հայերս էլ խրախուսելու համար կարող ենք ջերմուկ կամ ծիրանի չիր, նաեւ Արեւմուտքից ներմուծված ժողովրդավարություն առաջարկել: Թեեւ պատժի ու խրախուսման հայտնի մեթոդը (մահակի ու բլիթի քաղաքականությունը) շարունակում է կայուն տեղ զբաղեցնել նաեւ մեր լեզվի դարձվածաբանական «զինանոցում»:
Սակայն Հայաստանում պատժի ու խրախուսման մեթոդների մեջ գնալով ավելի է կարեւորվում Արեւելք-Արեւմուտք հակադրությունը՝ Արեւելյան կողմնորոշումը  պատժելու, իսկ Արեւմտյանը՝ խրախուսելու համար:

Պատժի համար նախատեսված մեր հարուստ  զինանոցում ունենք նաեւ «գավազան» կոչված պատժարար գործիքը, որը թեեւ իշխանության խորհրդանիշ է, բայց դատելով բառի իրանական աղբյուրից փոխառված լինելու հանգամանքից, (որտեղ gav-ը կով է նշանակում, իսկ zan բաղադրիչն էլ` «քշել»), պարզ է դառնում, որ այս իշխանական խորհրդանիշը ո՛չ թե մարդ պատժելու, այլ եզ քշելու համար է:

Խարազանն էլ նույն կազմությունն ունի, այն տարբերությամբ, որ բառի մեջ gav-ի (կով) փոխարեն, xar (էշ) արմատն է դոմինանտ տեղ զբաղեցրել, ինչը մեզ հուշում է, որ այդ պատժիչ ապարատը էշերին քշելու եւ վարելու համար է նախատեսված, այլ ոչ թե մարդկանց պատժելու:

Պետք է փառք տանք Ամենաբարձրյալին, որ Աճառյանը «ՄԱՀԱԿ» բառն իրանական աղբյուրից փոխառված լինելու մասին ոչ մի ապացույց չի գտել (թեեւ բառի [-ակ] վերջավորությունը համառորեն դրա մասին է վկայում): Հակառակ դեպքում, մեր լեզվում եղած բոլոր պատժիչ միջոցները (ներառյալ Հայաստան ներմուծվող գազը) իրանական պիտի լինեին:

Ի դեպ, լեզվաբանների մոտ  ապացուցման կարիք ունեցող ենթադրություններ  կան, որ ՊԱՏԻԺ-ը նույնպես իրանական աղբյուրից է:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի եւ Լիբանանի «կիթառի դեսպանը». Մկրտիչ Միքայելյան

Հաջորդ գրառումը

Ես քեզ, դու՝ ինձ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ես քեզ, դու՝ ինձ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական