Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

25/08/2023
- 25 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տոն, թե՞ զոհաբերություն

Հայաստանում տոն է լինելու, տոն ու ցնծություն, որին առաջադեմ մարդիկ  հատուկ ջերմեռանդությամբ  են սպասում: Հայաստանցիների առավել աչքաբաց զանգվածն  ու տոնախմբությանը մասնակցելու անհագ տենչով  հեռո՜ւ հեռուներից  Հայաստան շտապող մարդիկ պատրաստվում են ընդառաջ գնալ Snoop Dogg-ի   երանավետ գալստյանն  ու նրա հոգեցունց համերգին: Հայաստանում տոն է լինելու, ցնցող տոն:

Մենք էլ ընդառաջ գնալով մեր հոգու խորքերը սողոսկող այս  հոգեպարար տոնին՝ ներկայացնում ենք ՏՈՆ բառի ստուգաբանությունն, ըստ  մեծանուն հայագետ Հր. Աճառյանի:

«Հասարակաց հանդես եւ հանդիսավոր օր» իմաստներով հայերենում կիրառության մեջ մտած ՏՈՆ բառը նախապես նշանակել է «զոհ, զոհաբերություն, ողջակիզում…», որը մեզ է ավանդվել հնդեվրոպական նախալեզվի   dapni ձեւից (բոլորովին կապ չունի հին  հունարենից փոխառյալ անհայտ ծագումով հայերեն ԴԱՓՆԻ բառի հետ):  ՏՈՆ  ու  ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ բառերի նույնիմաստ լինելու փաստն ապացուցելու համար Աճառյանն առաջարկել է հայերեն բառը համեմատել  հին իսլանդերեն «զոհաբերության անասուն, զոհ, ողջակեզ» իմաստներով tafn, ինչպես նաեւ լատիներեն «աստվածներին նվիրաբերված զոհ» նշանակությամբ  նույնարմատ pads, dapes բառերի հետ:

Տոն է լինելու, ցնցող տոն:

Հայերի ու իրանցիների լեզվամտածողության ընդհանրություններով պայմանավորված, ՏՈՆ իմաստով պարսկերեն  bazm բառը նախապես «գինարբուք» է նշանակել, սակայն հնում գինու փոխարեն խնջույքին ԶՈՀԱԲԵՐՎԱԾ եզան արյուն են  մատուցել:

Ու մենք շուտով ընդառաջ ենք գնալու մեծ գինարբուքին, որի  մատռվակն է մեծն շոումեն Snoop Dogg-ը:

Տոն է լինելու, ցնցո՛ղ տոն:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

HUJ-ի ճամբարներում՝ ինչպես մեծ ընտանիքում

Հաջորդ գրառումը

Գիտնականները ուսումնասիրում են տիեզերքը

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Գիտնականները ուսումնասիրում են տիեզերքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական