Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

21/07/2023
- 21 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լավից էլ լավը

Հայերենը հարուստ է բառիմաստների բազմազանությամբ ու խոսքի արտահայտչականությամբ: Սակայն, անտեսելով մեր լեզվի անսահման հնարավորությունները, մեր միտքն արտահայտելիս, ասելիքի հուզականությունն ու երբեմն էլ մեր կոսմոպոլիտիզմը ցուցադրելու նպատակով, հաճախ օտար բառեր ու դարձվածքներ ենք սեփականաշնորհում:

Որպես օրինակ կանգ առնենք «ԼԱՎ» բառի վրա, որն իր բազում հոմանիշների (ընտիր, պատվական, ազնիվ, առաքինի, գեղեցիկ, սիրուն, աղեկ, աղվոր…)  կողքին, ունի նաեւ այլ լեզուներից որդեգրված «երկորյակներ»: Դրանցից է թուրքական ծագումով «դզող» ածականը (düz բառից), որը հայտնվում է ճիշտ այնտեղ, որտեղ զգում է իր կարիքը: Օրինակ՝ «էս ինչ դզող ա մեր ախպոր տունը» նախադասության մեջ «դզող» նշանակում է լավից էլ լավ, դեռ մի բան էլ՝ ավելի լավ:

ԼԱՎ-ի օտարահունչ հոմանիշների շարքում գրեթե «դզող» ածականին համարժեք է մեր հավերժ բարեկամ ռուսներից (բառ պարտքի դիմաց) փոխառությամբ վերցրած «ցենտր» (ՓպվՑՐ, լատիներեն՝ centrum) բառը, որը թեեւ մի քիչ կորցրել է իր նորաձեւությունը, սակայն շարունակում է top հնգյակում նշանակալի տեղ զբաղեցնել:
Top հնգյակի պատվավոր տեղերից մեկում է հայտնվել նաեւ ԼԱՎ-ի փոխարեն ամեն տեղ քիթը խոթող անգլերեն OK հապավումը, որը ձեռք է բերել անփոխարինելի բառ կոչվելու բոլոր իրավունքները:

Իսկ անհայտ ծագումնաբանությամբ, ածականի կեղծ կերպարով հանդես եկող  «թույն»  գոյականն էլ, իր ստանձնած «դերակատարությամբ» համազոր է «դզող»-ին ու «ցենտր»-ին, պարզապես դրա մեջ հատուկ երանգավորում կա, որ առանձնահատուկ շուք ու հմայք է հաղորդում բառին: Հաճախ կարելի է լսել «թույն մեքենա», «թույն կոստյում», նույնիսկ «թույն աղջիկ» եւ այլ բառակապակցություններ, որոնցում «լավ» ածականն իր մեղմ հուզականությամբ չի կարող փոխարինել «թույն» հոմանիշին:

Եվս մեկ փոխառություն: Արաբերենից մեզ ժառանգված «կայֆ» (kayf) բառի կողքին հայերեն «լավ» բառը կարծես փոքր-ինչ կորցնում է իր փայլը: Բայց մինույն է՝ երկուսն էլ հարկ եղած ժամանակ գրեթե նույն իմաստն են արտահայտում: Պարզապես «կայֆ»-ը ունի իր գործածության սահմանափակ ոլորտն ու օգտատերերի նեղ շրջանակը: Հաստատ լսած կլինեք այս երկխոսությունը՝

– Հա՞յ ես, ապե,

– Հա, ապե,

– Կայֆ ա, չէ՞:

Այստեղ «կայֆը» ուրիշ ինչպե՞ս կարելի է թարգմանել, կասե՞ք:
Բայց եկեք ընդունենք, որ «լավ» ածականին փոխարինող ամենաչալաղաջ հոմանիշը թուրքերենից մեր կենցաղ ներխուժած հենց «չալաղաջ» ածականն է, որը զորեղ տեղ զբաղեցնելով «չալաղաջ պաշտոն» կայուն բառակապակցությունում, «լավ»-ին փոխարինող հոմանիշների  ՎԵՐՋՆ  ա  համարվում, այսինքն՝ ամենալավը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արցախի քաղաքացիները ՀՀ անձնագիր ունեն, հարցերն ինչո՞ւ Փաշինյանին չեն ուղղվում»

Հաջորդ գրառումը

Անդրադարձ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Անդրադարձ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական