Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

12/05/2023
- 12 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ե՛վ պատերազմ, ե՛ւ խաղաղությո՞ւն

Չարն ու բարին

Խաղաղությունը պատերազմի շնորհիվ է արժեւորվում, այնպես, ինչպես լույսը՝  խավարի, սերը՝  ատելության, գեղեցիկը՝ տգեղի…

Եթե ատելությունից մինչեւ սերը կես քայլ է, եթե գեղեցիկն ու տգեղը միմյանց լրացնելով՝ բնության ամբողջական պատկերն են արտացոլում,  եթե խավարն ու լույսն էլ կարողանում են միմյանց փոխլրացնել, ապա խաղաղությունն ու պատերազմն անհամատեղելի են, ու չունեն  համակեցության ոչ մի հիմք:

Ճիշտ է, սեւն ու սպիտակն էլ հոմանիշներ չեն, բայց այդ գույները կարողանում են  գոնե շախմատային խաղատախտակի, կամ գեղանկարչի գունապնակի, կամ էլ գծավոր վագրաձիու (զեբր) մարմնի  վրա համակեցության ձեւ գտնել:

Լավն ու վատն էլ հականուն բառեր են, բայց դրանց  մեկտեղումը ձեւավորում է մեր հասարակության իրական խճանկարը:

Տաքն էլ սառի հականիշն է, սակայն այդ երկուսի  ճիշտ հարաբերակցությամբ՝ «մի քիչ տաք, մի քիչ սառը» միացությունը, ըմպելիքը դարձնում է ախորժելի:

Որպես հականիշ հասկացություններ, թաց ու չորի անհամատեղելիության մասին էլ գիտենք, բայց այդ երկուսն էլ, հարկ եղած ժամանակ, միասին են այրվում, միասին տապակվում:
Չարն ու բարին էլ անտագոնիստական ուժեր են, բայց, ըստ Աստվածաշնչի՝  Արարիչն ամեն  տեսակ անուշահամ մրգեր տվող ծառերից բացի, Եդեմի պարտեզում աճեցրել է նաեւ բարու եւ չարի գիտության ծառը: Դուալիստական կրոններից զրադաշտականությունն էլ ընդունում է  բարի ու չար աստվածների՝  Ահուրա Մազդայի ու Ահրիմանի համակեցությունը՝ հանուն  բարու հաղթանակի:

Թվում է, թե դեղն   ու  թույնը նույնպես անհամատեղելի նյութեր  են: Բայց միջնադարյան առասպելաբանությունից գիտենք, որ  դրանց խառնուրդից պատրաստվող   «դեղաթույն» կոչված նյութն  օգնում է ցանկացողներին  անարգել  ՀՈԳԵԱՑ ԱՇԽԱՐՀ  մեկնել:
Մեր բառագետների պնդմամբ, մեծն էլ փոքրի հականիշն է, բայց սուբորդինացիայի շնորհիվ,  թե՛ ընտանիքում, եւ թե՛ աշխատավայրում, նրանք գտել են իրենց խաղաղ գոյակցության ձեւը՝  մեծն իր տեղն է ճանաչում, փոքրն էլ՝ իր տեղը:

Մյուս բոլոր բեւեռացված երեւույթների նման, պատերազմն ու խաղաղությունն էլ  հականիշներ են, բայց՝ առանց  համագոյակցության հնարավորության: Միայն այս դեպքում է, որ դրանց համատեղումը հնարավոր չէ պատկերացնել:  Լինում է կա՛մ պատերազմ, կա՛մ էլ՝ խաղաղություն:

Սակայն, այստեղ էլ բացառություններ կան.  պատերազմն ու խաղաղությունն ընդամնեը երկու անգամ են կարողացել   կողք-կողքի հանդիպել՝  մեկը Լեւ Տոլստոյի վեպի վերնագրում, մյուսը՝  մեր իրականության մեջ սողացող  ՊԱՏԵՐԱԶՄԻ ու  ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ  օրակարգի համակեցության «շնորհիվ»:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաբկեն Սիմոնյանի «Հյուպատոսական գրառումներ» գրքի շնորհանդեսը

Հաջորդ գրառումը

Հայ քաղաքագետի միջազգային հաջողությունները

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Հայ քաղաքագետի միջազգային հաջողությունները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական