Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

05/05/2023
- 05 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ո՞ւմ դիմել

Հունվարի 23-ից հետո մի  տեսակ անպաշտպան էի դարձել։ Վախեցած էի, որ եթե հանկարծ   խաթրիս դիպչեն,  պոչս տրորեն, կամ գլխիս սարքեն, ի՞նչ եմ անելու։ Եթե, օրինակ, պետական մարմինների կողմից  իմ  իրավունքները ոտնահարվեին,   ո՞ւմ էի դիմելու։

Հունվարյան այդ ճակատագրական օրը, երբ  մեր խորհրդարանի միջնորդությամբ նշանակված  պետական մարմինների կողմից մարդու խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունն իրականացնող  օմբուտսմենն «այլ աշխատանքի անցնելու» կապակցությամբ  հրաժարական տվեց, հասկացա, որ դարձել եմ կատարյալ անպաշտպան։
Եթե պետական պաշտոնյան, ասենք՝ ինձ թթու խոսք ասեր, կամ՝ մեղա՜ քեզ տեր Աստված, թքեր երեսիս, ո՞ւմ  էի դիմելու,  գլխավոր դատախազի՞ն, թե՞ արդարադատության նախարարին, մենակ չասեք՝  ներքին գործերի նախարարին։

Գլխավոր դատախազին դիմելն անիմաստ է, քանի որ նա կին է, եւ ամենաշատն  իր աշխատանքային  նեղ  շրջապատի կանանց իրավունքներով կարող է զբաղվել։ Բացի այդ,  նա վերադասին զեկուցելու հատկանիշներով է օժտված։ Իսկ զեկուցելուց հետո, մինչեւ վերադասից հրահանգ ստանալը, երեսիս թուքը կարող է չորանալ,  ու ես զրկվեմ իրեղեն ապացույցներից։ 

Արդարադատության նախարարին դիմելն էլ էր անիմաստ, քանի որ, եթե նա հարց լուծող լիներ, եղբոր՝ Միշիկի հարցը կլուծեր։ 

Ոստիկանությունն էլ առայժմ միայն բերման ենթարկելու արագացված դասընթացների է մասնակցում,  եւ ժամանակ չունի զբաղվելու իմ ու քո հարցերով։
Պետական մարմինների կողմից ոտնահարված քո իրավունքները վերականգնելու համար, քիչ թե շատ,  լուրջ փաստաբանի էլ չես  հանդիպի, քանի որ նրանք բոլորն էլ  լծված են դատարաններում  նախկինների շահերի պաշտպանության հարցերով։

Առաջին ատյանի Ընդհանուր իրավասության դատարանը, կամ Վճռաբեկ դատարանը նույնպես դարդիդ դարման չեն անի։ Ճիշտ է, դատավորները նախկինի պես «վնգստացող» չեն, բայց դատական գործընթացները երկարաձգելու գենետիկորեն  հաստատված խասիաթ ունեն։

Սահմանադրական դատարան դիմելուց առաջ էլ պետք է մտածել, որովհետեւ այդ բարձր ատյանն  առայժմ խիստ զբաղված է Պուտինին ձերբակալելու կամ մասնակիորեն ձերբակալելու  հարցերով։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան դիմելն էլ է անիմաստ։ Ճիշտ է, մենք  դիմեցինք Բերձորի միջանցքը բացելու հարցով,  դատն էլ  շահեցինք։ Բայց  ի՞նչ ստացանք, ընդամենը մեր չարակամ հարեւանների երազած անցակետը։ 

Դարդիդ դարման անելու համար Մայր Աթոռին դիմելուց առաջ էլ մտածել է  պետք, քանի որ մեր եկեղեցու եւ Աստծո ջրերը, ինչպես Պողոս Առաքյալն է վկայում, մի առվով  չեն գնում։ 
Զուտ տեղեկատվություն տրամադրելու, այլ ո՛չ խորհուրդ տալու համար եմ ասում, որ  տարօրինակ զուգադիպությամբ, Հայաստանում չի գործում նաեւ «Կենդանիների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ), որի գործունեությունը կասեցվել է նախկինների օրոք՝ դեռեւս 2014 թվականի հունվարի 25-ին։

Բայց պետք չէ վհատվել, քանի որ գրեթե եռամսյա անորոշությունից հետո, Ազգային ժողովի ջանքերի շնորհիվ, վերջապես աշխատանքի  է  անցել մեր նոր՝ 6-րդ օմբուդսմենը, որը խոստացել է որոշ մոլորյալ սահմանախախտների կենցաղային պայմանները ճշգրտելուց հետո, նաեւ մեր դատին հասնել։

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայացք՝ դարի բարձունքից

Հաջորդ գրառումը

Զրույցներ Սերբիայի Ազգագրության թանգարանում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Զրույցներ Սերբիայի Ազգագրության թանգարանում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

ՍՈւՏԸ ՄԵՌՆԻ՞- 6: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի «Մի րոպե մի բան ասեմ-6»-ին:

ԿարդալDetails

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական