Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

10/02/2023
- 10 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեսպաններին սպասարկող փոխադրամիջոցներ

Մեր օրերում մարդու հարգն ու կշիռը (ոմանց կարծիքով) որոշվում է ավտոմեքենայի մակնիշով, ներքին այրման շարժիչի ձիաուժով, անշուշտ նաեւ՝ շրջապատի նախանձը բորբոքող «երկաթե նժույգի» գնով:

Բայց նախկինում այդպես չէր: Այդպես չէր, որովհետեւ ավտոմեքենա չկար, ու դրա փոխարեն ձի կար, որի թվաքանակով էլ որոշվում էր մարդկանց հարգն ու կշիռը: Օրինակ՝ Բյուրասպը, որ տասը հազար ձի ունեցող անձ է նշանակում, բռնապետ Աժդահակի մենաշնորհային տիտղոսն էր:

  Մեզ համար շատ սովորական համարվող ՀԱՄԱԶԱՍՊ անձնանունն էլ նշանակում է «բազմաթիվ ձիեր ունեցող», որը նույնպես վկայում էր տիտղոսակրի բարձր հեղինակության մասին: Իսկ ՀԱԶԱՐԱՍՊ պատվանունը, որ ՀԱԶԱՐ եւ ԱՍՊ (ձի) բառերի հարադրումից է առաջացել, մենաշնորհվել  է միայն հազար երիվար ունեցողներին: Իսկ  ԱՍՊԵՏՆ էլ, գիտեք, ձիավոր իշխանին էին ասում, որը նույնպես պատվաբեր կոչում էր:

Եվ ազնվատոհմիկների այս հիերարխիայում համեստ տեղ էր զբաղեցնում ԴԵՍՊԱՆԸ, որն ուներ ընդամենը երկու ձի:

Մեր ստուգաբանական բառարանների վկայությամբ՝ ԴԵՍՊԱՆ բառն առաջացել է պահլավերեն d sp n հոմանիշից: Եվ չնայած բառն առանձին ավանդված չէ, բայց «արքայական սուրհանդակ» իմաստով պահլավերեն bagd sp n բարդ բառն այդ մասին է վկայում: Սակայն մեր բառարանները ԴԵՍՊԱՆ բառի՝ իրանական աղբյուրից փոխառյալ լինելուց բացի, այլ մեկնաբանություններ չեն տալիս, այն դեպքում, երբ պարսկերենի «սուրհանդակ» նշանակությամբ do-asbe  եւ  do-asbane (երկձի) բառերի կապը d sp n բառի հետ անհերքելի է:

Իրանական Զանջան քաղաքից ոչ հեռու Դոասբ  կոչված  ավանում,  ըստ ավանդույթի, թաղված է երկձիանոց կառքի ոսկեձույլ հուշարձան, որի համար էլ  գյուղն ստացել է այդ անվանումը: Ավելի հավանական է ենթադրել, որ գյուղն անվանակոչվել է որեւէ դեպանի կամ սուրհանդակի պատվին, այնպես, ինչպես Ուզբեկստանի Խորեզմի մարզում  գտնվող Հազարասպ (ուզբ.՝ Hazorasp) վարչական կենտրոնն ու նույնանուն միջնաբերդը  կառուցվել են ԱԺդահակի պատվին: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական որմնանկարների ցուցահանդես Իտալիայում

Հաջորդ գրառումը

Ես էլ եմ ցանկանում լավ ապրել

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ես էլ եմ ցանկանում լավ ապրել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական