Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

16/12/2022
- 16 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հերթական մշակութային կողոպուտ

Դեկտեմբերի 2-ին լույս տեսնող իրանական ԶԼՄ-ները տարակուսանքով հայտնեցին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում»  ընդունվել է  Աքեմենյան շրջանից Իրանում տարածում գտած իրանական ավանդական  սպորտաձեւերից «զուրխանեական ծեսերը» ներառելու մասին Ադրբեջանի դիմումը, եւ ներկայումս Բաքուն  հավակնում է դառնալ  այդ «մշակութային ժառանգության» տերն ու տիրականը: 

Այս մշակութային խեղաթյուրումը հասկանալի պատճառներով  Իրանում  բողոքի ալիք է բարձրացրել:  Այնտեղ սկսել են կասկածել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կա՛մ իր  ներկայացուցչական ցանկում գրանցվելու նպատակով ներկայացվող փաստերն ստուգելու հնարավորություններ  չունի, կա՛մ էլ  դրանք հաճախ շոգիանում են  նավթի ու խավիարի գարշահոտից:   Իրանցիներն արդեն գիտեն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում   նույն մեխանիզմների ազդեցության տակ, հօգուտ Ադրբեջանի մշակույթի նյութական եւ ոչ նյութական ժառանգության հավելագրման,  գրանցվելու փորձեր են արվելու նաեւ այլ արժեքներ, այնպես ինչպես միջազգային հանրությանը հայտնի են  Ադրբեջանի կողմից մշակութային կողոպուտի բազմաթիվ փորձեր, որոնցից 2021 թվականի նոյեմբերին իրանցի աշխարհահռչակ բանաստեղծ Նիզամուն «յուրացնելու» եւ նրան գայլային կերպար «շնորհելու»  Բաքվի նկրտումներն  էին: 

Շնազգիների գերդաստանին պատկանող գարշելի գայլը ոչ միայն  մեզանում,այլ նաեւ իրանցիների մոտ  ամենաբարի ու անվնաս կենդանիների շարքին չի դասվում, եւ եթե այդ վայրասունի անունը հայտնվում է հայի կամ իրանցու մականվան մեջ, նշանակում է, որ դրանով բնորոշվելու է մարդու անկուշտ ու ագահ լինելը,  կամ՝ գազանային հատկությունը:

Եվ ընդհանրապես, հայերի ու իրանցիների ժողովրդական հավատալիքներում գայլը միշտ էլ հանդես է եկել որպես չար ոգիներին հավասար մարդակերպ հրեշ:

Հետաքրքրականն այն է, որ հայերեն գայլ եւ պարսկերեն   gorg  բառերը ծագում են միեւնույն արմատից, ու տվյալ լեզուների համար հանդիսանում բնիկ բառեր, որոնց հիմքը տեսանելի է նաեւ սանսկրիտում (vrka) եւ զենդերենում (v hrka): (Ի դեպ, Կասպից կամ Գորգան ծովի Վրկանաց ծով հայերեն անվանումը բխում է հենց vrka արմատից): 

Պարսկերեն  gorg  բառն իրանական մշակույթում  խորշանք առաջացնող բառ է, եւ այդ գիշատիչ կենդանու կերպարի մասին իրանցի հեղինակների անբարեհաճ վերաբերմունքն էլ՝ դրա ապացույցը: Հիշենք բանաստեղծական տողերում գարշելի կենդանու մասին, օրինակ,  Նիզամու արտահայտած վերաբերմունքի բազմաթիվ դրվագներից միայն երկուսը.

Պատգամդ մեծ է, հռչակդ նույնպես՝ բարձր ու փառահեղ,

Պետք չէ քողարկես գայլի մորթու մեջ առյուծդ զորեղ:

Գոյատեւելուց մենք խիստ տկար ենք՝ թույլ ու ուժասպառ,

Քանզի մշտապես վայրի գայլի հետ մղում ենք պայքար:

Գայլի բացասական կերպարի մասին բազմաթիվ ակնարկներ կան նաեւ իրանցի մյուս անվանի բանաստեղծների գործերում:

Իսկ թուրքերը, ելնելով իրենց դիցաբանությունից, եւ հիմք ընդունելով Asena կոչված էգ գայլի եւ թուրք էթնոսի ծագումնաբանության միջեւ կապը, ջերմ ու սիրալիր վերաբերմունք են ցուցաբերում գայլի նկատմամբ: Եվ նրանց կրտսեր եղբայրները Նիզամու թյուրքական ծագման մասին կեղծ ապացույց ներկայացնելու համար, առանց հաշվի առնելու բանաստեղծի արգահատելի վերաբերմունքն այդ կենդանու նկատմամբ, հորինել են Նիզամու գեղարվեստական հանճարին չհամապատասխանող երկտող, ապացուցելու, թե իբր բանաստեղծը խոսում է իր թյուրքական ծագման մասին:

Նիզամուն վերագրվող կեղծ տողերն են՝

Թուրք ենք բոլորս հայրական տոհմից,

Գայլերի նման խոհեմ ու անբիծ:

Արդյո՞ք իրանական հարուստ մշակույթը ներկայացնող հանճարեղ բանաստեղծը կարող էր այդ գորշ կենդանու հետ ազգակցական կապ ունենալ:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆուտբոլն էլ` գյուղուսույց

Հաջորդ գրառումը

Լիզ Չեյթըր. Ասիայի հայության եռանդուն հետազոտողը

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Լիզ Չեյթըր. Ասիայի հայության եռանդուն հետազոտողը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրիքիան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am -ը։...

ԿարդալDetails

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական