Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

07/10/2022
- 07 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՅԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ Է ՈՏՔԻ ԿԱՆԳՆՈՒՄ

Հայերն իրանական Ատրպատականում ապրել են դարեր շարունակ, ու այսօր էլ այդ ծաղկուն գաղութից մնացած փոքրաթիվ համայնքով շարունակում են օտար ափերում բարձր պահել հայի պատիվը:

Բնականաբար, գոյաբանական առանձնահատկությունների բերումով հարթ չի եղել հայերի ու Ատրպատականի տեղաբնակների միջեւ համակեցությունը: Եվ այսօր Ատրպատականի հայ համայնքի նոսրացումը կարելի է բացատրել նաեւ այդ համագոյակցության հետեւանքների տրամաբանությամբ:

Հայերի ու Ատրպատականի թյուրքախոս տարրերի միջեւ շփումների արդյունքում, թե՛ հայերի եւ թե՛ տեղաբնակների մոտ ձեւավորվել են միմյանց վարքն ու կեցությունը բնորոշող լեզվական միավորներ՝ թեւավոր խոսքեր, ասացվածքներ, որոնցով կարելի է այդ հարաբերությունների մասին պատկերացում կազմել:

20-րդ դարի սկզբին Թավրիզում ծնված անվանի բանաստեղծուհի Փարվին Էթեսամիի՝հայերի վայելած հարգանքի մասիններքոգրյալ չափածո խոսքը պատահական չէ՝

Քարոզիչը դիմեց որդուն ու հարց տվեց մի անգամ.

–Գիտե՞ս որդիս, ո՞վ է արդյոք մուսուլմանը պատվական:

Նա պիտ լինի ազնիվ, արդար, ժողովրդին ծառայող,

Երկրպագի իր ողջ կյանքում, լինի խոնարհ անսահման:

Որդին ասաց, –այս որակով մեր քաղաքում բովանդակ

Մուսուլմանը մեկն է միայն, այն էլ հայ է իսկական:

Ատրպատականցի տեղաբնակների մոտ քրիստոնյա հայը, շնորհիվ իր դավանած կրոնի, դիտվել է որպես եվրոպական ու արեւմտյան բարքերի կրող, եւ նրան է վերագրվել այդ աշխարհամասին բնորոշ հատկություններ: Թերեւս դա է պատճառը, որ թյուրքերենում թեւավոր խոսքի արժեք է ստացել «Ermənilik yaxşıdır, qıyamətdə dadı cıxmasa»(հայ լինելը լավ է, միայն թե ահեղ դատաստանի ժամանակ համը դուրս չգա) ասացվածքը, որը վկայում է հայերի եվրոպական կենցաղավարության մասին: Դրա մասին է վկայում նաեւ Ատրպատականում լոլիկի թուրքերեն «Erməni badımcanı»  (հայկական սմբուկ) անվանումը, որը պարսկերենով կոչվում է «goje farangi» (եվրոպական միրգ)։ Քանի որ այդ մշակաբույսը Կաջարների տիրապետության օրերին  Պարսկաստան է ներմուծվել Եվրոպայից:

Սակայն կան նաեւ հայերին ուղղված ոչ այնքան հարգալից արտահայտություններ, որոնցից է՝ «Erməni dığası kimi qabağa gəlməkdən dala gedər» (Հայի տղայի նման, առաջ գալու փոխարեն, հետ է գնում) ասացվածքը, որտեղ «Erməni dığa»(հայի տղա) բառակապակցությունն իր անհարգալից իմաստով հավասարազոր է հայերենով հնչող «թուրքի լամուկ» արտահայտությանը:

Թավրիզի թյուրքերենով «Canı boşluqdan erməniyə dayı deyir»(ծուլության պատճառով հային քեռի է ասում) ասացվածքին համապատասխան արտահայտություն հայերենում չգտա, եւ այն «էշին քեռի ասել» հայերեն դարձվածքի հետ որեւէ կապ չունի: Դրա մասին են վկայում շահադիտական իմաստ պարունակող ադրբեջաներեն  “Erməniyə dayı de, arxı keçənə kimi” (Մինչեւ առվակն անցնելը հային քեռի ասա)եւ“Erməniyə əl ver, çayı keçənə qədər” (մինչեւ գետն անցնելը հայի ձեռքը սեղմիր) դարձվածքները:

Դառը ճակատագրի բերումով արհավիրքներին միշտ պատրաստ հայի զգաստ կեցվածքից ելնելով է, որ թավրիզցիները թյուրքերենով կազմել են   “Erməni qalxanda bir yoldan qalxar”(հայը միանգամից է ոտքի կանգնում) թեւավոր խոսքը։

Այո, հայը միանգամից է ոտքի կանգնում։

Գրիգոր Առաքելյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

90-ամյա փառավոր ուղի

Հաջորդ գրառումը

Գույնի ներդաշնակության հմայքը

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Գույնի ներդաշնակության հմայքը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական