Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

08/07/2022
- 08 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արեւելյան դիվանագիտության աղն ու հացը

Պարսկերենում լայն տարածում ունի namak-gir (հյուրասիրությամբ կաշկանդված կամ պարտավորված) արտահայտությունը, որի համարժեքը հայերենում չկա (պայմանականորեն այդ արտահայտության համար առաջարկում եմ «աղապարտ» տարբերակը): Եվ քանի որ «աղապարտությունը» սերտորեն առնչվում է «աղուհացի» դիվանագիտության հետ, ուստի դրա մասին պատկերացում ունենալը խիստ կարեւոր եմ համարում:

Նախ՝ «աղուհացի» դիվանագիտության մասին.

Դիվանագիտությունը օսլայած օձիքներով ու գուլպաների գույնին համապատասխանող փողկապներով բարձրաշխարհիկ ընդունելություններին մասնակցությունը  չէ, այլ՝ կառավարության գործունեությունը պետության արտաքին եւ միջազգային քաղաքականության իրագործմանը միտված միջոցառումների մի ամբողջ համակարգ: Այն ենթադրում է տարբեր բնավորության ու խառնվածքի տեր մարդկանց հետ շփվելու եւ «լեզու գտնելու» կարողություններ: Այսպիսով, շփման եզրեր որոնելու ճանապարհին առաջացել եւ առաջանում են դիվանագիտության այս կամ այն անվանումները: Հանրային, մաքոքային, խորհրդարանական, խավիարային, ֆուտբոլային,  եւ շրջանառության լայն տարածում ստացած արդեն իսկ հայտնի ձեւերի կողքին հայտնվել են այլ անվանումներով դիվանագիտական հնարքներ, որոնցից է նաեւ «աղուհացի» դիվանագիտությունը:

Դիվանագիտության այս տեսակն առավելապես ընդունված է Արեւելքում: Օրինակ, արեւելցու համար ցանկալի է, որ բանակցությունների սեղանը հագեցած լինի հարուստ ընդեղենով ու ախորժաբեր ուտեստներով: Արեւելցին գերադասում է, որ իր հետ բանակցողը լինի բարձր պաշտոնյա, միեւնույն ժամանակ այդ բարձր պաշտոնյայի կողմից արժանանա պատվի ու մեծարանքի: Արեւելցու հետ բանակցելիս անհրաժեշտ է զգուշանալ վիրավորական խոսքի տպավորություն թողնող երկիմաստ արտահայտություններից: Նա չպետք է զգա, որ իր զրուցակիցը միայն դիվանագիտական շեշտադրումներով է միտքն արտահայտում: Նրա համար ենթատեքստերն ավելի կարեւոր են:

Ինչպես նշվեց, «աղուհացի» դիվանագիտությունն ու պարսկերեն namak-gir [նամաք-գիր] (աղապարտ) բառը փոխկապակցված են: Քանի որ աղով պատվելը մի հնարք է, որով արեւելցին փորձում է պարտավորեցնել հյուրին՝ հետագայում իր խնդրանքների կատարումը պարտադրելու համար:

2019 թվականի օգոստոսին Կիեւ այցելած Իսրայելի վարչապետի տիկինը, ըստ երեւույթին, իմանալով աղի «պարտավորեցնող հատկության» մասին, հրաժարվում է իրեն մատուցած աղուհացը համտեսելուց, ինչը հարուցում է հյուրընկալողի դժգոհությունը:

2013 թվականի ապրիլին Իրանի ԱԳՆ խոսնակ Մեհմանփարասթի Բելառուս այցելության ընթացում Մինսկի համալսարանի իրանագիտության կենտրոնի բացմանն իրանցի հյուրին աղուհաց հրամցնելու ժամանակ, իրանական պատվիրակության անդամներից մեկն զգուշացնում է Մեհմանփարասթին, թե բելառուսները ցանկանում են իրանցիներին նամաք-գիր՝ աղապարտ անել (պարտքի տակ դնել):

Ահա թե ինչո՞ւ, թե՛ կենցաղում եւ թե՛ դիվանագիտության մեջ պետք է զգուշանալ աղի չարաշահումից:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արեւմուտքը ներում է Ադրբեջանի, Թուրքիայի «ավտորիտարիզմի մեղքերը», ինչպես նաեւ՝ Փաշինյանի ներքաղաքական բռնաճնշումները»

Հաջորդ գրառումը

Նոր միջուկային էներգաբլոկը օրակարգային է

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Նոր միջուկային էներգաբլոկը օրակարգային է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական