Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
21/11/2025
- 21 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
1
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դժվար է, բայց ոչ անհնարին

Փորձենք մեր վառ երեւակայության օգնությամբ պատկերացնել, որ մեզանում արմատախիլ է արվելու քծնանքը: Ավելին՝ օրենքով քրեականացվելու են կեղծավորությունն ու երեսպաշտությունը, երկերեսանությունն ու ստորաքարշությունը: Արգելափակում կդրվի հայերենի բառապաշարի մեջ արմատացած, հատկապես ռուսերեն «շոպլիկ» բառի վրա: Շոպլիկներին բացահայտող ոստիկանները խրախուսվելու են կլորիկ պարգեւավճարներով:

Եկեք մի պահ պատկերացնենք, որ քաղաքի բանուկ հատվածներում տեղադրվելու են տարբեր չափի սյուներ (անարգանքի սյուներ)՝ իրենց շեֆերի հետ սելֆի անող ենթականերին գամելու համար: Կարո՞ղ եք պատկերացնել  շեֆի  անհեթեթ խոսքերի տակ ստորագրելուց հրաժարվող խրոխտ չինովնիկի դեմքը: Իրոք՝ դժվար է:

Մի քիչ դժվար է պատկերացնել, բայց փորձենք մեր մեջ ուժ գտնել ու մտովի վերարտադրել շեֆին մեծարելու խնջույքի տեսարանը, որտեղ ենթական կենաց ասելու փոխարեն՝ «ծխելու» անվան տակ դուրս է գալիս դահլիճից եւ միտումնավոր կորցնում վերադասին մի երկու քաղցր խոսք ասելու բացառիկ առիթը:

Փորձենք նաեւ պատկերացնել աշխատաժողովների ժամանակ «քծնանքն արձանագրող դետեկտորների» արձակած խլացնող ազդանշաններից շփոթահար չինովնիկների դեմքերը:

Կարո՞ղ եք պատկերացնել նախընտրական շրջաններում թեկնածուների կողմից ժողովրդին տրվող խոստումների մեջ քծնանքի տարրեր հայտնաբերելու գործը «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգողին վստահելու արդյունավետությունը: Դժվար է, բայց ոչ անհնարին:

Հեշտ չէ, բայց եկեք փորձենք պատկերացնել նաեւ նորաձեւ մեթոդներով կրթվելու համար կազմակերպվող դասախոսությունների կիսադատարկ լսարանները՝ մեկը մյուսին հերթ չտալով լսարանը լքող ունկնդիրների ձանձրույթը եւ ծափահարելուց հրաժարվելու նրանց համարձակությունը: Դժվար է, բայց ոչ անհնարին:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Դատավոր Ֆարխոյանը Լիդյա Մանթաշյանի կալանքը 3 ամսով երկարացրեց

Հաջորդ գրառումը

Աշնակ գյուղի «հանրագիտարանը»

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Աշնակ գյուղի «հանրագիտարանը»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական