Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
26/09/2025
- 26 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
15
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատերազմը՝ պաշտպանական գործողություն

Երկրորդ աշխարհամարտից առաջ, նույնիսկ ավելի վաղ ժամանակներում, զինված ուժերի հարցերով զբաղվող գերատեսչությունները բոլոր երկրներում կոչվել են «պատերազմի նախարարություններ»։

Հետագայում, խաղաղասիրության նկատմամբ վերաբերմունքն ընդգծելու համար, այդ գերատեսչությունները կոչվեցին Պաշտպանության նախարարություններ։

Մամուլից տեղեկացանք, որ Դոնալդ Թրամփի հրամանագրով ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հետայսու կոչվելու է Պատերազմի նախարարություն։ Սպիտակ տան համար պաշտպանվելը մի տեսակ վիրավորական էր եւ բովանդակությանը չհամապատասխանող գործողություն։ Հենց այդ կուռ տրամաբանությունից ելնելով էլ ստորագրվել է նման հրամանագիր։

Աշխարհի ամենահզոր բանակն ու հարուստ ռազմարդյունաբերություն ունեցող երկիրը ինչո՞ւ պիտի պաշտպանվեր։

Գրեթե նույն ժամանակահատվածում, Հայաստանում էլ առաջարկվեց «մարտունակ բանակի» փոխարեն շրջանառության մեջ դնել «պաշտպանունակ բանակ» բառակապակցությունը։ Դրանում նույնպես առկա է կուռ տրամաբանություն։

Ի դեպ, Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունը հենց սկզբից կոչվեց Պաշտպանության նախարարություն, բայց սխալ չէր լինի, եթե Հայաստանում այդ գերատեսչությունը նույնպես կոչվեր Պատերազմի նախարարություն, քանի որ իրանական աղբյուրից փոխառված պատերազմ բառը նշանակում է «պաշտպանվող կողմի հանդիպական գրոհ՝ հակահարձակում», հետեւաբար նաեւ՝ պաշտպանություն։

Պատճառն այն է, որ պատերազմ բառը պահլավերեն patrazm հոմանիշից է, որը կազմված է pat եւ razm բաղադրիչներից։ Pat նշանակում է «ընդդեմ», «ի հակադրություն», «հակա» եւ այլն, իսկ razm-ը համարժեք է հայերեն ռազմ բառին։

Այլ օրինակներ եւս. իրանական աղբյուրից փոխառված հայերեն պատճեն բառը նույնպես կազմված է pat բաղադրիչի օգնությամբ, որը բառացի նշանակում է «հակընթերցում»։ Պարսկերենում pad բաղադրիչով կա նաեւ pad-zahr՝ «հակաթույն» բառը։ Նույնը կարելի է ասել իրանական աղբյուրից փոխառված հայերեն պատասխան բառի մասին, որի կազմության մեջ տեղ է գտել pat բաղադրիչը։ Պարսկերեն pad-ava  նշանակում է արձագանք՝ ձայնի հակադարձում, իսկ pad-avard եւ padafand բառերը, որոնց բաղադրիչն է pad արմատը, դարձյալ նշանակում են պաշտպանություն։

Փաստորեն, հայերեն պատերազմ բառը նախապես նշանակել է պաշտպանություն։ Տեսնու՞մ եք՝ նույնիսկ Նորին Մեծություն Լեզվաբանությունն է վկայում հայերի խաղաղասիրական հոգեկերտվածքի մասին։

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ են տվել, քանի որ անցկացվել են բացառապես երկկողմանի հիմունքներով. Ալիև

Հաջորդ գրառումը

Լաուրա Դաուն Մինասյան. Հայկական, քմերական, շվեդական եւ ռուսական մշակույթների միջեւ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Լաուրա Դաուն Մինասյան. Հայկական, քմերական, շվեդական եւ ռուսական մշակույթների միջեւ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով Հայաստանի ողջ տարածքով արգելվում է հոգեորսությունը։ ՀՀ Լեզվի կոմիտեն «հոգեորսությունը»...

ԿարդալDetails

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական