Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
28/02/2025
- 28 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
11
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կսմիթ

Հայերենը հարուստ լեզու է,  ու ոչ ոք չի կարող այդ հարցում բանավիճել  անվանի հայագետ Հր. Աճառյանի հետ:  Բայց հստակ է, որ  լեզվի հարստությունը     միայն բառապաշարի հարստության հետ չի կարող կապ ունենալ:

Արաբերենը, օրինակ,  ԽՄԵԼ գաղափարն արտահայտելու համար ունի 153 բառ. (Աճառյանն է հաշվել): Դրանք են՝ մինչեւ վերջ խմել, ծարավը հագեցնելու չափ խմել, ուտելուց առաջ խմել, ուտելուց հետո խմել, ուտելու ժամանակ խմել, աննկատ խմել, բացահայտ խմել…

Բնականաբար, արաբերենը  բառերի չափազանց առատությունից ոչ միայն չի շահում, այլ ընդհակառակը՝ դա ավելի շատ անպատեհության տեղիք է տալիս:

Հայերենն էլ մի ուրիշ առումով է ծայրահեղության գիրկն ընկել եւ հրապարակային կամ ոչ հրապարակային քննադատության համար իր բառապաշարը ծանրաբեռնել է բազմաթիվ ու տարատեսակ արտահայտություններով:

Ամենատարբեր իրավիճակներում քննադատական խոսք հնչեցնելու համար հայերենն իր զինանոցում ունի բազմաթիվ արտահայտություններ՝ փնովել, ցեխ շպրտել, անվանարկել, խարազանել, պախարակել, պոչ կպցնել, նախատել, դատափետել, շնթել, պիտակավորել, շշպռել, անպատվել, սաստել,  մրոտել…

Մեր առօրյա խոսակցական լեզվում տեղ գտած այդ կարգի արտահայտությունների թիվը բավականին մեծ է (Աճառյանը չի հաշվել): 

Օրինակ, Ազգային ժողովում ընդդիմադիրների հնչեցրած հարցերի մեջ պարունակող քննադատական խոսքը հայերեն կոչվում է «հանդիմանություն»:

Երկրի ղեկավարի հասցեին հնչող քննադատական խոսքը «զրպարտությունն» է, իսկ այդ խոսքի համար օրենքով սահմանվածը՝ քրեական գործ:

Մամուլի հրապարակած քննադատական խոսքի հայերեն  հոմանիշը «կսմիթն» է, իսկ դրանց հասցեատերերի արձագանքը՝  դատարանի որոշումներով  հաստատագրված տուգանքների գանձումը:

Հանրահավաքների ժամանակ բարձրաձայնվող քննադատությունը հայերենով «պարսավանք» է կոչվում: Իսկ այդ կարգի քննադատությունների արգասիքը կարող է լինել  ռուսական արտադրության  «Զարյա 2» եւ «Զարյա 3» ժամկետանց նռնակների կիրառումը: 

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ դասական բանաստեղծությունը՝ չինարեն

Հաջորդ գրառումը

Արշիլ Գորկու անունով խաչմերուկ Ուոթերթաունում

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Արշիլ Գորկու անունով խաչմերուկ Ուոթերթաունում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական