Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան. ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ

11/02/2022
- 11 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանն անդրշիրիմյան դժոխք չունի, մերը միայն «այսրշիրիմյան» դրախտն է՝ ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐԸ, որի վրա աչք են տնկել բոլորը՝ վայրի, կիսավայրի, քաղաքակիրթ թվացող, մերձավոր ու հեռավոր ցեղերն ու ազգերը: Հետո էլ ասում են՝ ո՞ւմ է պետք Հայաստանը:

Անդրշիրիմյան չարչարանաց կացարան չունենալու հայերի «սնապարծության» ապացույցներից մեկն այն է, որ ընդհանրապես հայերենում դժոխքի համար բնիկ հայկական բառ գոյություն չունի, որի պատճառով էլ մենք ստիպված ենք եղել փոխառության կարգով, (մարման անորոշ ժամկետով), բառը փոխառել տարբեր ժողովուրդներից՝ մշտապես հիշելով, որ մեր դժոխքը հենց այստեղ է՝ մեր դրախտավայրի կողքին:

Հայերենում դժոխքի հոմանիշը ԳԵՀԵՆՆ է, որը եբրայերեն get-hinnom ձեւից է՝ «Հիննոմի ձորը» նշանակությամբ (Ի դեպ, պարսկերեն jahannam darreh արտահայտությունը հենց այս ձորի անվան հետ է կապված): Նշենք, որ Հիննոմի ձորը Երուսաղեմի պարիսպներից անդին գտնվող զբոսավայր էր, որը հետագայում վերածվեց քաղաքի աղբակույտերի եւ հանցագործ տարրերի այրման վայրի, եւ դարձավ գարշանքի ու սոսկման, իսկ ավելի ուշ՝ դժոխքի հոմանիշ:

Հայերենում դժոխքի մյուս հոմանիշը ՏԱՐՏԱՐՈՍ բառն է, որը փոխառություն է հունարենից: Ըստ հին հույների, Տարտարոսն այն վայրն էր, ուր Զեւսն իր դեմ մեղանչողներին ուղարկում էր պատիժը կրելու:

Դժոխք բառին հայերենում փոխարինում է նաեւ ՍԱՆԴԱՐԱՄԵՏ հոմանիշը, որը փոխառյալ է իրանական աղբյուրից՝ պահլավերեն spandaramat ձեւից, որի հիմքում «սուրբ» նշանակությամբ sipand արմատն է: (Ի՞նչ կապ կարող է գոյություն ունենալ դժոխքի ու սրբավայրի միջեւ, դժվար է ասել):

Հայերենի բառապաշարի մեջ կայուն տեղ զբաղեցրած դժոխք բառն անգամ մերը չէ: Հենց (ԴԺ) հնչյունախումբը վկայում է, որ ԴԺոխք բառը ԴԺգույն, ԴԺվար, ԴԺկամ, ԴԺխեմ բառերի նման իրանական փոխառություն է: Հիմա կասեք՝ ջհանդամիս, թե հայերենում դժոխքին համարժեք բնիկ բառ չունենք: Իրոք չունենք: Բայց մենք ունենք մերձավոր հարեւաններ, որոնք ԳԵՀԵՆ-ի արաբականացված՝ ՋԱՀԱՆՆԱՄ բառը cehennem եւ chnnm տեսքով նյութի հետ միասին ներմուծել ու ներմուծում են Հայաստան, Երկիր դրախտավայր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լուկաշենկոն գաղտնազերծում է՝ ինչ է սպասում Հայաստանին

Հաջորդ գրառումը

Յաղթանակի կամարներ ե՞րբ պիտի կառուցենք

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը
dav

Յաղթանակի կամարներ ե՞րբ պիտի կառուցենք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական