Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իլյա Պապոյան. «Վառ կատարումներում հայկական արյունն է խոսում իմ մեջ»

Արծվի Բախչինյան
30/08/2024
- 30 Օգոստոսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
105
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ – Հունիսին երեւանյան պաստառների վրա առաջին անգամ հայտնվեց Իլյա Պապոյան անուն-ազգանունը. վերջինիս հետ մի քանի տարի է ընկերացել էի սոցցանցերում: Երիտասարդ դաշնակահարի առաջին երեւանյան համերգից հետո կայացան մեր հանդիպումն ու ստորեւ ներկայացվող հարցազրույցը:

Իլյան ծնվել է 2001 թվականին Սանկտ Պետերբուրգում: 2011 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի միջնակարգ հատուկ երաժշտական   դպրոցը (Օլգա Կուռնավինայի դասարան): 2019-2024 թթ. սովորել է պրոֆեսոր Ալեքսանդր Սենդլերի ղեկավարությամբ՝ Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական   կոնսերվատորիայի նրա դասարանում: Մասնակցել է Գրիգորի Գրուզմանի, Պավել Ներսեսյանի, Անդրեյ Դիեւի եւ Ալեքսանդր Մնդոյանցի վարպետության դասերին: 2013 թվականից Իլյան պարբերաբար դառնում է միջազգային մրցույթների դափնեկիր: 15 տարեկանում եղել է Սանկտ Պետերբուրգի երաժշտության տան մենակատար: Մենաելույթներով հանդես է գալիս Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Ռուսաստանի այլ քաղաքների եւ արտերկրի նշանավոր համերգասրահներում: Համագործակցել է Ռուսաստանի ակադեմիական տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի հետ:
 

–Ի՛լյա, 23 տարեկանում դու արդեն բավականին տպավորիչ ստեղծագործական կենսագրություն ունես: Որո՞նք էին երաժշտական   հրաշամանուկ լինելու դրական եւ բացասական կողմերը:

-Ես չէի անվանի ինձ հրաշամանուկ երեխա: Սովորաբար այդպես կոչվում են այն երեխաները, որոնց ամեն ինչ տրվում է առանց մեծ ջանքերի:  Ես աստիճանաբար զարգացրի եւ բացահայտեցի իմ ունակությունները՝ լինելով մշտական   փնտրտուքի մեջ, որի մեջ եմ մինչ օրս:
-Բոլորն ասում են, որ արվեստը սպորտ չէ, բայց, այնուամենայնիվ, շարունակում են մրցույթներ կազմակերպել: Դու մի քանի անգամ մասնակցել ես դրանց. ինչպե՞ս ես վերաբերվում մրցույթներին:

-Մրցույթներն ինձ համար առաջին հերթին հնարավորություն են՝ մուտք գործելու մեծ բեմեր, որտեղ միշտ երազել եմ ելույթ ունենալ: Բացի այդ, մրցույթները տալիս են արժեքավոր փորձառություն եւ ամրապնդում են երաժշտական   առումով:  Մասնավորապես, Չայկովսկու անվան մրցույթը երաժշտի զարգացման որոշակի փուլում ամենակարեւոր եւ անմոռանալի իրադարձությունն է: Կարելի է ասել, որ այդ մրցույթին մասնակցելուց հետո երաժիշտը նոր մակարդակի է հասնում ինչպես իր կարիերայում, այնպես էլ մասնագիտական   ու հոգեբանական (գեղարվեստական առումով):

–Ասում են՝ ինչպիսին երաժիշտները կյանքում են, այդպիսին են եւ երաժշտության մեջ: Օրինակ, Սվյատոսլավ Ռիխտերի մասին ասում են, որ չափազանց էքսցենտրիկ էր թե՛ կյանքում, թե՛ խաղում: Սա ճի՞շտ է քո դեպքում:

-Անշուշտ, մարդու անհատականությունն արտահայտվում է նրա ստեղծագործության մեջ: Կարծում եմ, որ ես էլ եմ էքսցենտրիկ:  Հիշում եմ մանկապարտեզից մի դեպք, երբ երգչախմբում կանգնեցի բոլոր երեխաների հետ եւ նրանց հետ երգեցի բոլորովին այլ երգ (այն ինձ ավելի էր դուր գալիս):  Երաժշտության մեջ ես միշտ փորձել եմ գտնել զարգացման իմ սեփական նոր ուղիներն ու տեսլականը: Միայն թե դա չպետք է ինքնանպատակ լինի, դա հղի է անճաշակության եւ սահմաններից դուրս գալու վտանգով:  Կարծում եմ, որ եթե երաժիշտն անհատականություն   է, ապա նա չպետք է միտումնավոր փորձի դա ցույց տալ իր աշխատանքում: Անհատականությունն ի հայտ է գալիս ինքնին, այդ իսկ պատճառով պետք է մասնագիտորեն պատրաստ լինել՝ բացահայտելու այն:

–Բացարձակապես ճի՛շտ է: Կարծում եմ՝ դու հայ հոր եւ ոչ հայ մոր զավակ ես…

-Հայրս՝ Արթուր Պապոյանը, կիսով չափ հայ է, ծնվել է Սանկտ Պետերբուրգում, բայց մանուկ հասակում հաճախ է եկել Երեւան՝ հարազատների մոտ: Հայրիկն իմ ու մորս մեջ սեր է սերմանել հայկական խոհանոցի հանդեպ. հաճախ ենք միասին տոլմա եւ այլ ուտեստներ պատրաստում:

–Քո խառնվածքի եւ կատարման մեջ կա՞ որեւէ բան, որը կարելի է վերագրել հայկական արմատներիդ:

-Աչքի ընկնող խառնվածքը սովորաբար ընդունված է վերագրել Կովկասին, ուստիեւ, հավանաբար, վառ, խրոխտալի կատարումներում հայկական արյունն է խոսում իմ մեջ: Բացի այդ, ես շատ եմ սիրում հայ երաժշտությունը: Մի անգամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը ես մեկ շաբաթում յուրացրի՝ գրեթե առանց գործիքին դիպչելու: Ցավոք, այս կոնցերտն այնքան էլ հայտնի չէ (ի տարբերություն, ասենք, ջութակի կոնցերտի): Երազում եմ այն   նորից կատարել, միգուցե՝ Հայաստանում:

–Անցյալ հունիսին երեւանյան հանդիսատեսը ոգեւորությամբ ողջունեց քո ելույթը: Շնորհակալություն ենք հայտնում «Սանկտ Պետերբուրգի պալատներ» հիմնադրամին եւ, մասնավորապես, նրա գեղարվեստական   ղեկավար Մարիա Սաֆարյանցին երաժշտական   փառատոնը կազմակերպելու համար: Դու նվագեցիր Խաչատրյան. մտադրություն ունե՞ս ընդլայնել հայ կոմպոզիտորների երկացանկդ:

-Շատ փայլուն հայկական երաժշտություն կա, որին նախատեսում եմ հետագայում տիրապետել, օրինակ՝ Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»:

–Ի՞նչ զգացիր նախնիներիդ երկիր կատարած առաջին այցելությանդ ժամանակ՝ որպես մարդ եւ երաժիշտ:

-Հայաստանում այցելեցի Սեւան, որն անմիջապես ցնցեց ինձ իր գեղեցկությամբ, վեհությամբ եւ լեռնային-ծովային օդով: Բարեբախտաբար, հնարավորություն եղավ սկուտերով սահել Սեւանի մակերեսին եւ այդ հզորությունը տեսնել «ներսից»:  Իմ «փոքրիկ» հայրենիքում ունեցած զգացողություններս աննկարագրելի ջերմ ու հաճելի էին, ուրախ եմ, որ մեկ ճամփորդության ընթացքում իրականացրեցի միանգամից երկու երազանք՝ եղա Հայաստանում եւ այցելեցի Սեւան:

–Մենք միշտ անհամբեր կսպասենք քեզ Հայաստանում, Ի՛լյա…

-Շատ շնորհակալությո՛ւն: Շատ ուրախ կլինեմ վերադառնալ Հայաստան: Արդեն սեպտեմբերի 18-ին եւ 19-ին Երեւանում ելույթներ են նախատեսված Ռուսաստանի վաստակավոր անսամբլ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Նիկոլայ Ալեքսեեւի ղեկավարությամբ: Կատարելու եմ ինձ ամենից հարազատ կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի գործերից: Ուրախ եմ համերգներիս հրավիրել մեր սիրելի ընթերցողներին…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երգչախմբային արվեստի երեք նոր ձեռնարկ՝ Գրիգոր Հարությունյանից

Հաջորդ գրառումը

«Անցանկալի անձ» Ադրբեջանում. Վրեժ ԵԽԽՎ-ից, որի արձագանքին սպասում ենք

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Անցանկալի անձ» Ադրբեջանում. Վրեժ ԵԽԽՎ-ից, որի արձագանքին սպասում ենք

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Հիմնական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր կլինի 7 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է բնակչության...

ԿարդալDetails

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական