Ուրբաթ, Փետրվարի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի համատեղ երազը

ԱԶԳ
27/02/2026
- 27 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
13
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրադարձությունները տեղի են ունենում մտացածին Չորրորդ Հանրապետությունում: Ստացվում է այնպես, որ համաժամանակյա երազի մեջ Իլհամն ու Նիկոլը կերպարանափոխվում են, եւ մեկը հայտնվում է մյուսի մեջ: Իլհամը դառնում է Նիկոլ, Նկոլն էլ՝ Իլհամ:

Մաս 1-ին. Իլհամն առավոտյան աչքերը բացում է Սեւանի  կառավարական ամառանոցում, իսկ Նիկոլը՝  Ադրբեջանի  Զագուլբա նախագահական պալատում:

Ալիեւի դեմքը պայծառանում է, երբ տեսնում է պատշգամբից բացվող գեղեցիկ տեսարանը դեպի բաղձալի «Գյոյչա» լիճ: Ոգեւորված ուզում է մայրենի լեզվով մի քանի բառ արտաբերել, բայց սկսում է խոսել իրեն անհայտ Իջեւանի բարբառով: Մոլագարի պես վազում է դեպի լճափ, կռանում է, որ բռերով ջուր խմի, բայց ալիքների մեջ տեսնում է Նիկոլի լողացող արտացոլանքը, ավելի ճիշտ՝ ինքն իրեն, բայց Նիկոլի դեմքով՝ մերթ թրաշված, մերթ անթրաշ:

Բաքվի սուլթանիկը քիչ է մնում կաթվածահար լինի. ինքը՝ Հեյդարի որդին, ինչ-որ գյավուրի մարմնում ի՞նչ է անում, հարա՛մ է, հարա՛մ: Եթե Էրդողանն իրեն տեսներ այդ վիճակում, ի՞նչ կմտածեր՝ Զանգեզուրի միջանցք՝ բիզիմդիր, Մեծ Թուրան՝ նիխտ:

Մոտենում են Ծովագյուղի ձկնորսները եւ փաշա վարչապետին ապրանք առաջարկում: Շփոթահար Իլհամը խալաթի գրպանից ուզում է մի քանի մանաթ հանել, բայց ինչ-որ թղթադրամների կույտ է դուրս բերում, որի վրա Այվազովսկին է պատկերված: Այլայլվում է, բայց ցույց չի տալիս: Մեկնում է քսան հազարանոցը եւ Նիկոլի ծղրտացող ձայնով ասում.

-Բա հիմա որսն արգելված չէ՞:

-Արգելված է, վարչապե՛տ ջան, բայց դե նշանակածդ մլիցեքը իմ ու ընկերներիս՝ Վաչիկի, Գարուշի թոռներն են, որ մեզ բռնեն, իրիգունն ի՞նչ են ուտելու:

Իլհամ Նիկոլիչը շփոթահար, կորցնելով հակադարձելու կարողությունը, վերցնում է ձկներով լի տոպրակը եւ շարժվում դեպի ամառանոց: Ձկնագողերը հետեւից ձայն են տալիս. «Վարչապե՜տ, վարչապե՜տ, բա ՀԴՄ-ը կտրո՞նը»: Բայց նա ինքնամոռաց քայլում է՝ վայելելով լուսապայծառ, երանելի առավոտը: Հանկարծ թերակղզու վերեւում տեսնում է մի գողտրիկ եկեղեցի: Որքա՜ն նման է «ավղանական մզկիթի», մտածում է, միայն գմբեթին «ավելորդ խաչ» է:

Նա մի կողմ է շպրտում ձկները եւ վազելով բարձրանում դեպի Սեւանավանքի բարձունք: Եկեղեցու մատույցներում ցուցանակի վրա կարդում է, որ այն հիմնադրվել է դեռեւս Գրիգոր Լուսավորչի  եւ Տրդատ Մեծ արքայի կողմից 305 թվականին: Քմծիծաղ է տալիս եւ քթի տակ մրթմրթում, թե հայերն ադրբեջանցիներից ավելի ուժեղ երեւակայություն ունեն: Եվ ներքուստ դիմում է իր Աստծուն՝ գանգատվելով, թե որքան անարդար է եղել ազերիների նկատմամբ՝ արժանացնելով անդեմ ճակատագրի, երբ հանկարծ մի լուսավոր, բայց չարանենգ միտք է ծագում մեջը. հիմա, երբ Նիկոլ է դարձել, ներսից բոլոր եկեղեցիները կարող է դարձնել մզկիթ, կաթողիկոսին գահընկեց կանի եւ Ալլահի անունից ինքը կդառնա կրոնապետ (Ալլահշյուքուր Փաշազադեի ականջը խուլ, ծերուկը համա թե կնախանձի իրեն):

Երազի սառը քրտինքը վաղորդյան եղյամի հետ միասին պատում են Իլհամ Նիկոլիչի ճակատը: Եվ նա հանկարծ սթափվում է. «Ալլա՛հ, էս ի՞նչ օյին բերեցիր իմ գլխին, բա իմ տեղը ո՞վ է հիմա կառավարում, չլինի՞ Նիկոլը»:

Մաս 2-րդ. Զագուլբայի ապարանքի ննջասենյակի հայելու մեջ խորասուզված եւ ակնածանքով ինքն իրեն զննում է վերջերս ՀՀ վարչապետ, իսկ այժմ՝ երկրի եւ երկնքի տեր, Իլհամի դեմքով Նիկոլայ Վովաեվիչը՝ պարթեւահասակ, վայելչակազմ, հաստաբազուկ, հոլիվուդյան ժպիտով, եվրոպական կրթությամբ եւ «Իրական Ադրբեջանի» գեղագիտական տեսլականով տոգորված: Բեղերն էլ վատ չեն սազում, բայց կարելի է նորից մորուք աճեցնել եւ նմանվել Դոն Քիշոթ Լամանչեցուն, ինքն իրեն մտորում էր պարտվածը՝ հաղթանակած մարմնի մեջ, երբ ներս մտավ նախագահի ադյուտանտ Ահմեդը եւ փոխանցեց օրվա փոստը:

Նիկոլն արդեն դերի մեջ էր. քամահրանքով  առանձնացրեց ՀՀ կնիքով մի նամակ, որի հեղինակը Հայաստանի վարչապետը, այսինքն՝ «նախկին» ինքն էր.

«Մեծարգո՛ Իլհամ Հեյդարիչ, Արեւմտյան Ադրբեջանի Ձեր առաջ քաշած թեզը, մեղմ ասած, չի բխում հայ ժողովրդի շահերից, բայց ես գրել եմ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որը կդառնա մեր Չորրորդ Հանրապետության սահմանադրությունը, եթե թույլ տաք… եւ եթե պահպանեք հրադադարը մինչեւ ընտրություններ…», ապա չշարունակելով՝ կատաղած ճմրթեց եւ շպրտեց վառվող բուխարու մեջ՝ թուրքերենով ինչ-որ հայհոյանք մռթմռթալով իր՝ թուլակամ վարչապետի հասցեին: Հետո վերցրեց Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից ուղարկված կարմիր մեծ կնիքով գաղտնի ծրարը, որտեղից դուրս բերեց լուսանկարներ, որոնք առնչվում էին Փաշազադեին եւ մերձավոր մոլլաների աշխարհիկ, ոչ պատշաճ արկածներին: Գլուխը տարուբերելով՝ ինքն իրեն ասաց. «Ինչքա՜ն գործ կա այստեղ անելու»:

Նիկոլ Իլհամիչը մոտեցավ չհրկիզվող պահարանին, մի պահ մտածեց եւ հավաքեց հավանական կոդը`  09/11/2020#: Ճիշտ էր գուշակել, սեյֆը բացվեց:  Այնտեղից գտավ Մեհրիբանի եւ Լուկաշենկոյի, Մեհրիբանի եւ Սահակաշվիլիի հույժ գաղտնի եւ սկանդալային լուսանկարները, վերցրեց եւ դրեց ընդհանուր ծրարի մեջ: «Ժամանակն է»,- ասաց ինքն իրեն: Կանչեց ադյուտանտ Ահմեդին եւ հանձնարարեց «սեռատոչոր» լուսանկարները տարածել «համացանցլարում», անանուն ուղարկել ադրբեջանական բոլոր ԶԼՄ-ներին:     

Հանգուցալուծում. Կեսօրին Իլհամ Հեյդարիչը գլխացավով արթնացավ ծանր, սթրեսային քնից: Հայտնաբերեց, որ ինքն ինքն  է, իր ռեզիդենցիայում է, իսկ ննջարանում տարածվել է Մեհրիբանի դրած սուրճի անուշ բույրը: Հանկարծ աղմուկ-աղաղակով ներս խուժեցին Ադրբեջանի հատուկ ծառայությունների դիմակավորված աշխատակիցները՝ Փաշազադեի գլխավորությամբ, եւ ձերբակալեցին ապշած Իլհամին:

Ադրբեջանում կրոնական թավշյա հեղափոխություն էր սկսվել:
Իսկ ինչ վերաբերում է «լուսնորդ» Նիկոլ Փաշինյանին, նա դեռ երազի մեջ է եւ պայքարում է Հայ Առաքելական Եկեղեցու եւ հայոց կաթողիկոսի դեմ:

ԱՐԵԳ ՍԱՎԳՈՒԼՅԱՆ

25.02.2026թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խելամիտ ճանապարհը մեկն է՝ երկխոսություն առանց նախապայմանների, հետապնդումների դադարեցում, կանոնական ընթացակարգերի վերադարձ

Հաջորդ գրառումը

Իրանը, համենայն դեպս, մենակ չէ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
27 Փետրվարի, 2026

Միայն թե ընտրեք մեզ…

27/02/2026
27 Փետրվարի, 2026

Նախկիններ եւ ավելի նախկիններ

27/02/2026
27 Փետրվարի, 2026

Նոր բացահայտումներ Իրանի ու Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության մասին

27/02/2026
27 Փետրվարի, 2026

Իրան-ԱՄՆ հնարավոր բախման ֆոնին

27/02/2026
Հաջորդ գրառումը

Իրանը, համենայն դեպս, մենակ չէ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական