Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է անում «սատանան», երբ մնում է անգործ …

24/11/2023
- 24 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր մամուլում ընդունված չէ Ազգային անվտանգության ծառայության մասին գրել ու խոսել, առավել եւս՝ քննադատել: Միայն՝ պաշտոնական աղբյուրներից բաց թողնված տեղեկություններ ու հաղորդագրություններ, երբեմն՝ պարագայական ակնարկներ: Սովետական տխրահռչակ КГБ-ի օրերից մնացած կարծրատիպը շարունակում է կարծր մնալ, եւ մարդիկ, նույնիսկ ամեն բանի տակ ինտրիգ փնտրող լրագրողները, ձեռնպահ են մնում այդ ծառայության վերաբերյալ բարձրաձայնումներ, առավել եւս բացահայտումներ անելուց: Վերջապես՝ գաղտնի է այդ ծառայությունը. մի անզգույշ քայլ կամ տվյալ՝ կարող է վնաս հասցնել երկրին ու պետությանը: Մանավանդ որ նման արարքը ենթակա է պատիժի՝ գրված եւ անգիր օրենքով:

Չեմ պատրաստվում որեւէ բացահայտում անելու, քանի որ… բացահայտելիք որեւէ բան չունեմ: Բայց ուզում եմ մի քանի դիտարկումներ անել, ավելի ճիշտ՝ հարցադրումներ, մեկնելով մեր երկրի անվտանգության շահերից ու մտահոգություններից: Մեկնելով նաեւ մեր մասնագիտության մեջ ընդունված այն սկզբունքից, որ երբեմն հարցն ու հարցադրումը ավելի կարեւոր է, քան պատասխանը, մանավանդ երբ պատասխան չես էլ ակնկալում:

Ավելի թանձր գույներով չես կարող նկարագրել մեր երկրի վիճակը, քան արդեն իսկ կա: Պարտություններ, զոհեր, առեւանգվածներ, կորուստներ, բռնագաղթվեցված մի ողջ ժողովուրդ, նորանոր սպառնալիքներ, ներքին անորոշություն, արտաքին ճնշումներ, պատերազմի վերահաս վտանգ, շուռ տված անվտանգություն, մշուշոտ ապագա: Ու բնական մղումով մեր հայացքը թեքվում է դեպի ուժային գլխավոր կառույցներ՝ բանակ եւ ԱԱԾ: Առաջինը չգիտենք ի՞նչ կարող է անել, երկրորդը չգիտենք՝ ի՞նչ է անում: Առաջինը բարոյալքված, երկրորդը՝ ինքնալքված, գոնե, ինչպես ընդունված է ասել, առեւերույթ: Եվ սա, ինչպես սարկաստիկ ծանոթ երգում է հնչում, մեր երկրում «թուրքերն են ֆռֆռում», եւ ոչ միայն թուրքերը…

Մեր թերթի նախորդ համարի այս եւ հաջորդ էջերում, օգտվելով միջազգային բաց աղբյուրներից, արտառոց փաստեր էինք բերել մեր երկրի դեմ դեռ 9-10 տարի առաջ ծրագրված եւ գործադրվող միջազգային, ավելի շուտ՝ բազմազգային դավադրության վերաբերյալ: Այդ դավադրության մեխը նավթա-գազազային այն խոշոր գործարքներն էին, որոնց շահառուներն էին ու ե՛ն բրիտանական, ռուսական, ամերիկյան, հոլանդական, նույնիսկ նորվեգական ու ֆրանսիական խոշորագույն ընկերություններ՝ ադրբեջանական Socar-ի եւ ալիեւ-փաշաեւյան կլանի հետ ձեռք-ձեռքի տված: Բազմամիլիարդանոց այդ ծրագրերը, դրանց իրացմանը մասնակից անձնավորությունները, ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, բացառապես ստվերում չեն գործել, բաց աղբյուրները հետեւել եւ արձագանքել են դրանց: Իսկ մեր գաղտնի ծառայությունները, ներառյալ համապատասխան երկրներում աշխատող մեր դիվանագետները, հետեւե՞լ են դրանց, մշակել-վերլուծե՞լ են դրանք, նախատեսե՞լ են գալիք աղետները՝ 44-օրյա պատերազմը եւ մյուս նախահարձակումները:

Սրամիտ մի ընկեր պնդում է, որ Նոյյան տապանը չէր լինի, նրա ուղեւորները չէին փրկվի, եթե Նոյը նախապես իրազեկված չլիներ: ԱԱԾ-ն ժամանակին պետական համապատասխան մարմիններին իրազեկե՞լ է «ջրհեղեղի» մասին: Եթե այո՝ ապա 2020 թ. սեպտեմբերի 27-ին մեր բանակը ինչո՞ւ անակնկալի եկավ, եւ մի քանի օրում թուրք-ազերիներին հաջողվեց ճեղքել Ջեբրայելի մեր պաշտպանական հզոր գիծը: Ինչո՞ւ նախապատրաստված չէինք իսրայելաթուրքական ԱԹՍ-ների հարձակման դեմ: Ինչո՞ւ էինք կարծում, որ ռազմական գործողությունները, ինչպես նախորդիվ, տեւելու են ընդամենը մի քանի օր, չգիտեի՞նք, թե Ալիեւը որքան է ծախսել սպառազինման ու մարզումների համար:

«Ինչու»ները շատ են նաեւ կործանիչ այդ պատերազմին հաջորդած բռնագրավումների, ընդհուպ՝ Արցախի, հուսանք՝ ժամանակավոր, կորստի պարագայում:

Սպասելով եւ չսպասելով որեւէ արձագանքի, հարկավոր է այստեղ մտահոգությամբ արձանագրել մեր Ազգային անվտանգության ծառայության մասին մեր իսկ հասարակության մոտ առկա տպավորությունը. դա մի կառույց է, որը ծառայում է անձի, ո՛չ պետության: Պրոֆեսիոնալ մի ծառայություն՝ որն զբաղված է բացառապես քրեական հետապնդումներով, այսպես ասած՝ բռնոցի-թռնոցիներով:

Ծառայություն՝ որը հարիր է միայն ոստիկանական ստորաբաժանումներին: Մինչդեռ «սատանան»,- բառն օգտագործվում է  դրական իմաստով,- իրավունք չունի անգործ մնալու: Այլապես…:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սա պետություն է, տղե՛րք

Հաջորդ գրառումը

Ինչու իշխանությունները Դավիթ Բաբայանի հարցով չեն զբաղվում. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Ինչու իշխանությունները Դավիթ Բաբայանի հարցով չեն զբաղվում. «Հրապարակ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես հզոր և արդյունավետ կազմակերպություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ...

ԿարդալDetails

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական