Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչն է մեզանում աշխատանք համարվում

01/12/2023
- 01 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախորդ շաբաթ կայացած ՀՀ վարչապետի հարցազրույցում պատասխանողի կողմից հաճախ հնչեցվեց աշխատանք  ու աշխատել միտքը: Թե ինչ է այն նշանակում, գիտի յուրաքանչյուրն ու նաեւ… յուրովի, քանզի կան ոչ սակավ դեպքեր ու փաստեր, երբ աշխատանք ասելիս նկատի է առնվում ինչ-որ վայր ներկայանալը, որը աշխատատեղ է դիտարկվում: Հայաստանյան հանրության որոշակի հատվածը վերջիններիս շարքին է դասում հարյուր հազարների հասնող պետական ապարատը, հենց բուն վարչապետի խոսքերով ասած` բարեփոխումների հիմնական խոչընդոտը: Բոլորովին պարտադիր չէ,  որպեսզի ինչ-որ միջին ու հերթական աստիճանի պաշտոնյա բացահայտ հայտարարի, որ ինքը դեմ է վարվող գործընթացներին, որին շուք տալու նպատակով այն պետական քաղաքականություն է հայտարարվում: Գիտենք, չէ՞, որ որեւէ պետական պաշտոնյայի մտքով էլ չի անցնի քննարկել հենց նույն վարչապետի ութը ժամից ավելի տեւած հարցազրույցի նպատակահարմարությունը, որի ոչ պարտադրված, սակայն պարտադիր ունկնդիրն էր պետական ապարատի հիմնական մասը, նկատենք` աշխատանքային օրվա ընթացքում:

Իսկ հիմա` առավել կոնկրետ: Հոմանիշների բառարանում  աշխատանք բառի դիմաց նշված է նաեւ ջանք, ճիգ իմաստները, նաեւ… զբաղմունք ու վաստակ ձեւերը: Հիմա ինքներս մեզ հարց տանք` նշվածներից  որո՞նք են մեզ բնորոշ, առաջիննե՞րը, որոնց պարագայում ենթադրվում է ինչ-որ բան անել, արդյունք ցուցադրել, թե՞ զբաղմունքի տրվելով վաստակի սպասել, պարգեւավճարն էլ չէր խանգարի:

Անվերջ է խոսվում բարձր վարձատրումների միջոցով նախարարներին ու տեղակալներին իրենց վստահված ոլորտներում տեսանելի արդյունքների հասնելու խնդրից: Նպատակը ցանկալի է, թող ամիսը 1-2 մլն դրամը ստանան, միայն թե 3-4 ամիսներ անց շարքային շահառուներն էլ ինչ-որ դրական փոփոխություն զգան, ասենք` գները կարգավորվեն, կայունանան: Սակայն ինչպե՞ս, երբ նախորդ շաբաթ ասվեց, որ Լարս անցակետում հայկական համարանիշներով 1000 բեռնատար էր կանգնած, ընթացիկ շաբաթվա սկզբին հայտարարվեց արդեն 1500 մեքենաների մասին, յուրաքանչյուրը 12-14 մետր երկարության: Արդեն նշել եմ, որ դրանց մի զգալի մասում հացահատիկ ու այլուր է բեռնավորված, որի առումով որեւէ մեկն իրեն հարց չի տալիս, թե ինչո՞ւ: Եղել են, չէ՞, ժամանակներ, երբ ցորենով ինքնաբավությունը մինչեւ 60 տոկոս է կազմել, որը ներկայում հազիվ 20 տոկոսի է իջեցվել:

Որպես խնդրով շահառու մեկը նշեմ պատճառներից մի քանիսը: Մարզերից  յուրաքանչյուրում գործում էին գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ, ԳԱՄԿ-եր, որի  մասնագետները լավից-վատից այցելում էին գյուղական համայնքներ, խորհրդատվություններ էին իրականացնում, ուղեցույցեր էին տպագրում, հավաք-զրույցներ էին անցկացնում: ԳԱՄԿ-երը արդեն 3-րդ տարին է վերացվել են: Գյուղնախարարությանը կից կային հասարակական հիմունքներով գործող հանձնաժողովներ, որոնց գործունեությունը աշխուժացնելու կարիք կար, բայց ոչ` վերացնելու, որը օրեր առաջ պարզեցի, փաստ է: Դե ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լուծարելու թե վերացնելու մասին բոլորս գիտենք, իսկ ահա էկոնոմիկայի նախարարություն այն խցկելու դրդապատճառը պարզ չէ, քանզի գյուղական համայնքների հետ առավել անմիջական կապի մեջ են տարածքային կառավարման նախարարության աշխատակիցները: Եվ հարցը` դեպի ո՞ւր է ընթանում ՀՀ տնտեսությունը, հնչում է յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր շահառուի կողմից:

Հանկարծ ու վաղը, մյուս օրը չհայտարարեք, որ Լարսում կուտակված հայկական համարանիշներով բեռնատարների քանակը գերազանցել է 2000-ը, որը լավագույն ցուցիչը չէ ՀՀ տնտեսության առումով: Հենց միայն արդեն նշված հացահատիկի ու ալյուրի առումով համեմատաբար սակավահող Եվրոպայում մեկ բնակչի հաշվով մոտ 500 կգ տարեկան արտադրանք են ստանում, երբ մեր ցուցանիշը հազիվ 50 կգ է: Ինչո՞ւ ենք այսչափ անզորի ու անօգնականի վիճակում հայտնվել, որը փորձում ենք կոծկել ինչ-ինչ տոկոսների ու թվերի հրապարակումներով, այն յուրօրինակ աշխատանք հայտարարելով:

Ուր է թե այս ամենը նշված ոլորտի շուրջ ծավալվեր, այլ ոչ` նոր ճյուղեր ընդգրկեր:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան երբեք չի պատերազմի Գազայում Իսրայելի դեմ

Հաջորդ գրառումը

Շնորհակալ աշխատանք

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը
dav

Շնորհակալ աշխատանք

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը․ Հովհաննես Խուդոյան

11/08/2025

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի: ՄԱՍ Ա Քանի որ նախաքննությունը...

ԿարդալDetails

ՀՀԿ ԳՄ հայտարարություն

11/08/2025

Թրամփը հայտարարել է ուրբթա օրը ՌԴ մեկնելու մասին

11/08/2025

Սևանի թերակղզու խաչմերուկում հարյուրավոր տաքսու վարորդներ բողոքի ակցիա են իրականացրել

11/08/2025

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը իրավաչափ է. Գլխավոր դատախազություն

11/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական