Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ժողովրդից օտարված ժողովրդականները

06/05/2022
- 06 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ժողովուրդն է արվեստագետին վաստակավոր կամ ժողովրդական արտիստի  կոչում տալիս, երբ  ընդունում, սիրում, մեծարում է նրան։

Այսօր ոչ մի ժողովրդական արտիստ կանգնած չէ հրապարակում՝ իրեն կոչում տված ժողովրդի կողքին։ Ոչ ոք բարձրաձայն չի ընդվզում Արցախն ու Հայաստանը կործանողների դեմ, չի բողոքում, չի քննադատում. իբր քաղաքականությամբ չեն զբաղվում։

Նրանց կարելի է տեսնել ամենուր՝ համերգասրահներում, խանութներում, սրճարաններում, պաշտոնական հանդիպումների ժամանակ՝ ջերմ ձեռքսեղմումներով ու լայնաժպիտ խոնարհումներով։ Նրանց կյանքում ոչինչ չի փոխվել։ Պատերազմ չի եղել, Արցախը չենք կորցրել, Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական զինուժը նստած չէ, զոհվածների սեւազգեստ հարազատները Դատախազության դռները չեն ծեծում։ Նրանց տան հեռուստաէկրանից Փաշինյանը չի ասում՝ Արցախը մարզի կարգավիճակում լինելու է Ադրբեջանի կազմում, եթե պատերազմը կանգնեցնեի, կունենայինք նույն արդյունքը՝ առանց զոհերի։

Երեւանյան ազդագրերը պայթում են համերգների, ներկայացումների առատությունից. կարծես ոչինչ չի կատարվում Հայաստանում, փողոցներում ու հրապարակներում ցույցեր  չկան, իշխանական շենքերը պատնեշված չեն ոստիկանների քառաշերտ կենդանի վահանով։ Մարդիկ  գոհ ու երջանիկ ապրում ենք՝ ամուր պետականության խարիսխներ գցած։

Արեւելագետ, ԵՊՀ պրոֆեսոր, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ, 85-ամյա Գուրգեն Մելիքյանը հաղթեց քաղցկեղին, հիմա էլ  Հայաստանի իշխանություններին է հաղթում՝ ժպիտով, պինդ բռունցը վեր հանած կանգնելով Ֆրանսիայի հրապարակում, ուս-ուսի քայլելով ցուցարարների հետ։

Հանրությունն արդարացիորեն քննադատում է մտավորականներին ու արվեստագետներին, որովհետեւ հայրենիքի համար ծայրագույն այս ժամանակաշրջանում նրանք լուռ են, անտարբեր, վախվորած, չեզոք, իրենց անկյունը քաշված, չեն ուզում վատամարդ լինել։ Վախենո՞ւմ են. ինչի՞ց կամ ումի՞ց… Երկիր, հայրենիք, պետություն չունենալուց հետո ո՞ւմ է պետք նրանց նկարածը, քանդակածը, խաղացած դերը, գրած երգը կամ հորինած բանաստեղծությունը։

Աշուղ Ջիվանու ասած՝

Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,

Ասպարեզը համբակներուն են թողած։

Եթե ժողովրդական արտիստները լռում են, ուրեմն պիտի հովհաննեսազոյանները, գնելսարգսյանները, արմենմարտիրոսյանները  խոսեն։

Չարենցը, Բակունցը, Զոհրաբը, Վարուժանը, Սիամանթոն, Սեւակը իրենց կյանքով են հատուցել իրենց սկզբունքների, երկրի, ժողովրդի, գաղափարների համար։ Իշխանությունները նրանց մեջ մեծ վտանգ տեսնելով են առաջինը հենց նրանցից ազատվել։ Հայաստանի այսօրվա իշխանությունները Հայաստանի այսօրվա մտավորականներից ազատվելու կարիք չունեն, որովհետեւ նրանց մեջ վտանգ չեն տեսնում։  Սա սոսկալի, ցավալի, սպանիչ  իրողություն է։

Համարձակ, սկզբունքային, արժանապատիվ մտավորականներ ու արվեստագետներ քիչ ունենք։ Նրանց կարելի է երկու ձեռքի մատների վրա հաշվել. քիչ են ու ու միշտ՝ նույն անունները։

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո  քննադատում է Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Նա միացել է այն արվեստագետներին ու մտավորականներին, որոնք պահանջում են Փաշինյանի հրաժարականը՝ նրան համարելով Արցախն  ու Հայաստանը պատուհասած աղետների հեղինակ։

«Հայրենիքում ապրելու եւ ստեղծագործելու շնորհը Աստծուց է տրված, պիտի արժանի լինենք մեր հայրենիքում ապրելու պարգեւին։ Չենք կարող հանգիստ լինել, քնել-արթնանալ, դա աններելի է։  Ցասում կա, որովհետեւ կա վտանգ, ու պետք է համախմբվել, պայքարել հայրենիքը վտանգի ենթարկած իշխանական ուժերի դեմ»,- կոչ է անում Աննա Մայիլյանը։

Մենք տանուլ ենք տվել մեր պետականությունը, այսօր թշնամին է մեզ թելադրում, թե որտեղից պետք է սկսվի մեր երկրի սահմանը եւ որտեղ պիտի այն ավարտվի։ Փաշինյանը մեր թշնամիների հետ խաղաղության պայմանագիր է ստորագրում՝ նոր ցեղասպանության համար նախադրյալներ ստեղծելով,  իսկ հավաքական մտավորականության ուժը, ծանրակշիռ խոսքը չենք տեսնում ու չենք լսում։

«Ազգային գաղափարարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է»,- մի օր ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը  եւ անցավ-գնաց։ Պայքար չեղավ, ընդվզում չեղավ, հակադարձում չեղավ, ոչ  ոք հաշիվ չպահանջեց ասածների համար։ Եկավ Նիկոլը, ու մեր մաշկի վրա՝ գործնականում,  զգացինք, որ «ազգային գաղափարախոսությունը քաղաքական կեղծ կատեգորիա է»։

Լռությունը հանցագործություն է, լռել նշանակում է համաձայնել այն ամենի հետ, ինչ կատարվում է մեր երկրում։

Եթե Սոս Սարգսյանը, Սիլվա Կապուտիկյանը, Խորեն Աբրահամյանը ողջ լինեին, ժողովրդի կողքին ու իշխանությունների դեմ կանգնած կլինեին։

«Այսօր մտավորականությունը նպաստում է նիկոլիզմի աստիճանական զարգացմանը եւ Հայաստանի կործանմանը։ Ոստիկաններին հրահանգում են՝ ջարդեք, տղերք։ «Ջարդեք, տղերք» ասել է  թուրքական «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության անդամ Սալիհե հանըմը, որը մեկ նարնջի դիմաց մեկ հայ երեխայի էր գնում, թլպատել էր տալիս ու ասում ՝ եթե կնկատեք, որ երեխայի հիշողության մեջ իր հայկականությունը պահպանված է, գլխատեք։

Վաղը ձեր երեխաներին ու թոռներին թլպատելու ու գլխատելու են, եթե հիշողության մեջ հայկականություն պահպանված լինի։ Վե՛րջ տվեք մանկուրտիզմին, հարգելի մտավորականներ, ոտքի ելեք, կանգնեք ժողովրդի կողքին՝ ձեր գաղափարներով, ազդեցիկ խոսքով»,- մտավորականներին է դիմում գրականագետ Սերժ Սրապիոնյանը։

Հայ մտավորականների «Ձայն հայրենյաց» շարժումը հանդես է եկել  կոչով.

«Դիմում ենք բոլորիդ՝ ի մասնավորի՝ մշակույթի, գիտության, կրթության, մտավորականության լայն խավերի ներկայացուցիչներին. մոռանանք բոլոր տարաձայնությունները, վեր կանգնենք անձնական ամեն տեսակի հավակնություններից, դառնանք մի հզոր բռունցք՝ օր առաջ ժողովրդին և երկիրը փրկելու համար:

Հա՛յ մարդ, արթնացի՛ր ինքնակործան թմբիրից, վաղը այլեւս ուշ կլինի»։

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեւանում մթնոլորտը հեղափոխական չէ, օդում լարում չկա

Հաջորդ գրառումը

Արտգործնախարար Միրզոյանի այցը ԱՄՆ ուղենշում է Հայաստանի դիվանագիտական պատշպանունակությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Արտգործնախարար Միրզոյանի այցը ԱՄՆ ուղենշում է Հայաստանի դիվանագիտական պատշպանունակությունը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Ադրբեջանի հայատյացության քաղաքականության մեջ իր հստակ տեղն ունի Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Արցախի անկախության շրջանի հուշարձանների ու հերոսների հուշակոթողների ոչնչացումը,...

ԿարդալDetails

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական