Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ժնեւյան միջոցառում՝ նվիրված արցախահայության իրավունքներին

Անահիտ Հովսեփյան
26/09/2025
- 26 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
56
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեղամ Ստեփանյան. «Շատ մեծ բան է մեզ համար, որ Քրիստոնեական միջազգային համերաշխություն կազմակերպությունն այսքան նվիրվածությամբ մեր հարցն առաջ է մղում»

ԼՂ-ի հայերի ողջ բնակչության բռնի տեղահանումից երկու տարի անց Շվեյցարիայի Ազգային խորհրդի երկու պատգամավորներ՝ Էրիհ Ֆոնտոբելը եւ Նիկոլա Վալդերը, երկուշաբթի, սեպտեմբերի 29-ին, ժամը 11-ին, Ժնեւում կմասնակցեն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի լրացուցիչ միջոցառմանը, որը կազմակերպել է Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI)՝ ԼՂ-ի՝ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության գաղափարը ներկայացնելու համար: Միջոցառումը հեռարձակվելու է ուղիղ եթերով: Վալդերին եւ Ֆոնտոբելին կմիանան ԼՂՀ  մարդու իրավունքների նախկին պաշտպան, այժմ Արցախի համայնքի ներկայացուցիչ Արտակ Բեգլարյանը եւ հեռավար կարգով համաշխարհային ճանաչում ունեցող խաղաղության բանակցող դոկտոր Փոլ Ուիլյամսը:

«Ազգի» նախորդ համարներում արդեն ծանուցել ենք, որ 2025-ի մարտին Շվեյցարիայի խորհրդարանը հանձնարարեց Շվեյցարիայի Դաշնային Խորհրդին առաջիկա 12 ամիսների ընթացքում «խաղաղության ֆորում» կազմակերպել Ադրբեջանի եւ ԼՂ հայ ժողովրդի ներկայացուցիչների միջեւ՝ հայ բնակչության՝ հայրենի Արցախ կոլեկտիվ եւ անվտանգ վերադարձի շուրջ բանակցություններ վարելու համար: Էրիհ Ֆոնտոբելը խորհրդարանում ներկայացրեց Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությունը, իսկ հուլիսին Վաշինգտոն մեկնած պատվիրակության կազմում էր: Նիկոլա Վալդերը Շվեյցարիայի խորհրդարանում հիշյալ նախաձեռնության կողմնակից է:

«Աշխարհի ոչ մի երկիր Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը պաշտպանելու հարցում այնքան հեռու չի գնացել, որքան Շվեյցարիան», ասում է Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Ֆելդկամպը: «ԼՂ-ի ՝ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությունը ոսկե հնարավորություն է միջազգային հանրության համար՝ ամրապնդելու ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող խաղաղության գործընթացը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ՝ անդրադառնալով հակամարտության հիմքում ընկած մարդու իրավունքների հիմնական հարցերին, մասնավորապես՝ վերադարձի իրավունքին»:  «Երկուշաբթի բանախոսները կներկայացնեն հզոր փաստարկ, որ երկարատեւ խաղաղության հասնելու համար ԼՂ-ի հակամարտությունը պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա», կարծիք է հայտնում Ֆելդկամպը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին հանդիպեցինք Երեւանի ԼՂՀ  ներկայացուցչության գրասենյակում: Ստեփանյանի հետ «Ազգի» ծավալուն հարցազրույցում անդրադարձել ենք տարբեր թեմաների՝ այդ թվում սեպտեմբերի 29-ին նախատեսված միջոցառմանը:

Ամփոփ ծանուցենք, որ «Ազգի» առաջիկա համարներում մեր ընթերցողի ուշադրությանը ներկայացվող զրույցը Գեղամ Ստեփանյանի հետ չի շրջանցել ռազմագերիների եւ նրանց ընտանիքների մասին մտահոգությունը, Երեւանի փողոցներում ռազմագերիների լուսանկարներով պաստառների բացակայությունն ու դրա պատճառները, խոսել ենք հուսախաբության, չիրականացած երազանքների, չկոտրվելու, ապրումակցության բացակայության, Արցախից ՀՀ բռնագաղթած հայերի ՌԴ մեկնելու պատճառների մասին, միջազգային հանրության անտարբերության, միջազգային իրավունքի՝ ռեալպոլիտիկի ճիրաններում պատանդառման, սփյուռքի անբավարար աջակցության եւ այլ հարցերի մասին: Ստորեւ Գեղամ Ստեփանյանի հետ հարցազրույցի այն հատվածը, որն առնչվում է սեպտեմբերի 29-ի միջոցառմանը:

– Կարեւոր է Ժնեւի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում կազմակերպվող միջոցառումը: Նշանակում է տարբեր պետությունների դեմքեր,  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են լինելու եւ հնարավորություն է եւս մեկ անգամ իրազեկելու, կամուրջներ կառուցելու տարբեր կազմակերպությունների հետ: Այն, որ Քրիստոնեական միջազգային համերաշխություն կազմակերպությունը այսքան նվիրվածությամբ այս հարցն առաջ է մղում, շատ մեծ բան է մեզ համար: Շատ կուզենայի տարբեր պետություններում ունենայինք նման ներկայացվածություն, որ կնպաստեր տարբեր հարթակներ օգտագործելու համար: Ճանաչում եմ խոսնակներին, շվեյցարացի պատգամավորներին, պրոֆեսոր Վիլիամսին, որ պրոֆեսիոնալ ոլորտում բավական հեղինակություն ունեցող անհատ է եւ վստահ եմ, որ երկուշաբթի կազմակերպվող բանախոսությունն արդյունք կունենա:
Շվեյցարական նախաձեռնությունն առայժմ միակն է, եւ մենք ուզում ենք, որ այն միջազգային աջակցություն ստանա տարբեր պետություններից: ԱՄՆ 87 կոնգրեսմենների ստորագրությամբ նամակ ուղարկվեց Մարկո Ռուբիոյին, որտեղ կար հետեւյալ կետը՝ ԱՄՆ պետդեպը պիտի աջակցություն հայտնի շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը: Շվեյցարիան կարիք ունի, որ այլ պետություններ այդ նախաձեռնությանը սատարեն, այն կընդլայնի ազատ գործելու հնարավորությունը: Հույս ունենք, որ աջակցություն կլինի Կանադայից, ԵՄ երկրներից, Ավստրալիայից: Երկրներ, որոնց հետ մեր շփումներում տեսնում ենք, որ այդ երկրների համար վերադարձի իրավունքն ամբողջությամբ ըմբռնելի է: Ես առիթ ունեցել եմ Ավստրալիայում խոսելու պաշտոնյաների հետ, նկատել եմ, որ նրանց համար ընկալելի է, բայց մարդիկ սպասում են, որ մեկը նախաձեռնի, իրենք աջակցեն: Վերջերս Արցախի բռնի հայաթափման երկրորդ տարելիցի առիթով Նոր Հարավային Ուելս նահանգը բանաձեւ է ընդունել, որում անդրադարձ կա Արցախ վերադարձին: Աշխատելու տեղ կա, ուժեր են պետք, վճռականություն եւ տեսլական:
Ձեր հարցին, թե «հավատու՞մ եմ շվեյցարական գործընթացի հաջողությանը», անկեղծ ասեմ՝ հիմա հավատում եմ ամենափոքր հնարավորությանն անգամ եւ դրանից կառչում եմ ՝ մեծացնելու, լայնացնելու մեր աշխատանքային դաշտը: Երկու հիմնական հարց ունենք, որի մասին բազմիցս խոսել ենք եւ հիմա կկրկնեմ: Առաջինը՝ հարստացնել, զարգացնել վերադարձի իրավաքաղաքական հիմքերը: Բոլոր հնարավոր տեղերում ստանալ բանաձեւեր, դատարանի որոշումներ, հնարավորության դեպքում բարձր պաշտոնատար անձանց հայտարարություններ: Երկրորդը՝ անել ամեն ինչ ՀՀ-ում պահպանելու արցախցիների հավաքականությունը, ներկայությունը: Որովհետեւ մեկն առանց մյուսի չի կարող լինել: Եթե կա վերադարձի պահը, բայց դու չունես, չես կատարել համապատասխան դիվանագիտական աշխատանքը, թույլ ես լինելու: Եւ եթե վերադարձի իրավունքն ունենաս, բայց չունենաս վերադարձող ժողովուրդ, անիմաստ է դառնալու:

Իհարկե գիտենք նաեւ մյուս առաջնահերթությունները՝ գերիներ, մշակութային ժառանգության պահպանում եւ նաեւ միջազգային հումանիտար աջակցությունը արցախցիներին ՀՀ-ում մնալու եւ ապրելու համար:

Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

100-ամյակ՝ Կարպիս Սուրենյանի

Հաջորդ գրառումը

MAN էլեկտրաբուսների արտադրակենտրոն Ադրբեջանում, իսկ ՀՀ-ում միայն ներկրո՞ւմ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Պարզ է, թե ինչու են Անկարան և Բաքուն այդքան տենչում Հայոց եկեղեցու կազմաքանդումը. Արմեն Այվազյան

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ

21/10/2025
Հաջորդ գրառումը

MAN էլեկտրաբուսների արտադրակենտրոն Ադրբեջանում, իսկ ՀՀ-ում միայն ներկրո՞ւմ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Այն փաստը, որ պետությունը կոչվում է Հայաստան, չի փոխում այն փաստը, որ այն մեզ է պատկանում. ադրբեջանցի պատգամավոր

23/10/2025

«Հայաստանը իմ հայրենիքն է։ Այնտեղ եմ ծնվել, մեծացել, կրթվել և այնտեղ է իմ տունը։ Այն փաստը, որ պետությունը կոչվում է...

ԿարդալDetails

Պարզ է, թե ինչու են Անկարան և Բաքուն այդքան տենչում Հայոց եկեղեցու կազմաքանդումը. Արմեն Այվազյան

23/10/2025

Ով հանձնեց Ղարաբաղը, կհանձնի … և ամբողջ Հայաստանը. Արթուր Խաչիկյան

23/10/2025

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման 6 տարի, երեք ամիս ժամկետով

23/10/2025

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական