Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
President Donald Trump and Israel's Prime Minister Benjamin Netanyahu arrive for a news conference in the East Room of the White House, Tuesday, Feb. 4, 2025, in Washington. (AP Photo/Evan Vucci)

President Donald Trump and Israel's Prime Minister Benjamin Netanyahu arrive for a news conference in the East Room of the White House, Tuesday, Feb. 4, 2025, in Washington. (AP Photo/Evan Vucci)

Թրամփի «Ռիվիերայի» փոխարեն՝ արաբական 53 մլրդ. դոլար՝ Գազայի վերաշինությանը

ԱԶԳ
07/03/2025
- 7 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
21
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

BBC-ի միջազգային հարցերով ավագ թղթակից Լիզ Դուսետը Կահիրեից չորեքշաբթի օրը հաղորդեց, որ Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթահ ալ-Սիսիի ներածական խոսքով բացված Արաբական լիգայի արտահերթ նիստի ընթացքում որոշվել է 53 մլրդ. դոլար հատկացնել Գազայի վերաշինության համար: Սա՝ ի պատասխան Մ. Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ցնորական առաջարկին՝ Գազայի 2,7 միլիոն բնակչությանը տեղափոխելու այլ տեղ ու նրա հայրենիքը վերածելու «Միջին Արեւելքի Ռիվիերայի», ինչը զարմացրել ու զայրացրել էր ոչ միայն արաբական երկրների ղեկավարներին:

Մի քանի ժամ տեւած նիստի ավարտին Արաբական լիգայի վարիչ-քարտուղար Ահմատ Աբուլ Ղեյդը հայտարարել է, որ մասնակիցները որոշել են 53 մլրդ. դոլար հատկացնել Գազայի վերաշինությանը, որը 90 տոկոսով կործանված է, շենք-շինությունները մասամբ կամ ամբողջովին ավերված:

BBC-ի թղթակիցը հաղորդել է նաեւ, որ նիստին ներկայացվել եւ հաստատվել է արաբ եւ միջազգային մասնագետների կողմից պատրաստված 91 էջանոց ճարտարապետաշինարարական փաթեթ, որը նախատեսում է բացի բնակելիներից կառուցել հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ եւ հասարակական այլ հիմնարկներ, ինչպես նաեւ ճանապարհներ:

Նիստի ընթացքում ամենաբուռն քննարկումը եղել է «Համասի» շուրջ, որն սկսել էր Գազայի պատերազմը: Որոշվել է «Համասի» քաղաքական ղեկավարումը հանձնել Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասին, սակայն ինչ վերաբերում է ռազմականին, ապա Լիգան, ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, չի կարողացել բոլորի կողմից ընդունելի եզրակացության հանգել, քանզի «Համասը» կարմիր գիծ է հայտարարել իր զինաթափման որեւէ նախապայման:

Բոլոր դեպքերում, Լիգան կրկնել է ՄԱԿ-ի կողմից վաղուց ընդունված բանաձեւը՝ երկու պետություն մեկ տարածքում, որին կատաղիորեն դեմ է Իսրայելը:

Ռ. Ա.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը էկրաններին է

Հաջորդ գրառումը

Իսկ Ադրբեջանը «շինարար» է դարձել…

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

Իսկ Ադրբեջանը «շինարար» է դարձել...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական